livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

man3Ոչ վաղ անցյալում, եթե հայուհիները երազում էին ուսուցչուհի կամ բժշկուհի դառնալ, ապա այսօր, բազում մասնագիտություններից զատ շատ գեղեցիկ, կայացած ու հայտնի կանայք իրենց ասելիքն ու դերն են ուզում ունենալ նաեւ քաղաքական դաշտում: Ասել է թե, եթե երկիրդ մաքուր եւ ապահով լինի, ապա ընտանիքում էլ ամեն ինչ լավ կլինի: Իսկ քանի որ մեր հայ կանայք շատ մաքրասեր, ուժեղ, մեծ կամքի ու նվիրումի տեր մարդիկ են, ապա մնում է հավատալ եւ վստահել նրանց գաղափարներին եւ նախաձեռնություններին: Կար ժամանակ, որ շատ տղամարդիկ, եւ ինչու ոչ, նաեւ կանայք փոքր-ինչ թերահավատորեն էին մոտենում քաղաքական դաշտում քայլեր անող կանանց նկատմամբ, բայց ժամանակի ընթացքում այն հայ իրականության մեջ դարձավ սովորական: Այս դեպքում գեղեցկությունը եւ խելացիությունը միաձուլվելով հայ կնոջ էության ու տեսակի հետ ապացուցեցին, որ հայ կինն էլ կարող է քաղաքականության մեջ լինել եւ չմոռանալ կանացիությանը բնորոշ գծերը:
Հայ տղամարդուն մնում էր միայն հարմարվել եւ հաճելիորեն համակերպվել քաղաքական ասպարեզում լսել, ընդունել նաեւ հայ կնոջ կարծիքը, որը համաձայնեք հայ տղամարդու համար փոքր-ինչ խրթին է: Ինչեւէ…

Այս անգամ «Զարուհի» ամսագիրը  ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ խորագրի ներքո քաղաքական ասպարեզում հանդես եկող կանանց մասին անկեղծանում են սիրված դերասան ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ, ամերիկացի երգիչ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԸ եւ ռուս-նորվեգական սահմանում սահմանապահ նորվեգացի ՖՐՈԴ ԲԵՐԳԸ:

ԿԻՆՆ ԱՅՆ ԷԱԿՆ է, ՈՐԸ ԵՐԵԽԱ Է ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐՈՒՄ...

manԴերասան  ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԸ այն կարծիքին է, որ կինն առաջին հերթին մարդ է. «Կինն ավելի ճիշտ դատող մարդ է, ավելի քիչ «ծախվող» է: Եթե իր տեսակով կինն օրինակելի է, ապա ավելի ողջունելի է, որպեսզի նա զբաղվի քաղաքականությամբ: Կինն այն էակն է, որը երեխա է լույս աշխարհ բերում: Կինն իր երեխայի հետ ավելի կապված է, քան տղամարդը: Նա գումարի համար երբեք իր երեխայի վատը չի ցանկանա: Իր երկրի վատն ուզելով նա չի ցանկանա, որ իր երեխայի ապագան վատը լինի եւ ավելի ճիշտ որոշումներ կկայացնի»:  Դերասանը նաեւ անկեղծացավ. «Նկատել եմ, կանայք շատ պրոֆեսիոնալ են իրենց գործում: Ունեցել եմ ընկերուհի, որն այնքան պրոֆեսիոնալ էր իր աշխատանքում, որ տղամարդիկ կսարսափեին: Շատ ուժեղ կին, որը սակայն կանացի էր առօրյայում: Կին, թե տղամարդ պետք է իրենց գործում պրոֆեսիոնալ լինեն»:

ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցը կանանց մասին կարդացեք  ամսագրի «ԱԽ, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ» խորագրում:

ԿԱՆԱՅՔ ՑԱՆԿԱՑԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՆ ՆՈՒՅՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՉ ՏՂԱՄԱՐԴԻԿ...

man2Իսկ ահա ամերիկացի երգիչ ԴԱՆԻԵԼ ԴԵՔԵՐԻ հետ զրուցեցինք նախ հայ կնոջ կերպարի մասին: Երգիչը համեմատականներ անցկացնելով ամերիկացի կանանց հետ հավելեց. «Կարող եմ ասել, որ շատ ավելի տպավորված եմ հայ կնոջ կերպարից: Կարող եմ հայ կնոջ կերպարը հետեւյալ կերպ նկարագրել, որպես շատ կիրթ, զարգացած եւ ընտանիքին նվիրված կին: Նկատել եմ, որ հայ կանայք հաջողություն են ունենում հայկական հասարակության մեջ: Ու գնալով այն ավելի պրոգրես է ապրում»: Քաղաքական ասպարեզում գործող կանանց մասին Դեքերն իր համոզմունքներն ունի. «Իսկ ո՞վ է ասել, որ կանայք քաղաքականության մեջ լինելու համար չեն: Կանայք ցանկացած բնագավառում ունեն նույն ունակությունները, ինչ տղամարդիկ: Բնականաբար, շատ է տարբերությունը կնոջ եւ տղամարդու միջեւ` առավել եւս արտաքինից: Բայց, ես համարում եմ, որ կանայք ունեն նույն ունակությունները, ինչ տղամարդիկ եւ նրանք կարող են ներառված լինել ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ հասարակական գործունեություններ ծավալել, ե՛ւ երաժշտության, ե՛ւ արվեստի մեջ: Արդեն ժամանակն է, որ նրանց վերաբերվեն տղամարդկանց հետ հավասար»:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԿԱՆԱՅՔ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՆ...

man1Նորվեգացի սահմանապահ ՖՐՈԴ ԲԵՐԳԸ, որն արդեն երրորդ անգամ  է Հայաստանում, հասցրել է շփվել հայուհիների հետ եւ համեմատականներ անցկացրեց նորվեգուհիների հետ. «Հագնվելու առումով հայուհիները շատ տարբեր են նորվեգացի կանանցից: Նորվեգիայում կանայք հագնվում են տղամարդկանց նման՝ տաբատ, վերնաշապիկ եւ այդքան չեն հետեւում իրենց արտաքին տեսքին: Նորվեգիայում կանայք այդքան չեն հարդարվում: Ռուս կանայք էլ հայուհիների նման սիրում են հարդարվել, նրանք նույնպես ավելի շատ խնամված արտաքին ունեն: Հայաստանում կանայք շատ գեղեցիկ են: Նրանք մաշկով ավելի թուխ են, մուգ մազերով ու մուգ աչքերով: Հայ կանայք ժպտում են եւ ուրախ են: Եվ, երբ, երիտասարդ աղջիկը, այն էլ հայուհին ինձ ժպտում է, ես ինձ լավ եմ զգում: Իմ կինն էլ նույնպես թուխ է եւ իր խոշոր եւ սեւ աչքերով կարծես հայուհի լինի»:

Պատրաստեց՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում