livemarks sitemap
Շաբաթ, Դեկտեմբերի 07, 2019
foto3

Լուսանկարվել, ցույց տալ գեղեցկության անհնարինությունն ու հնարավոր հմայքի սահմանները... Գեղեցիկը, որ յուրաքանչյուր կնոջ ներսում է, նրա զգացմունքային հոգու ու ներաշխարհի կենտրոնում: Այդ գեղեցկությունն է անցնում տեսախցիկի օբյեկտիվով ու դառնում ակնթարթի հմայքը: Իսկ ինչպե՞ս դա ցույց տալ: Չէ՞ որ, շատ դեպքերում հենց լուսանկարների միջոցով են կանայք հատկապես իրենց ողջ հմայքն ու գրավչությունը ցույց տալիս:

 Գեղարվեստական լուսանկարիչ ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով արդեն 15 տարի զբաղվում է մասնագիտական գործունեությամբ, ՙԶարուհու՚ ընթերցողներին կօգնի իր խորհուրդներով` պրոֆեսիոնալ ֆոտոշարքերին պատրաստվելու համար: Խորհուրդներ, որ կօգնեն ցանկալի արդյունքի հասնել, անգամ եթե դուք առաջին անգամ եք մասնակցում պրոֆեսիոնալ ֆոտոշարքերի:

foto1. Լուսանկարվելուց առաջ պետք է հնարավորինս հանգստանալ, թուլանալ, լավ քնել: Անթերի տեսք ունենալու համար կարեւորը հանգիստ նյարդերն են:

2. Մի պահ մտածեք` ինչ եք ուզում ասել Ձեր կերպարով. յուրաքանչյուր կին լուսանկարվելուց առաջ արդեն պետք է իմանա, թե որն է իր նպատակը, որն է այն կերպարը, ում ուզում է նմանվել, կամ` հակառակը` ստեղծել նոր` միանգամայն այլ կերպար:

3. Ըստ Ձեր որոշած կերպարի` պետք է ընտրեք համապատասխան աքսեսուարներ, զարդեր, հագուստ: Բացեք Ձեր զգեստապահարանը, փնտրեք, համադրեք ու համարձակ եղեք ընտրության մեջ:

4. Կարեւոր է ճիշտ դիմահարդարումն ու վարսահարդարումը: Ձեր կերպարին, արտաքին տեսքին, հագուստին ու առհասարակ` Ձեզ համապատասխան դիմահարդարմամբ ու վարսահարդարմամբ միայն կարող եք տեսախցիկի առջեւ անկաշկանդ զգալ:

foto1

5. Այս ամենով հանդերձ` պետք է լինել բնական: Կանայք միշտ կատարելության են ձգտում` հաճախ մոռանալով, որ կատարյալ գեղեցկությունը բնականության մեջ է: Ինչ զգեստ էլ ընտրեք, ինչ դիմահարդարում էլ անեք, միեւնույնն է` եթե դուք բնական չեք, ֆոտոշարքը կձախողվի:

6. Ժպիտ, անկաշկանդ ժպիտ, բնական ժպիտ, որով կինը կարող է գերել ցանկացած տղամարդու: Հենց այդ ժպիտն է, որ ցանկալի արդյունքի հիմքում ամենակարեւոր տեղն է զբաղեցնում: Անգամ եթե շուրթերն անշարժ են, Ձեր աչքերում պետք է լինի այդ ժպիտը, լինի այն կրակը, որը ներսից է:

7. Նկարահանման տաղավարում պետք է հնարավորինս անկաշկանդ լինել: Հիշեք` լուսանկարիչը ոչ թե Ձեր քննադատն է, այլ այն մարդը, ով մի կոճակի հպումով ձեր գեղեցկությունն է անմահացնում:

8. Լսեք ու վստահեք լուսանկարչին: Եթե արդեն ընտրել եք նրան, ուրեմն նրա խորհուրդները կարեւոր են, քանի որ միայն նա է տեսնում, թե ինչպես է ընկալել Ձեզ տեսախցիկը: Եթե համաձայն չեք նրա կարծիքին, արտահայտվեք, բայց խուսափեք հավելյալ լարում ստեղծելուց:

foto4

9. Ինչ կեցվածք էլ ընդունեք տեսախցիկի առջեւ, հիշեք կարեւորը` ցույց տվեք, որ Դուք ինքնավստահ եք: Հայացքը` պարզ, մեջքը` ուղիղ, աչքերում` թեթեւ հպարտություն, բնական ժպիտ եւ ահա` ուշադրություն: Դուք ունեք ստացված լուսանկար:

foto5

10. Լուսանկարիչն անպայման ստեղծում է թեթեւ, անկաշկանդ մթնոլորտ, բայց, այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան չի ստացվում, սկսում եք կաշկանդվել կամ անհարմար զգալ, անպայման արտահայտվեք այդ մասին: Կարելի է խնդրել Ձեր ճաշակի երաժշտություն, զրույցի բռնվել լուսանկարչի հետ, քննարկել ու պարզապես նորից փորձել: Այդ ժամանակ անկասկած կստացվի այնպես, ինչպես ուզում էիք:

Հ.Գ. Գեղարվեստական լուսանկարիչ Ավետիս Սարգսյանը մասնագիտական գործունեության 15-ամյակը կնշի 2015 թվականին: Այս տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ավետիս Սարգսյանը մասնագիտական կրթություն ստացել է 2001-2006 թվականներին` սովորելով Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչության բաժում: Սովորել է հայկական կինոյի լավագույն օպերատորներից մեկի` Ալբերտ Յավուրյանի կուրսում: Մասնագիտական որակավորմամբ նա սոցիալ-մշակութային գործունեության փորձագետ է:

foto6

 Մինչ օրս նրա ուսուցիչն ու խորհրդատուն 

Վահան Քոչարն է` հայ լուսանկարչության ժամանակակից մեծագույն վարպետներից մեկը: 2013 թ. Ավետիս Սարգսյանն իրականացնում է իր երազանքը. հիմնադրում է սեփական ստուդիան` AS.Studio-ն: 2014 թվականին մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրներում իրականացվող ՙՈւշադրություն, ժպիտ՚ նախագծի շրջանակներում մեկնարկած ՙԱրեւելյան գործընկերության իմ երկիրը՚ ազգային ֆոտոմրցույթին: Հայաստանում հաղթահարելով մրցութային փուլը եւ ընդգրկվելով 5 լավագույն լուսանկարիչների շարքում` մեկնել է Մոլդովա, ներկայացնելու հայ մշակույթն ու սեփական` գեղարվեստական լուսանկարներով ներկայացնելու Մոլդովան: Ավետիս Սարգսյանն այժմ պատրաստվում է անհատական ցուցահանդեսի:

ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում