livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

gagoՍեղանապետ ԳԱԳԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ, ով առավել հայտնի է, ինչպես ժողովուրդն է ասում, որպես «Ամենայն հայոց թամադա», իր կենացներով ու երգերով բազում ծնունդներ ու կնունքներ, հարսանիքներ եւ քեֆ-ուրախություններ է ծաղկեցրել: Տանտիկնոջ իրավունքով «Զարուհին» էլ «Կինն ու գինին» խորագրի ներքո հյուրընկալեց Գ. Նիկողոսյանին, բնականաբար, զրուցելու հարսանիքների, հարսների ու կենացների մասին:

«ՔԵԶԻ ՀԱՄԱՐ ԽՓՆՎԻՄ ԳԸ»

- Կառավարելով բազմաթիվ ուրախության սեղաններ` ո՞ր շրջանի հարսանիքները կառանձնացնեիք:

- Լինելով գյումրեցի` հուսով եմ եւ վստահ, որ ինձնից չեն նեղանա, բայց պիտի ասեմ, որ ես ավանդույթներ սիրող մարդ եմ, իսկ այդ հարուստ ավանդույթները տեսել եմ միայն Ջավախքում: Ջավախքը, լինելով ուրիշ պետության տարածքում, մեր ավանդույթներին ավելի համապատասխան ձեւով են ապրում, ավելի հայասեր են, ավելի են սիրում մեր հողն ու ջուրը, քան թե երեւի մնացածս: Օրինակ, եթե Ջավախքում երկու հոգի իրար հետ նորմալ հարաբերություններ չունեն, բայց ինչ-որ մի օտար մարդ փորձի մի ջավախեցու նեղացնել, երկու իրար չբարեւող ջավախեցի մեկ բռունցք դարձած տվյալ մարդու հետ կփորձեն հաշվեհարդար տեսնել: Դրա համար էլ իմ առաջին լուրջ երգը հումորային երգերիս կողքին, որ գրեցի, նվիրված էր Ջավախքին: Հաճախ, երբ հարցնում են, թե Ջավախքից՞ եմ, ասում եմ` ծնունդով լեննականցի եմ, հոգով ջավախեցի:

- Հարսանեկան միջոցառումների ժամանակ տեղի ունեցած ի՞նչ զավեշտալի դեպք կհիշեք:

- Տաղանդաշատ դերասանուհի, նույնպես գյումրեցի Պաուզա Անոյին, երբ հրավիրում են միջոցառման, նա համաձայնում է մասնակցել միայն այն դեպքում, եթե «թամադան» էլ է Գյումրիից լինում: Մի անգամ հարսանիքներից մեկի ժամանակ ես ու Անոն երգ ենք կատարում ու ընթացքում նա ինձ քաշում է` երգելով. «Քեզի համար խփնվիմ գը»: Ես էլ պատասխանում եմ. «Չես հասկնա, որ քեզանից զզվիմ գը»: Մի խոսքով, Անոն ինձ պետք է քաշեր, ես էլ հետ հրեի իրեն, բայց երբ այս անգամ քաշեց, վերնաշապիկս եղավ երկու կես ու մնաց Անոյի ձեռքում, ես էլ մնացի փողկապով առանց վերնաշապիկի: Անոն ասեց. «Ի՞նչ էնեմ էս սառոշկեն», մատուցողն եկավ, թե. «Տուր ինձ»: Տարան թուղթ ու գիր արեցին, ինչ արեցին` մինչեւ հիմա «հորանջիմ գը» (ծիծաղում են Ն.Գ-ն ու ես` նյութի հեղինակը- Հ. Ս.): Հետո անեկդոտ էր դարձել, ասում էին թամադան ինչքան էր խմել, որ փողկապն առանց վերնաշապիկի էր կապել:


«ՉԿԱ ՏԳԵՂ ԿԻՆ, ԵՎ ԱՌԱՑ ԿՆՈՋ ԿՅԱՆՔԸ ՉՈՒՆԻ ԳԻՆ»

- Ի վերջո, սիրուն խոսքը «գեշ»  հարսին կկարողանա՞ քողարկել:

gago1- «Գեշ հարս» հասկացողոթյուն չկա: Ինչպես ես եմ ասում. «Չկա տգեղ կին, եւ առանց կնոջ կյանքը չունի գին»: Սա նույնն է, որ մեկը սուրճը դառն է սիրում, մյուսը` քաղցր:  Եթե մեկն ինձ համար ընդունելի չէ, քեզ համար կարող է գեղեցիկ լինել, մի երրորդի աչքերով առավել տգեղ:

- Բայց, ամեն դեպքում, քաղցր խոսքով դառը սուրճը կքաղցրանա՞:

- Էլի եմ ասում, չկա տգեղ կին: Պետք է նայես սիրո աչքերով: Մի դեպք հիշեցի, հարսանիքներից մեկի ժամանակ, թող ներեն ինձ բոլոր կանայք հայ ազգի, բայց Ամերիկայից եկած հարսն այնպիսին էր, որ ծնունդին պիտի «բրիտվա» նվիրեինք, էլ չասեմ, որ «ահավոր» գեր էր, բայց «այլանդակ» հարուստ: Էս փեսայի «վրեն էլ իլաթ» չկար: «Պրիկոլի» համար մի բան սարքեցինք էս տղու գլխին ու քիչ մնաց շամպայնի շշով էս հարսը տար փեսու գլխին: Բկից բռնել էր ու երկու րոպե մենակ խեղճ փեսան շունչն էր կարգավորում:

- Փաստորեն, տղամարդ կին է եղել (ծիծաղում եմ ես- Հ. Ս.):

- Այս հասկացողությունն էլ չեմ ընդունում: Կինը պետք է լինի կին, այսինքն` կանացի: Միշտ ասել եմ` կինը, եթե հետեւեց իրեն, իր ամուսնուն հետեւելու կարիք չկա: Հետեւի՛ր քեզ եւ քո ամուսնուն չես հետեւի, որովհետեւ ամուսնուդ համար քեզանից բացի` որեւէ մեկը գոյություն  չունի:

- Վերջին կենացով էլ մինչ նոր հանդիպում մաղթենք մեր սեղանապետին:

- Թող բոլորիս օջախներում միշտ բաժակի զրնգոց լինի, եւ ամեն անգամ մարդիկ  ողջագուրվելուց միմյանց ողջագուրվեն` աչքալուսանք տալու համար: Ճիշտ է,  ապահովագրված չենք, բայց ամեն ինչ թող լինի իր ժամանակին: Բայց Ժամանակի տերն էլ մենք չենք: Եթե մարդը 100  տարեկան է ու կա մեր կողքին, ուրեմն` նրա ժամանակը չի եկել, երիտասարդ է, բայց մեզնից հեռանում է, ուրեմն` նրա ժամանակն է, Աստված այդպես է գտել… Ժողովուրդ ջան, եկեք նաեւ ուրախանանք իրենց փոխարեն ու կրկնակի ուրախանանք: Կենաց-բարեմաղթանք ասելիս նաեւ նրանց շուրթերից ասենք, որովհետեւ մեզ համար անցավորներն այսօր բարեխոս ու միջնորդ են Աստծո առաջ: Ինչքան իրենց հիշենք, այնքան էլ իրենք Աստծո մոտ մեզ կհիշեն ու կխնդրեն, որ Աստված զույգ ծաղիկներին բարեկեցություն տա, իսկ ներկա գտնվողներին` առողջություն: Ու այս փոխադարձ հարգանքը պահելով` Աստծո կամոք, ամեն անգամ միայն լավ առիթով իրար հանդիպենք:

Կենացներին միացավ` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում