livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

11Մշտապես լինելով հայուհիների ուշադրության կենտրոնում` ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԸ իր անձնական կյանքի մասին քչախոս է:

«Զարուհին» սակայն թույլ չտվեց, որ երգիչը «Ա՜խ, կանա՛յք, կանա՛յք» խորագրի ներքո սակավախոս լինի իր ընթերցողների հանդեպ: Հարութը մասնավորապես ասաց, որ առայժմ իր սիրտն ազատ է ու ընտրյալ չունի:

- Շատ բծախնդիր անձնավորություն եմ: Երբ Աստված կամենա, ամեն ինչ էլ կլինի: Իմ կողակիցը պետք է լինի լավագույնը, ամեն ինչ իր ժամանակին: Քանի դեռ ամուսնացած չեմ, չեմ գտել իմ երկրորդ կեսին, կարող եմ խոսել մորս մասին: Մայրս ինձ համար ամենաթանկն է այս կյանքում: Առհասարակ կինը այնպիսի մի ուժ է, որը տղամարդը ոչ մի տեղ չի կարող գտնել: Նրա հետ տղամարդը կիսվում է անձնական, գործնական կյանքի մասին, երբ նեղված
է կամ` ուրախ: Այդ ժամանակ, բնականաբար, ավելի շատ կիսվում ես երկրորդ կեսիդ, քան` ծնողներիդ կամ ամենամտերիմ ընկերոջդ հետ: Լավ կինն ամուր ու անբացատրելի ուժ է տալիս եւ շատ բան փոխում տղամարդու կյանքում: Այսպիսի խոսք կա` կինը կարող է տղամարդուն տապալել կամ վեր բարձրացնել, դրանք կյանքից վերցված եւ հենց այնպես ասված խոսքեր չեն:
12- Հարութ, կյանքի տարբեր փուլերում կանայք ի՞նչ դեր են ունեցել Ձեր կյանքում:
- Երեւի թե շատ բաներ սովորեցրել են: Շատ պահեր ենք ապրել այս կյանքում, փուլեր, որ յուրաքանչյուր մարդու կյանքին վստահություն են ներշնչում, որ կարողանում ես հենվել, թե՛ լավ, թե՛ վատ իրավիճակում: Կինը տղամարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում:
- Հայ տղամարդիկ չեն սիրում կնոջ խոսքին հետեւել եւ հաճախ են կրկնում` կնոջ մազը երկար է, խելքը` կարճ:
- Իմ կարծիքով սխալ միտք է, կնոջը պիտի չնայես որպես կին, այլ որպես անձ: Այսինքն` եթե երկար մազ ունի, չի կարող ավելի խելացի լինել կամ անխելք: Կնոջը պետք է վերաբերվես որպես անհատ: Այսօր կանայք շատ խելացի են, փաստ է` կանայք ավելի շատ գործ են անում, քան` տղամարդիկ:
- Ձեր ընտրյալը պետք է լինի բիզնես լեդի՞, տնային տնտեսուհի՞, թե սիրունիկ տիկնիկ:
- Ամեն ինչից մի քիչ-մի քիչ: Ամենակարեւորը` անկեղծ, բարի, նվիրվող աղջիկ, որն ունի կյանքի նպատակ, թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում նվիրվածություն:

- Տղամարդիկ հաճախ են ասում, թե կանայք չգիտեն` ինչ են ուզում այս կյանքից...
- Իմ կարծիքով` լավ էլ գիտեն (ժպտում է,- Լ. Ե.):
- Իսկ ի՞նչ են ուզում:
- Նայած կին, կան կանայք, որոնք ընդհանրապես ոչինչ չեն ուզում իրենց կյանքում: Կան կանայք, որ չափից շատ բան են ուզում: Կանանց մի մասն էլ` շատ քչով բավարարվում է: Բայց այդ հարցը միայն կանանց չի վերաբերում, որովհետեւ շատ տղամարդիկ էլ չգիտեն, թե ինչ են ուզում իրենց կյանքում:
13- Իսկ եղե՞լ է մի դեպք, որ բացականչեք` «Ա՜խ, կանա՛յք, կանա՛յք»:
- Երեւի թե ավելի երիտասարդ տարիքում, երբ սիրահարված եմ եղել: Երիտասարդ ժամանակ ավելի հեռուն ես նայում, երեւի թե ժամանակից շուտ ենք որոշ բաներ ուզում եւ գուցե հենց դրա համար էլ տղամարդու եւ կանանց մեջ անախորժություններ են լինում: Բայց երբ տարիներն անցնում են, մտածում ես, թե ինչ սին բաների համար վիճեցինք: Հետո հասկանում ես, որ երեւի այդ ժամանակաշրջանում այդպես էր պետք, ինչը նաեւ կյանքի դասեր է տալիս:
- Հարութ, օվկիանոսից այն կողմ բնակվելով եւ միաժամանակ հայ աղջիկներին լավ ծանոթ լինելով, որտեղի՞ց կընտրեք Ձեր երկրորդ կեսին:
- Ինձ համար տարբերություն չկա, միշտ այդ հարցը տալիս են: Ի՞նչ տարբերություն` որտեղից, երեւի իմ երկրորդ կեսը հիմա աշխարհի մեկ այլ ծայրում է, չէ՞ որ հայերը սփռված են աշխարհով մեկ: Ինձ համար տարածքը կապ չունի, ոչ մի տարբերություն չեմ տեսնում կլինի ԱՄՆ-ից, թե Հայաստանից:
- Իսկ ինչ-որ բան կփոխե՞ք հայ աղջիկների ու կանանց մեջ:
- Չեմ ուզում թերագնահատել մեր հայ կանանց ու աղջիկներին, եւ հետո փոխողը ես չեմ: Կուզենայի` լինեն ավելի կանացի, համեստ ու չշարժվեին այսօրվա կյանքի ռիթմերով: Ճիշտ է, դա մյուս կողմից լավ բան է, բայց վատ է այն դեպքում, երբ դա անում ես նրա համար, ինչ է թե ընկերուհին, հարեւանը կամ բարեկամն է այդպիսին: Բնական ու իրական կերպարում մեր հայ կանայք ավելի լավն են:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում