livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019
arsen3Ինչպես գիտենք ակումբների արքայազնները DJ-ներն են, որոնց  մասին սովորաբար պտտվում են տարատեսակ արկածային եւ հետաքրքիր կարծիքներ: Եվ բնական է, որ բազմաթիվ ակումբասեր հայուհիների խնդրանքով, որպես կնամեծար տղամարդ, այս անգամ բացահայտում ենք Արսեն Բեկեչյանին` նույն իրեն DJ DONZ-ին:

-Երբվանի՞ց է Արսեն Բեկեչյանը զբաղվում DJ-ությամբ:

- DJ-ությամբ սկսել եմ զբաղվել 2007թ.-ից:

- Ինչո՞վ է պայմանավորված տվյալ մասնագիտության ընտրությունը:

- Տարիներ առաջ այն ինձ համար զուտ հոբբի էր, իսկ այժմ դարձել է սիրելի մասնագիտություն: Այն իմ տարերքն է. այստեղ ես վերջապես գտա ինձ, իրոք, հոգեհարազատ զբաղմունք եւ պատրաստ եմ ջանք չխնայել այդ գործում էլ ավելի կատարելագործվելու, մասնագիտանալու եւ իմ երկրպագուներին ուրախացնելու համար:

- Երիտասարդական` կանանց կամ աղջիկներին նվիրված, ի՞նչ միջոցառումներ ես իրականացնում:

- Թերեւս կանանց միամսյակին նվիրված միջոցառումներն են, որոնք իրականացվում են ամեն տարի: Սակայն այս տարի միամսյակի ընթացքում իրականացված միջոցառումներն առավել լայնամասշտաբ էին, քանի որ դրանց զուգահեռ` մարտ ամսին տեղի ունեցան ինձ համար կարեւոր երկու իրադարձություններ` նոր տեսահոլովակիս շնորհանդեսն ու “Fantastique Sound” Records-ի ստեղծման մեկամյակին նվիրված միջոցառումը:

arsen7- Կարեւորո՞ւմ ես կանանց նվիրված տոները:

- Այո՛, իհարկե: Տղամարդիկ պետք է տոն դարձնեն կանանց նվիրված յուրաքանչյուր օրը, քանի որ դրանք այնքան էլ շատ չեն:

- Որպես երտասարդ ու գրավիչ տղամարդ` ի՞նչ մեթոդների ես դիմում կանանց գրավելու համար:

- Միգուցե, անհամեստ հնչի պատասխանս, սակայն` ոչ մի:

 - Երբեւէ սիրահարվե՞լ ես քո երկրպագուհիներից մեկին:

- Ոչ, չի եղել նման դեպք:

- Բեկեչյանին առավել գրավիչ են թվում հա՞յ, թե՞ օտարազգի կանայք:

- Հայ…

- Կնոջ ո՞ր քայլը կարող է քեզ խենթության հասցնել:

- Քայլերի վերաբերյալ միանշանակ պատասխան տալ չեմ կարող` կախված է իրավիճակից: Սակայն, եթե դիտարկենք հարցի երկու հուզական կողմերը միաժամանակ, ապա դա կնոջ համեստությունն է:

- DJ Donz-ի սիրտը հասցրե՞լ են գրավել, եթե այո` ով է այդ գեղեցկուհին:

- Այո: Ծանոթացել ենք 3 տարի առաջ` Ծաղկաձորում` կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ անցկացվող եռօրյա  սեմինարի ընթացքում:

- Ինչպես են ընդունում քո երկրպագուհիներն այդ փաստը, երբ քեզ տեսնում են ընկերուհուդ հետ:

- Նորմալ: Արտառոց դեպքեր դեռեւս չեն եղել:

- Կնոջ բնավորությունից կոնկրետ որո՞նք տանել չես կարողանում:

- Անչափ գնահատում եմ կնոջ մեղմությունը, համեստությունը, լսելու կարողությունն ու հումորի զգացումը եւ համապատասխանաբար տանել չեմ կարողանում նշված գծերից յուրաքանչյուրի բացակայությունը` հատկապես հումորի, քանի որ վերջինիս բացակայության դեպքում շփումը կանանց հետ բավականին բարդ է լինում:

- Ի՞նչ ես կարծում, կինը հասարակական կյանքում ավելի պասիվ, թե ակտիվ դերում պետք է լինի:

- Առհասարակ դեմ լինելով գենդերային անհավասարությանը, դրական եմ վերաբերվում հասարակական կյանքում կնոջ ակտիվ լինելուն:

- Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել ապագա կնոջդ:

- Այնպիսին, ինչպիսին հիմա է:

arsen5- Կարո՞ղ ես ներել դավաճանությունը:

- Ոչ:

- Գենդերային հավասարությանն ինչպե՞ս ես վերաբերվում:

- Ինչպես արդեն ասացի, կողմ եմ գենդերային հավասարությանը, սակայն, այդուհանդերձ, կան որոշակի բացառություններ:

- Բնութագրիր DJ Donz-ին աշխատանքի ժամանակ եւ առօրյա կյանքում` հատկապես կանանց հետ:

- Աշխատանքային ծրագրերով զբաղված DJ DONZ-ի եւ առօրյայում պարզապես Արսեն Բեկեչյանի միջեւ տարբերությունը բավականին մեծ է: Դա նկատում են հատկապես ընկերներս ու ընտանիքիս անդամները: Աշխատանքային միջավայրում  առավել խիստ եւ հետեւողական եմ, ինչը մի փոքր բացակայում է առօրյա կյանքում:  Դա օգնում է լիցքաթափվել եւ կտրվել աշխատանքային ծանրաբեռնվածությունից:

- Արսեն Բեկեչյանին հայ կնոջ կերպարից ի՞նչ դուր չի գալիս:

- Ինչպես բոլոր հայ տղամարդկանց, այնպես էլ ինձ, դուր է գալիս հայ կնոջ` ընտանիքին նվիրված ու համեստ կերպարը: Եվ ցանկալի չէր լինի նշված եւ շատ այլ դրական գծերի բացակայությունը, որոնք ունի միայն հայ կինը:

- Ինչ ես կարծում, ե՞րբ կարտաբերես. «Ա՜խ, կանայք, կանայք» արտահայտությունը:

- Կնոջ հետ գնումներ կատարելիս:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում