livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

0Ահա եւ եկավ կանանց կողմից այդքան սպասված Մարտի 8-ն ու մեկնարկեց կանանց միամսյակը: Իհարկե, յուրաքանչյուր տղամարդ շտապում է շնորհավորել իր սիրելիին, մայրիկին, տատիկին ու քույրիկին, մինչդեռ քաղաքական այրերը պետք է հասցնեն բոլոր հայուհիներին շնորհավորել: Ստորեւ ներկայացնում ենք այն քաղաքական գործիչների բարեմաղթանքներն, ովքեր արդեն հասցրել են հանդես գալ իրենց յուրատեսակ շնորհավորանքներով:

ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ.

1“Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս եւ ուսանողուհիներին` Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում եւ հատկապես կթության ոլորտում: Մանկավարժի դժվարին ու պատասխանատու առաքելությունը նրանք իրականացնում են մայրական ջերմությամբ եւ նվիրումով` ապահովելով սերունդների կրթության ու դաստիարակության գործը` նորագույն գիտելիքների փոխանցմամբ, ավանդույթների ու բարոյական արժեքները հարատեւմամբ:
Կրթության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ եւ ուսուցչուհի, դասախոս եւ գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով: 
Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ եւ ուրախություն”:

ԱԺ անկուսակցական պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ.

“Այսօր կանանց միջազգային օրն է: 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքի կարի ֆաբրիկայի աշխատակցուհիները ցույցի են դուրս եկել` պահանջելով աշխատաժամանակի կրճատում ու2 աշխատանքի պայմանների բարելավում: Այդ ժամանակ տղամարդիկ ստիպված են եղել զիջումների գնալ, եւ բանվորուհիների պահանջները կատարվել են:
1910 թվականին Կոպենհագենում տեղի ունեցած Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսում գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկել է տոնել մարտի 8-ը որպես կանանց իրավունքի պաշտպանության եւ տղամարդկանց իրավունքների հետ հավասարության օր: 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն եւ անսահման սեր”:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ.

3“Հարգելի կանայք եւ աղջիկներ, մայրեր եւ քույրեր, շնորհավորում եմ Ձեզ գարնան առաջին տոնի կապակցությամբ, որն արդարացիորեն նվիրված է գեղեցիկ սեռին։ Կցանկանայի, որ յուրաքանչյուր կնոջ կյանքում ամեն օրը մեր՝ տղամարդկանց շնորհիվ վերածվեր տոնի, սակայն մարտի 8-ը կոչված է մեկ օրով բոլորին համախմբելու մեկ միասնական գաղափարի շուրջ, որի հիմքը սերն ու գեղեցկությունն են, որոնք գուցե օբյեկտիվ պատճառներով, բայց ամեն օր ապացուցել չի ստացվում։ Լինելով քաղաքական գործիչ՝ ուրախ եմ, որ քաղաքականության մեջ նույնպես նկատելիորեն մեծացել է կանանց դերը, դրա վառ օրինակը հենց մեր երկրի օրենսդիր ու գործադիր մարմիններում բազմաթիվ կանանց ներգրավվածությունն է, որոնք ոչ միայն չեն զիջում տղամարդկանց, այլ երբեմն նույնիսկ գերազանցում են։ Պարբերաբար շփվելով երիտասարդների եւ ուսանողների տարբեր շերտերի հետ՝ ես վստահ եմ, որ այս սերնդի մեջ խելացի, ձգտող ու պարկեշտ աղջիկները իրենց ուրույն տեղն են զբաղեցնելու ոչ միայն մեր երկրի զարգացման, այլև ապագայում նրա կառավարման համակարգում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ եւ միանում բոլոր բարեմաղթանքներին”:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԲԱԶՄԱՍԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ.

“Կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի` գարնան նախերգանքի հետ, քանի որ գարունը կնոջ նման գեղեցիկ է, պայծառ եւ լի արեւային ժպիտներով: 4
Կնոջից է սկզբնավորվում կյանքը եւ մարդկությունը իր գոյությամբ առաջնահերթ պարտական է նրան: 
Մարտի 8-ին` Կանանց միջազգային տոնի առթիվ, շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին:
Եկե’ք, մեր սրտի հետ միասին նրանց նվիրենք աշխարհի բոլոր ծաղիկները, մաղթենք, որ նրանց սրտերում միշտ գարուններ լինեն եւ ջերմացնեն նրանց հոգիները արեւային տաք համբույրներով:
Թող, որ հրեշտակային հմայքը անսպառ լինի, լինեք միշտ մեր կողքին` առավել ուժեղ դարձնելով մեզ, երջանկությունը միշտ ապրի Ձեր սրտերում, եւ շարունակեք ազնվորեն ու անմնացորդ ծառայել Ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին եւ մարդկային երջանկությունը գոնե մեկ անգամ բախի յուրաքանչյուր կնոջ սրտի դուռը: Սիրով՝ շնորհավոր ՄԱՐՏԻ 8”:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում