livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019

gurgen1Կնոջն ուղղված հաճոյախոսությունների առումով մեր զրուցակիցն առատաձեռն չէ, բայց ոչ թե մտածված է այդպես անում, այլ բնավորությունից ելնելով: Այս պարագայում միգուցե այնքան էլ հնչեղ չէ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԲԱՂՅԱՆԻ խոսքը, բայց իր երաժշտական հանդիսատեսի, ազգային երգի սիրահարների համար երգիչը բնավ էլ լուռ չէ: 2014 թվականի միայն առաջին կեսին Գուրգենն արդեն ունեցել է ավելի քան 20 համերգ, որոնց թիվը դեռեւս մեծ աճ է ունենալու: Իսկ թե ի՞նչ է խորհում հայուհու կերպարի ու սիրային պատմությունների մասին եւ ի՞նչ ասելիք ունի մեր զրուցակիցը, պարզեցինք մեր հարցերով:

- «Ա՜խ կանայք, կանայք»` որքա՞ն հաճախ եք կրկնում այս խոսքերը:

- Երեւի` քիչ...

- Այսօրվա հայուհու կերպարը:

- Չնայած որ ամեն մարդ անհատականություն է, եւ ընդհանուր նկարագիր դժվար է տալ, այնուամենայնիվ մեր հայուհիները շատ լավն են, շատ սիրուն, եւ մենք նրանց սիրում ենք... Միայն թե

կուզեմ 21-րդ դարի փոխանցած վիրտուալ կյանքն առավել ռեալ ու իրական տեսնել:

- Ինչպիսի՞ տղամարդու կողքին կինն ամենաերանելի պահերը կապրի:

- Ուժեղ... Եթե մանրացնենք բառը, շատ կետեր կլինեն` բնավորություն, կամք... Ընդհանուր առմամբ` ուժեղ:

- Սերն ու խանդը ուղիղ համեմատակա՞ն են:

- Քայլում են իրար զուգահեռ... Բայց չմոռանանք նաեւ, որ խանդոտ լինելն ինչ-որ առումով նաեւ կարող է բնավորության գիծ լինել:

- Այսօրվա երիտասարդների միությամբ որքանո՞վ են ամուր ընտանիքներ կազմվում:

- Դե, բաժանություններն էլ են շատ լինում, բայց լավ օրինակներն էլ քիչ չեն: Համատեղ կյանքի ընդհանուր եզրերն է պետք գտնել ու միմյանց հարմարվել:

gurgen2

- Հայ տղամարդու կողքին միայն հայուհո՞ւ եք տեսնում:

- Եթե գլոբալ դիտարկումով մոտենամ հարցին, այո` երկիր, գենի պահպանման հարց... Բայց սա չի նշանակում, որ դեմ եմ հայի` այլազգի ներկայացուցչի հետ միությանը, ինքս էլ իմ

շրջապատում ունեմ նման զույգերի հաջող օրինակներ:

- Կին-տղամարդ հարաբերություններում կա՞ հավասարության նշան:

- Այս հարցի պատասխանը բնությունն է տվել: Գենդեր, ֆեմինիզմ` դրանք արհեստածին բաներ են, որ ժամանակավոր են եւ մարդու բնույթի, էության վրա իրական ազդեցություն ունենալ չեն

կարող:

- Հոգու՞, թե մարմնի գեղեցկություն: Ծանր նժարը ո՞ր կողմում է:

- Սկզբի համար արտաքին գեղեցկությունն է գրավում, ինչը բնական է. առանց դրա անգամ չես ուզենա մոտենալ, ծանոթանալ, «հոգին» ճանաչել: Արտաքին համակրանքից հետո միայն սկսում ես

մարդկային բացահայտումների, դրական գծերի որոնումների ուղին:

- Եթե սիրային պատմությունները ջնջվեն Ձեր ապրած օրերից...

- Եթե սիրային պատմություններն իմ ապրած օրերից ջնջվեն, շատ կարեւոր գույներ կպակասեն... Դոն ժուան հիշեցնող աստիճանի չեն այդ պատմությունները, բայց քիչ էլ չեն, ինչպես ցանկացած նորմալ տղամարդու պարագայում:

gurgen- Անավարտ սիրո պատմությունները, սիրահարության անցած էջերը հասունացնո՞ւմ, թե՞ հոգուց մասնիկներ են տանում:

- Ավելի շատ հասունացնում են, բացասական կողմեր էլ, իհարկե, կարող են ունենալ, բայց ավելի շատ ուսուցողական դասեր են տալիս:

- Կա՞ արդեն այն միակը, ում շուրջը կառուցվում են Ձեր հիմնական խոհերը:

- Կա իհարկե, բայց դեռ չեմ հանդիպել իմ միակին, դժվար թե ծնված չլինի: Մենք ուղղակի դեռ միմյանց տեղը չգիտենք...

- Ո՞ր օրը կհամարեք կորած:

- Նման օր չկա, եթե կենդանի ես, ապրում ես` անկախ հոգեվիճակից` լավ, վատ, դեպրեսիվ, թե ուրախ, այդ օրը պետք է քեզ, ու ինչ-որ բան, անխոս, տալիս է: Դատարկ օր գոյություն

չունի...

Զրույցը`

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում