livemarks sitemap
Ուրբաթ, Հուլիսի 10, 2020

surenԻրեն մասամբ սրտակեր համարող ՍՈՒՐԵՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ գիտի, թե ինչ կասի դերասանուհի Նատալի Պորտմանին, եթե, Աստված մի արասցե, բախտ վիճակվի մնալ վերելակի մեջ:  

«Զարուհու» հետ զրույցում դերասանն անկեղծորեն պատասխանեց մեր հարցերին` փորձելով յուրաքանչյուր հարցին տալ ինքնատիպ պատասխան: Եվ դա Սուրենին հաջողվեց:  

- Ձեզ սրտակեր համարո՞ւմ եք:

- Մասամբ…

- Իսկ հմայիչ տղամարդ, դերասան:

- Հմայիչ տղամարդ համարում եմ ինձ այն ժամանակ, երբ դիմացիս կինը հմայիչ եւ կանացի է… Երբ հաճելի է ինձ… Իսկ հմայիչ դերասան` իմ որոշելիքը չէ…

- Բնավորության որ գիծը տանել չեք կարող կնոջ մեջ:

- Գոռոզությունը, մեծամտությունը, հետն էլ` տգիտությունը…

- Ինչպիսի՞ աղջիկներ ու կանայք են Ձեզ դուր գալիս:  

- Գեղեցիկ, խնամված, մաքրասեր ՄԱՐԴ-աղջիկներ, կանայք…

- Հանուն սիրելիի խենթությունների պատրա՞ստ եք: Ինչի՞ եք ունակ:

- Խենթությունների պատրաստ եմ… Թե ինչի՞ եմ ունակ` կախված է հանգամանքներից, իրադարձությունների զարգացումից… Իմ կարծիքով, այդ հարցին հստակ եւ միանշանակ պատասխան ոչ ոք չի կարող տալ…    

- Կանանց հաճոյախոսելը ճի՞շտ է: Դուք հաճոյախոսո՞ւմ եք:

- Հաճոյախոսում եմ… Բայց նաեւ գործերով պիտի ապացուցես քո վերաբերմունքը:   

- Ունե՞ք հատուկ արտահայտություն, որով կգերեք յուրաքանչյուր կնոջ սիրտը:

- Հատուկ արտահայտություն, որով կգերեմ յուրաքանչյուր կնոջ սիրտը, ոչ:  Նախապես երբեք չգիտեմ, թե ինչպես կարտահայտվեմ…  

- Հայտնի դերասանուհիներից ո՞ւմ հետ կցանկանայիք մնալ վերելակում: Եվ ինչո՞ւ:

- Հայտնի դերասանուհիներից` Նատալի Պորտմանի… Ինչո՞ւ… Թեկուզ, որպեսզի հայտնեմ նրան, որ խանութում կընտրեի իմ սիրած էակի համար հենց այն օծանելիքը, որը նա է գովազդում` նույնիսկ առանց նախորդ բուրմունքը զգալու…

- Ձեր սիրտը ազա՞տ է, եթե գաղտնիք չէ: Ե՞րբ եք վերջին անգամ անմոռաց սիրահարվել:

- Իմ սիրտն ազատ է` գաղտնիք չէ… Իսկ թե, երբ եմ վերջին անգամ անմոռաց սիրահարվել` կասեմ… Դա վաղուց էր…  

- Ունա՞կ ես կնոջը վիրավորել:

- Շատ անձնական հարցեր են… Լավ կնոջը ինչպե՞ս կարելի է վիրավորել…

- Գաղտնի սիրավեպ ունեցե՞լ եք: Ո՞վ էր նա: Ինչո՞վ ավարտվեց:

- Գաղտնի սիրավեպ ունեցել եմ… Ո՞վ էր նա: Մի շատ լավ կին… Ավարտվեց այնպես, ինչպես որ սովորաբար ավարտվում են գաղտնի սիրավեպերը… Ցավով եւ անցավ…

- Ասում են` շիկահեր աղջիկները թեթեւամիտ են, Դո՞ւք էլ եք այդպես մտածում:

- Նայած թե, որ շիկահեր աղջիկների մասին են այդպես ասում: Խոսքը, ներկված «շիկահերների» մասին է: Հայաստանում շատ շիկահեր աղջիկներ չկան: Ամեն դեպքում,  չեմ կարծում, որ բոլոր շիկահեր աղջիկները թեթեւամիտ են, ինչպես նաեւ` բոլոր սեւահերները:

- Կարո՞ղ է կինը Ձեզ գայթակղել համեղ ուտեստով:

- Համով ուտեստներով իր հանդեպ որոշակի ջերմություն կարող է առաջացնել, բայց գայթակղել չի կարող…

- Կին դերասանը մրցակի՞ց է տղամարդ դերասանին:

- Կին դերասանը մրցակից չէ տղամարդ դերասանին: Համենայնդեպս, ես այդպես եմ կարծում… Որոշ տղամարդ դերասանների համար, կարող է եւ մրցակից է կին դերասանը, չգիտեմ…

- Երբեւէ պատահե՞լ է, որ զզվելով եք համբուրել խաղընկերուհուն բեմում, կինոհրապարակում…

- Հետաքրքիր հարց էր… Երբեեւ այդ մասին չեմ մտածել… Սակայն հիմա, երբ վերհիշում եմ բոլոր խաղընկերուհիներիս, հասկանում եմ, որ այդ առումով նույնիսկ կարող եմ ասել, որ բախտավոր եմ մինչեւ հիմա… Բոլորն էլ բավականին հաճելի կանայք եւ աղջիկներ են եղել…

- Սովորաբար, ի՞նչ եք նվիրում կանանց, եթե կա առիթ:-----1

- Եթե կա առիթ, գնում եմ այնպիսի իր, որը ինձ իսկապես այդ պահին դուր է գալիս… Իսկապես արժեքավոր մի իր… Հնարավորության սահմաններում կարող եմ համարձակ ասել, որ գումար չեմ խնայում… Նաեւ ծաղիկներ, բնականաբար…  

- Ի՞նչ եք կարծում, կանայք Ձեր մասին բամբասում են: Ամենաանհեթեթ, գուցե, շատ ինքնատիպ բամբասանքը, ո՞րն է եղել:

- Չգիտեմ, կանայք իմ մասին բամբասում են, թե ոչ, բայց ամենաանհեթեթ կարծիքն իմ մասին, որը լսել եմ, այն է, որ ես գոռոզ եմ եւ մեծամիտ… Իսկ դա իսկապես անհեթեթություն է…

- Ոչ ոք իրականում չգիտի, թե ի՞նչ են ուզում կանայք, իսկ Դո՞ւք:

- Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ են ուզում կանայք: Փաստորեն, միայն ես գիտե՞մ… Կանայք ուզում են իրենց կողքին տեսնել երիտասարդ, հմայիչ, բարձրահասակ, ուժեղ մի տղամարդու, որը կսիրի նրանց անսահման սիրով եւ միշտ ուշադիր եւ ջերմ կլինի: Այսինքն, իրականում կանայք սպիտակ ձիու վրա արքայազն են ուզում…

- Ինչպե՞ս եք վերաբերվում իշխող կանանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում: Կինը քաղաքականության մեջ Ձեզ դո՞ւր է գալիս:

- Իշխող կանանց, ովքեր նաեւ պաշտոններ են զբաղեցնում` հարգում եմ… Ինձ համար կնոջ հանդեպ հարգանքը շատ կարեւոր է հարաբերություններում: Ես դա բազմիցս եմ զգացել: Եթե կնոջը չես հարգում` կորցնում ես նաեւ նրա հանդեպ հետաքրքրությունդ: Համենայնդեպս, ինձ մոտ այդպես է… Ինձ շատ են դուր գալիս խելացի կանայք… Եթե նույնիսկ իշխող է` կինը մնում է կին…

- Եթե կինը սուր լեզու ունի, դա լա՞վ է, թե՞…

- Նայած թե «սուր լեզու» ասելով, ի՞նչ նկատի ունեք… Եթե խոսքը կնոջ սուր հումորի զգացումի մասին է, ապա` լավ… Միայն լավ… Իսկ եթե նրա ագրեսիայի, ապա` վատ…

- Երբ կանանց հետ ծանոթանում եք, առաջին հերթին ի՞նչն է Ձեզ գրավում: 

- Առաջին հերթին ինձ նրանց լավ ճաշակն է գրավում…

- Երբեւէ բարձրաձայնած կա՞ք, ա՜խ, կանաք, կանայք:

- «Ա՜խ, կանայք, կանայք» երկար շարունակ բարձրաձայնել եմ… Եվ շարունակում եմ բարձրաձայնել մինչ օրս…

- Կին-տղամարդ ընկերներ լինո՞ւմ են: Դուք ունե՞ք կին ընկեր:  

- Ավելի երիտասարդ հասակում գրեթե համոզված էի, որ կին-տղամարդ ընկերներ չեն լինում… Բայց հիմա էլ այդքան համոզված չեմ… Երեւի` լինում են… Կան… Որոշ տղամարդիկ եւ կանայք, իսկապես ընկերներ են:  

- Գիտեմ, որ շատ երկրապագուհիներ ունեք, Ձեզ կանայք համակրում են, ո՞րն է գաղտնիքը:

- Հաճելի է լսել, երբ կանայք քեզ համակրում են… Այնպես չէ՞… Երեւի, ամեն տղամարդ իր գաղտնիքն ունի… Եվ դրա հետ մեկտեղ չի կարող բացատրել այդ գաղտնիքը… Փորձիր նույն հարցը հղել տարբեր տղամարդկանց եւ կհամոզվես:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում