snow3«Տղամարդիկ կանանց մասին» խորագրի ներքո «Զարուհի» ամսագրի Ամանորյա համարում, ամփոփելով տարին, ըստ մեր ընտրված թեմաների` ներկայացնում ենք հայտնի տղամարդկանց պատկերացմամբ ձյունանուշների (կանանց) կերպարը:

ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ`«ՇԻԿԱՀԵ՞Ր, ԹԵ՞ ՍԵՎԱՀԵՐ» ՇԱՐՔԻՑ

ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ եթե ընտրեր Ձյունանուշ, ապա. «Երբ ինձ հարցնում են` քեզ շիկահերնե՞րն են դուր գալիս, թե՞ սեւահերները, պատասխանում եմ, որ երկուսն էլ հավանում եմ, կարեւորը` իրեն սազի եւ ինչ-որ տեղ իր էությանը համապատասխանի»:

Դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆՆ էլ համակարծիք լինելով Նարեկ Բավեյանի հետ` ձյունանուշիկ ընտրելիս անկեղծանում է. «Վարսերի գույնը կապ չունի»:

Հաղորդավար ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ընտրած ձյունանուշը եթե շիկահեր լիներ, ապա. «Հենց ասացիք` կարճ խելք, միանգամից հիշեցի Պամելա Անդերսոնին, Պերիս Հիլթոնին»:

Բլոգեր ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ճիշտ է, իր գերզբաղվածության պատճառով, հաստատ, ձյունանուշ ընտրելիս բլոգում կհարցնի. «Շոու-բիզնեսի երկու ֆեյշն դեմքերից` Արմինկա՞, թե՞ Նազենի Հովհաննիսյան»:


ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ` «ՇՐԹՆԵՐԿԵՐԻ» ՇԱՐՔԻՑ

Լուսանկարիչ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ձյունանուշիկը եթե լիներ շրթներկով` իր աչքից հաստատ չէր վրիպի. «Ես բոլորին մասնագետի աչքով եմsnow2 նայում: Ինձ համար շատ կարեւոր է «ձյունանուշի» արտաքին տեսքը, որտեղ, իմ կարծիքով, մեծ դեր է խաղում նաեւ շրթներկի առկայությունը: Չեմ սիրում, որ այն շատ մուգ գույնի է լինում»:  

«Բանակում» հեռուստասերիալի դերասան ԳԵՎՈՐԳ ՉՈՒԼՅԱՆՆ էլ ձյունանուշիկ ընտրելիս համակարծիք է Արթուր Խաչատրյանի հետ. «Չեմ սիրում, որ մուգ շրթներկ են քսում»:

Երգահան ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ նախընտրած ձյունանուշը հաստատ պետք է նման լինի Մերիլին Մոնրոյին, ով իր ժամանակի հայտնի համարձակ շիկահերն է եղել` մշտապես վառ կարմիր շրթներկով:

«Միլեն» շոու-բալետի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԸ եթե ձյունանուշ ընտրեր` ապա. «Գեղեցիկ ու արտահայտիչ շուրթերով կանանց մտաբերելիս»` նախ Անջելինա Ջոլիին, ապա Արմինկային է հիշում, ով, ըստ Արթուրի` «գեղեցիկ է ընդգծում իր շուրթերը»:

 

 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ` «ԿԻՍԱՇՐՋԱԶԳԵՍՏՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ

Երգահան, նկարիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ձյունանուշիկը. «Ինձ դուր է գալիս, երբ կինը կրում է ե՛ւ տաբատ, ե՛ւ կիսաշրջազգեստ: Բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:

Իսկ դերասան, ռեժիսոր ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ձյունանուշիկը «Ավելի լավ է մինի կիսաշրջազգեստ հագնի, քան երկու սանտիմետր ցեպ ունեցող ջինսերը, որոնց տակից, չգիտես ինչու, անպայման պիտի երեւա վարտիքի ռեզինը»:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  ֆուտբոլիստ ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ նախընտրած ձյունանուշիկի կերպարը, ցավոք, մեզ համար այդպես էլ անհայտ մնաց:

Իսկ ահա, դերասան ՄԱՆՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ձյունանուշիկի հագին կտեսնեինք. «Շատ եմ հավանում 70-ականների կիսաշրջազգեստները, հատկապես պուտավոր կիսաշրջազգեստները: Եթե գեղեցիկ ոտքեր ունեն` թող ցույց տան, քան թե տաբատ հագնեն»:

Հաղորդավար ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ձյունանուշիկի համար «Տաբատն ամենօրյա է, իսկ կարճ կիսաշրջազգեստ հագնելը «ձյունանուշին» դարձնում է ավելի սեքսուալ»:

 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ` «ԿԻՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ

snow1Դերասան ՅՈՒՐԱ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ ձյունանուշը կարող է լինել մեքենայի ղեկին. «Զգուշանալով կին վարորդներից` վստահ նստում եմ նրանց ավտոմեքենան»: Համեմատականներ անցկացնելով ռուս «ձյունանուշ» վարորդների հետ` դերասանը ավելացնում է. «Ռուսաստանում «ձյունանուշները» նախընտրում են հիմնականում կարմիր գույնի ավտոմեքենաներ: Նրանք սիրում են տարօրինակ գույնի ավտոմեքենաներ: Ռուս «ձյունանուշի» մեքենայի արտաքին տեսքից միանգամից հասկանում ես, որ ղեկին գլամուրային վարորդ է: Իսկ մեզ մոտ գույներին ուշադրություն չեն դարձնում»:

Երգիչ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ այն կարծիքին է, որ ձյունանուշները մեր փոշոտ քաղաքի համար պետք է մուգ գույնի ավտոմեքենա ընտրեն. «Մեզ մոտ միտում կա, եթե մեքենայի տիրուհին կին է, ապա թողնում է Բարբի տիկնիկի տպավորություն»:

Իսկ ահա` դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ նկատել է. «Հայ «ձյունանուշները» սիրում են վառ գույնի մեքենաներ` վարդագույն, կամ, չգիտես ինչու, բաց կանաչ»:

Երգիչ ԱՐԹՈՒՐԸ` ՄԻՍՏՐ X-ը անկեղծանում է. «Աշխարհում ամենալավ վարորդները «ձմեռ պապիկներն» են: Բայց «ձյունանուշներն» էլ մի քանի տարի վարելով` փորձառու վարորդ կդառնան»: Երգիչը նկատել է. «Գործարար «ձյունանուշները» կուպե ավտոմեքենաներ են նախընտրում»: Նա համոզված է, որ ցանկացած «ձյունանուշի» ավտոմեքենայում կգտնես դիմահարդարման պարագաներ ու փափուկ խաղալիքներ:

Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆՆ էլ համակարծիք լինելով մյուս տղամարդկանց հետ, թե հայ «ձյունանուշներից» քչերն են լավ ավտոմեքենա վարում, նկատել է. «Ձյունանուշներն» ինչպես հագնվում են, այնպիսի տեսք էլ ունենում է իրենց ավտոմեքենան»:

 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ` «ԾԽՈՂ ԿԱՆԱՆՑ» ՇԱՐՔԻՑ

snowՀեռուստահաղորդավար ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ձյունանուշը կարող է ծխող լինել: Հեռուստահաղորդավարը կարծում է` «Ծխում են ուժեղ բնավորության տեր «ձյունանուշները»: Տիգրանը համարում է, որ ծխելը գեղեցկացնում է, բայց «Նայած, թե ում»:

Իսկ ահա լուսակարիչ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ չի սիրում, երբ «ձյունանուշը» ծխում է: Հայաստանյան Paparazzi-ի կարծիքով` «Ծխախոտը չի գեղեցկացնում «ձյունանուշներին», ընդհակառակը` նրանց դարձնում է վուլգար»:

 

 

ՁՅՈՒՆԱՆՈՒՇՆԵՐԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ`«ԴԱՋՎԱԾՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

«Արմենոիդս» խմբի ղեկավար ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ ձյունանուշիկը, եթե անգամ դաջվածք ունենա, ապա իր կողմից նորմալ կընդունվի. «Առավել, քան նորմալ եմ վերաբերվում նաեւ նրանց, ովքեր չունեն դաջվածքներ: Դաջվածք ունենալը նման է կոշիկ ունենալուն, միայն մի տարբերությամբ, որ երբ կոշիկը հնանում է` կարող ես փոխել, դաջվածքը` ոչ»:

Հաղորդավար ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` ԱՐՉԻՆ, դաջվածք չունի եւ դաջվածք ունեցող «ձյունանուշներին» վերաբերվում է այնպես, ինչպես չունեցող «ձյունանուշներին». «Եթե, իհարկե, դաջվածքները չեն գերազանցում մարմնի բնական հատվածին: Ինձ համար էական նշանակություն չունի` ինչ է պատկերված, եթե, իհարկե, դրանք այսօրինակ արտահայտություններ չեն` «ne zabudu mat rodnuyu...» եւ այլն»:

 

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

Հ.Գ. Հայաստանի տղամարդիկ պատասխանելով հարցերին` չէին էլ պատկերացնում, որ իրենց պատասխաններում կարող են ձեւավորելձյունանուշի 21-րդ դարի կերպարը, որն առօրյայում կարող է ոմանց համար ընդունելի լինել, բայց ահա, որպես ձյունանուշ, անընդունելի ու չսպասված հյուր` մեր եւ մեր երեխաների համար: