livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

vladՄիշտ էլ տղամարդկանց ցավոտ կետը կանայք են, որքան շատ են տղամարդիկ փորձել բացահայտել կին էակին, այնքան ավելի են խրվել կանանց «ճահճուտում»: Երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆՆ էլ բացառություն չէ:

- Վլադ, կբնորոշե՞ք հայ կնոջը:

- Շատ եմ շրջագայել եւ միշտ առիթ եմ ունեցել շփվելու տարբեր ազգերի հետ: Բայց հավատացեք, հայ աղջիկը, կինը ուրիշ են: Նրանք ուրիշ ընկալում ունեն ընտանիք ասվածի մասին, սիրել գիտեն: Մեկ օրով չեն ընտանիք ստեղծում, մեկ օրով չեն սիրում... Ես խոնարհվում եմ հայ կնոջ առջեւ:

- Ասում են` տղամարդիկ առանց կանանց կյանք չունեն: Իսկ Վլադիմիր Բարխոյանը կյանք ունի՞ առանց կանանց:

- Վերջերս այն, ինչ տեսնում եմ Եվրոպայում, ինձ ուղղակի հունից հանում է: Ինչպես հասկանում եմ, ուզում են ապացուցել, որ տղամարդն առանց կնոջ կարող է ապրել: Բայց կասեմ մի բան. իրական տղամարդը երբեք, ոչ մի վայրկյան չի կարող ապրել առանց կնոջ:

- Ըստ Ձեզ, կանայք լինում են խորամա՞նկ, թե խելացի:

vlad1- Ընդունում եմ այն փաստը, որ կանայք ավելի խելացի են, քան տղամարդիկ, եւ միեւնույն ժամանակ խորամանկ են: Մենք` տղամարդիկս, ավելի էմոցիոնալ ենք, իսկ կանայք միշտ կարողանում են նույնիսկ ամենադժվար պահերին հարցին մոտենալ խելացի:

- Դուք գիտե՞ք, թե ինչ է ուզում կինը:

- Դարեր ի վեր կնոջը փորձել են բացահայտել, հասկանալ նրա միտքը, ինչպես է մտածում եւ ինչ է ուզում: Նույնիսկ, մի շատ սիրելի ֆիլմ ունեմ, հենց այդպես էլ կոչվում է` «Ի՞նչ է ուզում կինը»: Միշտ երազում էի գոնե մեկ օրով կարդալ կնոջ միտքը (ժպտում է), բայց, ցավոք, տղամարդը մինչեւ վերջ երբեք չի կարող իմանալ, թե ինչ է ուզում կինը: Որքան էլ գովեմ կնոջը, մեկ է, այս հարցում պետք է խոստովանեմ, որ մի քիչ անկայուն են կանայք, նույնիսկ իրենք չգիտեն` ինչ են ուզում:

- Իսկ տղամարդի՞կ ինչ են ուզում կանանցից:

- Յուրաքանչյուր տղամարդ երազում է հանդիպել իր միակին, ում կսիրի եւ կլինի սիրված, ում կնվիրի իր կյանքի յուրաքանչյուր լուսաբաց եւ մինչեւ իր կյանքի վերջին մայրամուտ կլինի նրա կողքին: Սիրել եւ սիրված լինել` ահա երջանկության բանաձեւը, պարզ եւ հասարակ:

- Ինչպիսի՞ն պիտի լինի Վլադիմիր Բարխոյանի կողակիցը` կինը, եւ ի՞նչ հատկություններ պիտի ունենա:

- Չեմ ուզում բացահայտել, թե ինչպիսին պետք է լինի իմ կողակիցը, որպեսզի չփորձեն լինել այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում: Թող յուրաքանչյուրը լինի այնպիսին, ինչպիսին կա եւ ինձ գրավի իր յուրահատկությամբ:

- Ի՞նչ պիտի անի կինը, որ դուր գա Ձեզ:

- Ինձ կարող է գրավել կնոջ ժպիտը, համեստությունը, միեւնույն ժամանակ իր ուժեղ լինելը: Կնոջ չափից դուրս համեստ լինելն ինձ հունից հանում է: Ես ուժեղ անհատականություն եմ սիրում, որովհետեւ կգա մի պահ, որ կուզեմ իմ կողքին ուժեղ կին տեսնել:

vlad2- Համամի՞տ եք այն մտքի հետ, որ սովորաբար տղամարդիկ կին ընտրելիս ցանկանում են, որ նման լինի իրենց մայրիկին կամ քրոջը:

- Միգուցե եւ շատ դեպքերում էլ ընտրում են ուղղակի լավ մայր, բայց մոռանում են սիրելու մասին: Սա մի փոքր վիճելի թեմա է: Պարզապես չեմ ուզում փակագծեր բացել: Միայն մի բան կասեմ. սիրել կարողանալը մեծագույն պարգեւ է, իսկ մնացածն արդեն կլինի ուժեղ ընտանիք, լավ մայր:

- Իսկ այն տարբերակին ի՞նչ կասեք, որ մայրն է ընտրում հարսնացուին:

- Դե, դա արդեն չեմ հասկանում, գուցե կընդունեմ, եթե ասեն` ուղղակի ուշադրություն դարձրու, բայց ոչ պարտադրել, թե` «գիտե՞ս, մեր տակի հարեւանի աղջիկը լավն ա» կամ էլ` «հեռավոր բարեկամի աղջիկը լավ տան աղջիկ ա...»: Նման հիմար բաներ չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է ինչ-որ մեկի կարծիքով ամուսնանալ: Ցավն էլ այն է, որ վերջում նման ընտանիքների մեծ մասը դժբախտ են լինում, որովհետեւ հետո են միմյանց բացահայտում հասկանալով, որ չէին սիրում, պարտադրված են ամուսնացել:

- Գործարար կին, տնային տնտեսուհի, թե՞ թիթիզ-միթիզ տիկնիկ:

- Երեքը միասին (ծիծաղում է):

- Ի՞նչը դուր չի գալիս Վլադիմիր Բարխոյանին` հայ աղջիկների մեջ:

- Յուրաքանչյուրն իր տեսակի մեջ գեղեցիկ է, ինձ կարող է մի բան դուր չգալ աղջկա մեջ, մեկ ուրիշին` գրավել, որովհետեւ նա դա է սիրում: Միայն մի բան կասեմ, սիրում եմ, որ աղջիկը պարզ է լինում, չեմ սիրում, երբ դիմակով են ապրում եւ այդ դիմակով նրանք ամենուր են:

- Երբեւէ սիրահարվե՞լ եք Ձեր երկրպագուհիներից մեկին:

- Երբեք, չգիտեմ ինչն է պատճառը, գուցե այն, որ հոգուս խորքում մտածում եմ, թե նա սիրում է իմ կերպարը, այլ ոչ թե ինձ:

- Հիմա սերիալներում շատ տարածված է, երբ տղամարդը ձեռք է բարձրացնում կնոջ վրա, իսկ Ձեզ ի՞նչը կարող է դրդել հարվածել կնոջը:

- Ինձ ոչինչ չի կարող դրդել, իմ ընտանիքում երբեք նման բան չեմ տեսել եւ չեմ ընդունում: Ուժեղ տղամարդը երբեք ձեռք չի բարձրացնում կնոջ վրա, որքան էլ կինը սխալ լինի: Տղամարդն իր հայացքով եւ խոսքով կարող է այդ իրավիճակը հարթել:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հայ տղամարդիկ շուտ են տարվում օտարազգի կանանցով:

- Առանց մեկնաբանությունների (ժպտում է):

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿԻՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՄՈԼՈՐԱԿ Է»

- Երբեւէ կներե՞ք կնոջ դավաճանությունը, եւ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ տղամարդն է դավաճանում կնոջը:vlad3

- Այս հարցն ինքս ինձ էլ եմ հաճախ տվել եւ յուրաքանչյուր տղամարդ պետք է ինքն իրեն տա այդ հարցը նման քայլի գնալուց առաջ: Իհարկե, դժվար է դիմանալ կնոջ գայթակղությանը` որպես տղամարդ եմ դա ասում, բայց եթե ընտանիք ունեք, ուրեմն իրավունք չունեք պարզապես դա անելու: Մի ակնթարթ տղամարդը թող իրեն պատկերացնի կնոջ փոխարեն, իրեն դուր կգա՞, եթե իր հանդեպ այդպես վարվեին: Վստահ եմ` 99%-ը կպատասխաներ` ոչ, իհարկե, նույնիսկ` կբորբոքվեին, բայց արի ու տես, քանի՞սը չէին անի դա...

- Կո՞ղմ եք կին-տղամարդ հավասարությանը:

- Այո, սա 21-րդ դարն է, որտեղ, ուզենք, թե ոչ, հավասարություն է, կինը մեքենա է վարում, ղեկավար է, նախագահ է... Ահա եւ ձեզ հավասարություն: Այնպես որ, սիրելի տղամարդիկ, ովքեր էլ դեմ են` հաշտվեք այդ մտքի հետ եւ մի կողմ դրեք հնուց եկած ավանդույթները, որտեղ կինը ղեկավար էր միայն խոհանոցում:

- Ասում են` կանայք սիրում են ականջներով, իսկ տղամարդիկ` ստամոքսով: Երբեւէ ստամոքսով գայթակղվե՞լ եք:

- Համամիտ եմ, բայց ասեմ, որ կշտանալուց հետո սերս մարել է միանգամից, (ծիծաղում է): Այո, տղամարդիկ սիրում են համեղ ուտելիքներ, բայց այնպես էլ չէ, որ սիրո բանաձեւը թաքնված է մեր ստամոքսում (ծիծաղում է):

- Ունե՞ք Ձեզ համար մշակած հատուկ քնքուշ խոսքեր, որով գայթակղում եք, սիրաշահում աղջիկներին:

- Յուրաքանչյուր կին չբացահայտված մոլորակ է` լի անակնկալներով, բայց հատուկ մոտեցում կամ հատուկ խոսքեր օրինակ` «մուկիկս», «փիսիկս» ես չունեմ (ծիծաղում է):

Զրույցը ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում