livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

knigiՈչ վաղ անցյալում, եթե մասնագիտության ընտրության խնդիր էր առաջանում, այդ հարցում վճռորոշ խոսքը պատկանում էր ծնողներին: Եվ դժվար չէր լինում գուշակել, թե այս կամ այն մարդու երեխան ինչ մասնագիտություն կընտրի: Ինչպես նաեւ, երբ երեխային հարցնում էին` ի՞նչ ես դառնալու, անպայման պատասխանը լինում էր` կա՛մ օդաչու, կա՛մ բժիշկ, կա՛մ ուսուցիչ: Այսօր ուսուցչի մասնագիտությունն էլի ակտուալ է, բժշկինն էլ` ավելի շատ ակտուալ է դարձել օտարերկրացիների համար, բայց ահա օդաչուն, կարծես թե, իր տեղը զիջել է իրավաբանին կամ տնտեսագետին:

Մասնագիտության ընտրության հարցում կարեւոր է դարձել նաեւ, թե ի՞նչ վարկանիշ ունի այն ուսումնական հաստատությունը, որտեղ դիմում են. արդյոք ունի՞ գեղեցիկ շենք եւ քաղաքի, ո՞ր մասում է այն գտնվում: Եվ ամենակարեւորը, ովքե՞ր են այդ բուհի «անվանի» ուսանողները: Եվ միայն ամենավերջում կարեւոր է դառնում, թե ինչ մասնագիտություն ընտրեն, որ հետո քեռին կամ հոպարը, հիմա հնարավոր է նաեւ մորաքույրը կամ հորաքույրը, հետագայում կարողանան աշխատանքի տեղավորել: Այսօր փոքր-ինչ փոխվել են մասնագիտության չափանիշներն ու կարեւորությունը: Եթե նախկինում հայ աղջիկները օժիտի համար էին դիպլոմ ստանում, ապա այսօր ձգտում են լինել կայացած, խելացի, աշխատանքով ապահովված ու իրենց գործում պրոֆեսիոնալ: Հայ կանայք իրենց խելքով, ճկուն մտածելակերպով ու շնորհքով միշտ եղել են ամուր հենք թե՛ հայ տղամարդու, թե՛ երկրի, եւ թե՛ զավակների համար: Այսօր էլ հայ կինը իր մասնագիտական ունակություններն ու գիտելիքները կիրառելով, ձեռք է բերել վստահություն եւ հարգանք` իր անձի ու իր ընտրած մասնագիտության հանդեպ:

«ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ» խորագրում այս անգամ անկեղծանում են պրոդյուսեր, հաղորդավար ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւ մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ:

Ara«ԿԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ, ՀԱՐՅՈՒՐ ՀԱՏ ԿԻՍԱՄԱՍՆԱԳԵՏ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ ՉԵՄ ՓՈԽԻ»

Պրոդյուսեր, հաղորդավար ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ այն համոզմունքին է, որ ցանկացած մասնագիտություն էլ կնոջ համար է. «Կարծում եմ, որ անգամ քաղաքականության մեջ էլ են կանայք անհրաժեշտ: Վիճակագրության համար որտեղ ունենք քսան նախարար, պետք է անպայման երկուսը կին լինեն: Եթե նկատեն ու վստահեն կանանց, շատ ավելի լավ կլինի, որովհետեւ, ի վերջո, կինը մայր է: Կինը ուրիշ բնավորություն եւ էություն ունի, կարող է ավելի բարի, հանդուրժող ու նրբանկատ լինել եւ հաստատ դրանից վատ բան չի լինի: Ես կին ղեկավարներին էլ եմ շատ հարգում, որովհետեւ ուրիշ ղեկավար է` նուրբ «բիզնես վումն»: Ցանկացած բնագավառում տեսնում եմ կանանց, ինչո՞ւ տարանջատեմ: Մի լավ հայ կին մասնագետին, հարյուր հատ կիսամասնագետ տղամարդու հետ չեմ փոխի»:

ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻ ՈՐՈՇ ՏՈԿՈՍ ԿԱՐ ՈՎՔԵՐ ԴԻՊԼՈՄ ԷԻՆ ՍՏԱՆՈՒՄ ՄՈԴԱՅԻՑ ԵԼՆԵԼՈՎ

EmilՄոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԻ կարծիքով աղջիկները հիմնականում նախընտրում են հումանիտար ֆակուլտետներ` լեզվագիտական, իրավաբանական, սոցիոլոգիական եւ այլն. «Բժշկական համալսարան նույնպես շատ դիմորդ աղջիկներ կան: Ընդհանրապես, կուզենայի ընդգծել, շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին աղջիկները նույնպես ակտիվորեն ընդգրկվում են երկրի հասարակական-քաղաքական հարցերի լուծմանը եւ արծարծմանը: Նախկինում աղջիկների մի որոշ տոկոս կար ովքեր դիպլոմ էին ստանում մոդայից ելնելով կամ օժիտի մեջ տեղավորելու նպատակով: Այսօր մոդայիկ կամ ոչ մոդայիկ մասնագիտություններ ինձ համար չկան, քանզի յուրաքանչյուրը պետք է ընտրի այնպիսի մասնագիտություն որը սիրում է կամ էլ կարող է լավագույնս ներկայանալ իր ընտրած մասնագիտությամբ: Ցանկանում եմ, որ մեր ֆակուլտետները միշտ լեցուն լինեն խելացի աղջիկ ուսանողներով: Չէ՞ որ նրանք են ապագայում մեր երեխաների դաստիարակողն ու կրթողը»:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում