livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

narekԳյոթեն մի հանճարեղ խոսք ունի՝ «Երիտասարդ մնալու միակ միջոցը երիտասարդ կանանց հետեւից գնալն է»: Ոնց ուզում ես պտտվիր, աշխարհը կնոջ շուրջ է կառուցվում: Չկա մի գործ, որի մեջ «կնոջ մատը խառը չլինի»: Իսկ եթե հարցն այն է, թե ես կանանց սիրում եմ, թե ոչ, կասեմ՝ այո: Եւ հուսով եմ՝ միշտ էլ կսիրեմ:

Շեղշե լա ֆամ բոլորն են ասում՝ յուրաքանչյուր ազգ, ամեն մի երկիր: Ներկայացումը, երբ սկսեցի գրել, այս արտահայտության ակունքները ուսումնասիրեցի: Ալեքսանդր Դյումայի հոր «Փարիզի մոհիկանները» աշխատության գլխավոր կերպարը՝ քննիչ-ոստիկանը, ամեն անգամ դատական նոր գործ, հանցագործության դեպք ստանալով, ասում է՝ «Պարոնայք, ամեն ինչի հիմքում փնտրեք կնոջը»: Ու, պարբերաբար, կրկնվում է՝ «Շեղշե լա ֆամ»` «Փնտրվում է կին»...

ԿԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ Է, ԵՐԲ...

Ինքնաբավ է... Բոլոր արժեքները բխում են դրանից: Դեռեւս հին հայկական ընտանիքներից սկսած՝ տղան՝ ընտանիքի «ամեն ինչն» է, աղջիկը՝ շուտ ամուսնացնենք, պրծնենք. սա բերեց մի ցավալի փաստի. մեր կանայք այդ թերարժեքության բարդույթը հաղթահարելու մոլուցքի արդյունքում այնքան ուժեղացան, որ տղամարդը չի կարողանում նրա ետեւից հասնել, չէ՞ որ նա սովոր չէ կյանքի ու մահվան կռվին, ու նա, իրեն ամենակարող համարելով, իր վրա չի աշխատում, իսկ հայ կնոջ փոխարեն ոչ ոք ոչինչ չի անում՝ կյանքը եւ կանայք… Նրանք դիմացան ու այդ վերապրման ընթացքում իրենց ուժով կարողացան ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ տղամարդն իրեն չի կարողանում գտնել: Իսկ այդ միջավայրում ու առհասարակ իր տղամարդու կողքին, կինը, եթե խելացի է, հաստատ, կկարողանա իր իմաստնությունը, արժեւորվելու եւ տղամարդուն օգտակար լինելու ձեւը գտնել: Սա, իհարկե, կախված է նաեւ նրանից, թե ինչպիսին է նրա կողքի տղամարդը:

Կին՝ միաժամանակ խելացի եւ գեղեցիկ:

Այդպիսի մի կնոջ որ գտնեք, ինձ անպայման ասեք հա՞, խնդրում եմ:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում