livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Arame2Կանանց կողմից այդքան սիրված երգիչն ի՞նչ է խորհում կանանց մասին, ինչպիսի՞ն է տեսնում հայուհուն, ունի արդյո՞ք «կին» անունով թուլություն...    «Զարուհու» զրուցակիցը Արամեն է...

- Հայուհին Արամեի աչքերով:

- Խնամված, խելացի, «չափի մեջ» համեստ:

- Ունի՞ նա առավելություն այլազգի կանանցից:

- Համբերատարությունը՝ ընտանիքի, երեխաների հանդեպ:

- Պատկերացնո՞ւմ եք այլազգի կնոջ Ձեր կողքին:

- Արդեն ոչ (ծիծաղում է): 

- Ո՞րն է կնոջ երջանկության գաղտնիքը:

- Եթե նյութականի մասին չխոսենք( իսկ դրա մասին հիմա խոսելն ավելորդ է), ապա՝ նախեւառաջ սերը… Սեր, անվերապահ նվիրում, թափանցիկ դառնալու աստիճան անկեղծություն:

- Գեղեցիկ սեռ եւ…

- Եվ երջանկություն, սա է ինձ համար կին բառի հոմանիշը:

Arame1- Ի՞նչ են ուզում տղամարդիկ կանանցից:

- (Ծիծաղում է) Հարաբերական է. նայած կին, նայած տղամարդ, նայած ինչ վայրում են…   Երբեք երբեք շահախնդրության ակնկալիքով ոչինչ չեմ անում,  հատկապես լուրջ հարաբերություններում ակնկալիքը պետք է միայն սերն ու հարգանքը լինեն:

- Կինն է դավաճանում ամուսնուն, թե՞ ամուսինը կնոջը: Տեսնու՞մ եք այստեղ տարբերություն: 

- Տղամարդու դավաճանությունը դավաճանություն է, կանանցը՝ դավաճանություն + խայտառակություն:

- «Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին» հայտնի խոսքերի թուլությունները  Ձեզ վերաբերվու՞մ են:

- Ո՛չ: Ես թուլություններ չունեմ, չնայած՝ կին էլ, գինի էլ սիրում եմ, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը թուլություն համարել չեմ կարող:

- Կին-տղամարդ փոխհարաբերությունների ճիշտ կառուցման գաղտնիքն ըստ Ձեզ:

- Այս հարցում միանշանակություն չի կարող լինել: Երեւի սերը… Այն  միշտ փրկում է, կամ , ով գիտե, միգուցե փչացնում, չգիտեմ… Միայն այն  գիտեմ, որ միացող մարդիկ պետք է գաղափարապես, մտածելակերպով նման լինեն, նույն հայացքները կիսեն, նույն ուղղությամբ նայեն, կյանքի արժեքները մոտ լինեն, այլապես՝ ի հայտ են գալու հակասություններ ու բացասական ապրումներ, ինչի ավարտը լավը չի լինի:

- Գեղեցիկը, լինելով սուբյեկտիվ, անորոշ հասկացություն, այնուամենայնիվ, ի՞նչ տեսք ունի Ձեր աչքին:

- Խնամված, մաքուր, բուրավետ…

Arame- Հոգու՞, թե մարմնի գեղեցկություն: Ծանր նժարը ո՞ր կողմում է:

- Հոգու գեղեցկությունը ճանաչելու համար պետք է արտաքին գեղեցեկությունը հետաքրքրի:

- Կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:

- Ավելի լավ է չխոսեմ, որ ամեն ինչ չփչացնեմ, թող դա մնա իմ ու իմ գաղտնիքը…

- Առաջին լուրջ սիրային պատմությունը…

-  16 կամ 17 տարեկանում…

- Յուրաքանչյուր անավարտ սիրո էջ կամ սիրահարություն հասունացնու՞մ է մարդուն, թե՞ նրանից մասնիկ պոկում:

- Ինձ համար այդպիսի պատմություններն ամենաշատը մեկը կամ երկուսն են: Ըստ իս, երկրորդ անգամ չպետք է սխալվես, լավ ծանրութեթեւ անելով քայլես, չնայած սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց… Հ.Գ. Չնայած միայն խոսքերը շատ բան ասել չեն կարող, գործը պետք է նախեւառաջ խոսի, բայց եթե հավատանք՝ «Կինն ականջներով է սիրում» ճշմարտությանը, մաղթում եմ, որ ամեն կին բազմաթիվ անգամներ լսի «Ես քեզ սիրում եմ»-ը:

Հարցազրույցը ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում