livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 21, 2019

tatu1Մարմնի նկարազարդման արվեստը գալիս է դեռ վաղուց: Դաջվածքները համարվում են նկարչական արվեստի հին եւ միեւնույն ժամանակ` նոր ճյուղ, որը արագ կերպով զարգացում է ապրում: Այսօր գրեթե ամբողջ աշխարհում այն համարում են գեղեցիկ արվեստ: Շատ դեպքերում էլ դաջվածքը հարդարման անհրաժեշտ մասնիկ է համարվում: Եթե Հնդկաստանում դեռ անհիշելի ժամանակներից հինայով զարդարում էին անգամ հարսների մատները, ապա Հայաստանում դաջվածքով հայ կինն իր շրջապատում, իր անձի հանդեպ այլ տրամադրություն եւ տպավորություն է ստեղծում: Հայուհիները դաջվածք անելիս մի փոքր երկար են մտածում` չմոռանալով շրջապատի վերաբերմունքը, ընտանիքի անդամների կարծիքները: Իսկ դաջվածքների վնասակար ազդեցությունը դառնում է երկրորդական: Ընդհանրապես դաջվածք` տատու անում են 18 տարեկանը լրացած մարդկանց, քանի որ դաջվածք անելուց առաջ պետք է անհատը հոգեպես պատրաստ լինի դրան:

Հայուհիները նախընտրում են իրենց մարմնին դաջել մուլտ-հերոսների պատկերներ կամ, ասենք, նախընտրում են մարմնի վրա ունենալ «համբուրիր ինձ» գրությամբ դաջվածք: Իսկ, ասենք, խորիմաստ եւ որոշ դեպքերում կյանքի ապրումները իմաստավորող տատուները, որոնք առավել հաճախ կարելի է տեսնել տղամարդկանց մոտ, հայուհիներին այնքան էլ չեն հետաքրքրում: Հիմնականում նախընտրում են դաջվածք` տատու ունենալ ուսին. այդ հատվածում դաջվածք անելը սիրողական բնույթ է կրում: Իսկ, ահա, ինտիմ հատվածում դաջվածք ունենալը առավել լուրջ բնույթ է կրում: Եթե տասը տարի առաջ Հայաստանում քիչ մասնագետներ կային, որոնք դաջվածք էին անում, էլ չենք խոսում դաջվածք կրողների մասին, ապա այսօր զգալիորեն ե՛ւ մասնագետների, ե՛ւ դաջվածք կրողների թիվն ավելացել է: Շատ դեպքերում մարմինը գեղեցկացնող պատկերը ճիշտ հակառակ ազդեցությունը կարող է թողնել: Այս դեպքում անխուսափելի է հաշվի չառնել մարմնի ծերացումը, որը դաջվածքին այլ տեսք է հաղորդում, էլ չենք խոսում նրա «գեղեցկության» մասին: Դաջվածքների դեպքում «Գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը իսկապես տեղին է ասված, քանի որ նույնիսկ արեւայրուք ընդունելիս պետք է զգույշ լինել: Պարզապես պետք է նախապես քաջատեղյակ լինել «գեղեցիկ արվեստի» դրական եւ բացասական հետեւանքներին, հետո նոր մտածել` այն ունենա՞լ, թե՞ ոչ:

«Զարուհի» ամսագրի ընթերցողները քաջատեղյակ են, որ այս խորագրի ներքո ներկայացնում ենք հայտնի տղամարդկանց կարծիքը ընտրված թեմայի շուրջ: Այս դեպքում միանշանակ սպասելի էր, որ տղամարդկանցից ոմանք կխուսափեն խոսել ընտրված թեմայի շուրջ: Ուստի թեմայի շուրջ համարձակություն ունեցան խոսել հայտնի տղամարդկանցից երկուսը:

«Արմենոիդս» խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԸ մարմնի ոչ մի հատվածում դաջվածք չունի եւ նորմալ է վերաբերվում նրանց, ովքեր ունենtatu դաջվածքներ: Եվ ավելացնում է. «Առավել քան նորմալ եմ վերաբերվում նաեւ նրանց, ովքեր չունեն դաջվածք: Նախորդ դարերում մայա ցեղերի դաջվածքը մարմնի վրա ունեցել է խորհրդանշական  նշանակություններ: Եղել է մշակույթի մասնիկ, այնուհետեւ էվոլյուցիայի եւ որոշ ժամանակահատվածի փոփոխությամբ այն մեծ տարածում է ստացել գաղութային աշխարհում: Մեր դարում դաջվածքը կարելի է համարել խիստ ինդիվիդուալ նրբություն, ոչ դոգմատիկ: Չկա պարտադիր պայման դաջվածք ունենալու կամ` հակառակը: Թե` կանանց, թե՛ տղամարդկանց առումով այն կրում է խիստ ինդիվիդուալ նրբություն եւ համարվում մեր իրականության մեջ գործող տեսակ: Կա բժշկական մոտեցում, հոգեբանական, նաեւ` ֆիզիոլոգիական նրբություններ` դիմացի մարդկանց ուշադրությունը շեղելու: Սակայն կա նաեւ հակառակ նրբություն. որքանով են այդ սիմվոլները համահունչ մարդկային բնավորությանը, քանի որ  բնավորությունը տարիներ հետո ենթարկվում է փոփոխության: Ուստի դաջվածք ունենալը նման է կոշիկ ունենալուն, մի տարբերությամբ, որ կոշիկը, երբ հնանում է, կարող ես փոխել, դաջվածքը` ոչ»:

Հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ (ԱՐՉԻՆ) եւս դաջվածք չունի եւ դաջվածք ունեցող կանանց վերաբերվում է այնպես, ինչպես չունեցող կանանց, եւ հավելում. «Եթե, իհարկե, դաջվածքները չեն գերազանցում մարմնի բնական հատվածին: Ինձ համար էական նշանակություն չունի` ինչ է պատկերված, եթե, իհարկե, դրանք այսօրինակ արտահայտություններ չեն. «Не забуду мать родную...» եւ այլն»:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հայուհու կերպարին համապատասխանո՞ւմ է դաջվածքը, անկեղծություն սիրող հաղորդավարը հետաքրքրվեց. «Եթե դժվար չէ, կասեք` ո՞րն է «հայուհու կերպար» կոչվածը»:

Հ.Գ. Սիրելի նկարազարդման արվեստի սիրահար հայուհիներ, դաջվածք անելիս մի՛ մոռացեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:Բոլորովին պատահական չէր ընտրված ՏՂԱՄԱՐԴԻԿ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ խորագրի թեման: Խմբագրություն ստացված նամակի թեման հիմք հանդիսացավ ոչ միայն իմանալու մասնագետի ցուցմունքները, այլ նաեւ հայտնի տղամարդկանց կարծիքը:



ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում