livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

ara3Հեռուստահաղորդավար ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ով երկար տարիներ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում դեռ ամուրի է եւ ինչպես ասում են՝ սիրտն ազատ է: Արան դեռ որոնումների մեջ է: «Զարուհու» հետ զրույցում հեռուստահաղորդավարը խոստովանեց, թե ինչպիսի կանայք եւ աղջիկներ են իրեն դուր գալիս: -Արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում ես ԱՄՆ-ում, իսկ հայկական տարբերակով ինչո՞ւ ընտանիքիդ անդամներին էլ չես տանում:

- Այստեղ միայն մայրս է ու եղբորս ընտանիքը: Իսկ իրենց չեմ տանում, որովհետեւ չեն ուզում գալ: Մերոնք ուզում են, որ ես գամ Հայաստան: Դրա պայքարն է գնում արդեն տասը տարի:

- Այսինքն, եթե լավ առաջարկ լինի այն կհաղթի, եւ ձերոնց ցանկությունը կիրականանա՞:

- Ոչ, չեմ կարող մշտական գալ այստեղ, որովհետեւ ես այնտեղ աշխատանքներ եմ անում եւ որոշ մարդկանց նկատմամբ ունեմ պարտավորություններ: Իմ խումբը՝ աշխատակազմն, ինձ է սպասում, որ մի նոր բան անենք: Ինչքան ձգվում է ժամանակը, այնքան այդ վերադարձ կոչվածը լինում է ոչ ռեալ: Եվ մի բան ասեմ, իսկ ժամանակավորն, ի՞նչ վատ է, ասենք, օրինակ՝ Գրիգոր Աղախանյանին այստեղ լավ աշխատանք են առաջարկել աշխատում է: Նա կարծեմ, ԱՄՆ-ի քաղաքացի է, վա՞տ է որ եկել, աշխատում է: Վաղը այնտեղ առաջարկ կունենա՝ կգնա, եւ հետո, արվեստի մարդիկ պիտի ազատ լինեն:

- Ասում են, ուր էլ գնանք հայուհին առանձնանում է... Քեզ համար հայուհին ինչպիսի՞նն է:

- Իհարկե, հայ կինն ուր էլ լինի առանձնանում է: Իմ պատկերացմամբ, հայ կինը պետք է լինի անպայման հոգատար: Հիմա խոսում եմ ու հիշում մայրիկիս, բայց, չգիտեմ թե որին առաջնություն տամ, որովհետեւ բոլոր բաղադրիչներն էլ կարեւոր են: Ասեմ, որ մաքրասիրությունը, հոգատարությունը կարեւոր չեն, ախր կարեւոր են: Ասեմ, որ լավ կինը կարեւոր չէ ամուսնու համար, այլ լավ մայրն է ավելի կարեւոր՝ սուտ կլինի: Դա համալիր է, որ դրանցից մեկն էլ թերի լինի հայ կնոջ ավանդական կերպարը խարխուլ կդառնա: Կարծում եմ, որ հայ կինը իսկական հայ կին է լինում, երբ կողքին լավ հայ տղամարդ է ունենում:

- Ասում են, որ տղամարդը ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը:

ara4- Դա մի քիչ ավելի վառ է արտահայտված պարսկահայերի մոտ, քանի որ իրենց մոտ է, որ 100 տոկոսով կանայք են շեղում ուղղությունը: Հիմնականում մայրիշխանություն է: Հետո կանայք ավելի պրոգրեսիվ են, ավելի ազատ ու ավելի վառ մտածող են բոլոր ազգերի մոտ: Միայն հայերի մասին չէ խոսքը: Տվյալ հասարակությունը, եթե բարդույթավորված է, միեւնույն է, համեմատաբար կանայք ավելի ազատ են իրենց հայացքներով: Ուրիշ բան է, թե իրենց թողնում են դա իրականացնել: Այ, որ մի քիչ թողնենք հայ կնոջն ազատ, նա էլ իր երեխային այդպես կդաստիարակի եւ մենք բարդույթավորված սերունդ չենք ունենա: Դա հաստատ կարող է հայ կինն անել, քանի որ հայ կանայք ավելի ազատամիտ են ու բարդույթներից ազատված քան տղամարդիկ, ասենք՝ նույն հագուկապի մեջ: Հայ կինը շատ արագ կարողանում է ընկալել եվրոպականը կամ նորաձեւը ու մեկ շաբաթ անց եթե չի էլ կարողանում գնի, գոնե հաստատ ստեղծում է, հորինում ու հագնում է: Իսկ հայ տղամարդուն 20 տարի պետք է, որ իր սեւ շալվարից անցում կատարի գոնե մուգ կապույտի: - Երեւանյան հայուհիների մասին ի՞նչ կասես: Ի՞նչն է քեզ նյարդայնացնում նրանց մեջ կամ դուր գալիս:

- Ուրախ եմ, որ 15-20 տարեկան շատ գեղեցիկ սերունդ կա: Չգիտեմ կա աշխարհում այդպիսի քաղաք, որտեղ աղջիկներն այդքան շատ դիմահարդարում են անում, հատկապես՝ առավոտյան տանից դուրս են գալիս երեկոյան դիմահարդարմամբ ու գնում դասի: Դա ինձ նյարդայնացնում է, «վուլգար» է: Կամ էլ ասենք դժվարությամբ ու իրենց կոտորելով շատ բարձրակրունկներով, որոնք ասենք նեղ մասնագիտացում ունցող հատուկ կանայք՝ մերկապարուհիներն են գնում, բայց իրենք լավ էլ գնում են, հագնում ու քայլում են քաղաքի փողոցներով:

- Ժամանակին, երբ ցուցադրվում էր «Ջեյդ» հեռուստասերիալը, ամբողջ քաղաքում «Ջեյդեր» էին շրջում:

- Ամբողջ աշխարհում է այդպես, ժամանակին Լոլո Բրիջիդայի սանրվածքն ամբողջ աշխարհով անում էին, այսօր էլ Անջելինա Ջոլին մի բան արեց ամբողջ Ամերիկան կրկնօրինակում է: Իհարկե, կումիրները թելադրում են: Այսօր Օֆռան իր շոուում ասում է, որ այս դիմափոշին առավոտյան քսել եմ այնքան լավն է, երեկոյան վերանում է խանութներից, բոլորը վազում են դիմափոշի գնելու: Դա նորմալ է, ուղղակի ցանկալի է, որ ճաշակ թելադրողը լավն ու ճիշտ լինի:

- Արա, մի փոքր կխոսե՞ս քո ընտանիքից:

- Հետաքրքիր բան չունեմ պատմելու: Ունեմ մայր, եղբայր, որն ամուսնացած է, ունի տղա եւ աղջիկ, որոնք շուտով ուսանողներ կլինեն: Ես ամուսնացած չեմ: Թե երբ կամուսնանամ, որ իմանամ առաջինը քեզ կասեմ:

- Կողքիդ կնոջ ինչպիսի՞ կերպար կուզենաս տեսնել:

- Անդավաճան, մարդ, որն ինձ կընդունի այնպես ինչպես որ ես կամ, որովհետեւ ես մի մեծ խուրձ թերություններ ունեմ: Եթե այդ թերությունները նա չի նկատի կամ այդ թերություններով հանդերձ ինձ կսիրի, ամեն ինչ իդեալական կլինի:

ara1- Կարող ե՞ս թվարկել թերություններիցդ մի քանիսը:

- Շատ եմ խոսում, փնթփնթում: Ես դիտողություն եմ անում բոլորին, լինի ընկեր, մայր, եղբայր, ընկերուհի, բայց դա թերություն է: Մյուս թերությունս էլ այն է, որ ես բնույթով լիդեր եմ: Ինձ պետք է այնպես շեղեն, որ չզգամ, որ հնազանդվեցի կամ հաշտվեցի: Որ այդպես կարողանային անել, ես ուրախ կլինեմ, բայց, եթե իմ կամքին հակառակ են գնում, ակնհայտ այ, դրանից ես գել ու գազան եմ դառնում: Մյուսն էլ՝ շատ մաքրասեր եմ, ես «քթի մազ» մաքրասեր եմ: Սիրում եմ, երբ ամեն ինչ իր տեղում է լինում: Չեմ կարծում, որ դա շատ վատ բան է, բայց ծայրահեղ դրսեւորումներով վատ է, իսկ իմ մոտ դա, ցավոք, ծայրահեղ է: Իմ պահարանում նույնիսկ պետք է գույներով կախված լինի հագուստս, պետք է հետեւեն, որ ամեն ինչ ճիշտ ու մաքուր լինի:

- Արա, օրինակ երգիչ Հայկոն ասում էր, որ երգչուհու հետ երբեք չի ամուսնանա, բայց ամուսնացավ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ: Կամ ասում են երբեք հայուհու հետ չեմ ամուսնանա, իսկ դո՞ւ:

- Մի լավ արտահայտություն կա. երբեք մի ասա երբեք: Կյանքը այնպիսի բան է, որ չես կարող նման արտահայտություններ անել: Եվ հետո, վերջապես զգացմունքը՝ սեր կոչվածը, չգիտես ում կկպչի, աթարի՞ն, թե՞ արձանին, երգչուհո՞ւն, թե՞ հաղորդավարուհուն, դերասանուհո՞ւն, թե՞ կթվորուհուն:

- Ասում են, կնոջ դավաճանությունն ավելի դաժան է, քան տղամարդունը:

- Դավաճանությունը դավաճանություն է: Ով ասաց, որ մեկին կարելի է, իսկ մյուսին՝ ոչ: Ուրիշ բան է սիրախաղ անել կամ ասենք շեղվեց, գնաց սեռական հարաբերություններ ունեցավ ու վերադարձավ տուն, դրանից  պատմություն չսարքեցինք: Հիմա եթե դա պատմություն պիտի դարձնենք տղամարդու դեպքում, բնականաբար, կնոջ դեպքում էլ պիտի այդպես լինի:  Եթե սկզբում որոշում են, որ երկուսն էլ պետք է չդավաճանեն նաեւ ֆիզիկապես, ուրեմն պիտի չդավաճանենք: Եթե որոշել են, որ ազատ տնտեսական եւ ֆիզիկական հարաբերություններ են, դա արդեն ուրիշ ընտանիք է, որին ես այդքան էլ կողմ չեմ: Ամեն դեպքում, ես այդքան էլ չեմ սիրում, որ բաժանում են տղամարդու եւ կնոջ դավաճանությունը, որը շատ ընդունված է ու քարոզվում է այսօրվա տեղական սերիալներում: Չգիտես ինչու, հայ կինը միշտ դիմացկուն է, իր գլխին պետք է պոպոք ջարդեն՝ ձայն չհանի, իսկ տղամարդուն ամեն ինչ կարելի է: Ոչ, այդպես չէ, 21-րդ դարում ենք: Ինչ կարելի է տղամարդուն, կարելի է նաեւ կնոջը, ինչը չի կարելի կնոջը, նաեւ չի կարելի տղամարդուն:

- Ասում են, կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ:

- Ոչ, դա անիմաստ արտահայտություն է: Երեւի ժամանակին հին հումոր է եղել ու այդպես մնացել է: Նախ խելացի լինել կամ չլինելը ոչ տարիքից է կախված, ոչ էլ՝ սեռից: Խելոք կինը խելոք է: 18 տարեկանում կարող է մարդ խելացի լինել, 90 տարեկանում էլ՝ դատարկ: Այսինքն, եթե ինքը դատարկ է այդպես դատարկ էլ կծերանա: Կարող եմ ասել ավելին՝ զարգանալու է տարիների հետ իր դատարկությունը, բայց տարիքը կապ չունի:

Զրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում