livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 21, 2019

Դեռ վաղուց ամբողջ աշխարհում ընդունված էր մտածել, որ շիկահերները խելացի չեն լինում: Նույնիսկ Հոլիվուդյան կինոարտադրության համար էլ այն դարձավ ֆիլմերի քննարկման թեմա, որպեսզի հերքվեն շիկահերների խելացիության հետ կապված ընդունված կարծրատիպերը:

Երբ շիկահերներին սկսեցին համեմատել ամերիկյան «Mattel» ընկերության արտադրության բարբի տիկնիկների հետ, բնականաբար, շատ շիկահեր կանանց վիրավորանքը մեծ եղավ: Ժամանակը ողջ աշխարհին ապացուցեց, որ թյուր կարծիք է կնոջ ինտելեկտը գնահատել ըստ իր վարսերի գույնի, բայց… Հայաստանում այսօր ոչ այնքան զգալի մաս են կազմում շիկահեր կանայք, բայց որ նրանք միանգամից տարբերվում են հասարակությունում ու հայտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում` հատկապես տղամարդկանց, դա անհերքելի փաստ է, ինչը չէինք ասի հարեւան-բարեկամ պետության` Ռուսաստանի Դաշնության մասին: Անհերքելի փաստ է նաեւ այն, որ հայ տղամարդիկ միշտ էլ գնահատել են բարեկամ պետության կանանց գեղեցկությունը:

Բնականաբար, հայտնի շիկահեր կանայք էլ կան Հայաստանում, որոնք միգուցե նախ եւ առաջ առանձնացել են ու հիշվել մեր հասարակությունում իրենց շեկ վարսերով:

Այդ մասին փորձեցինք նաեւ իմանալ հայտնի տղամարդկանց կարծիքը շիկահերների մասին:

Երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ չցանկացավ մեր երկրում հայտնի շիկահերների անուններ թվել. «Համամիտ չեմ այն մտքի հետ, որ շիկահեր կանայք խելացի չեն լինում, ինչպե՞ս կարող է մարդու մազերի գույնը որոշել նրա խելքի չափը: Երեւի մի քանի այդպիսի օրինակներ եղել են, այդ պատճառով նման կարծիք է ստեղծվել»: Երգչի կինը` Սոնան, սեւահեր է ու դեմ չի լինի, որ մի օր դառնա շիկահեր. «Եթե նրան կսազի, եւ կզգանք, որ հարմար է իրեն, ապա ինչո՞ւ ոչ: Բայց, ամեն դեպքում, ես էլ, ինքն էլ կարծում ենք, որ իրեն սեւն է սազում: Երբ ինձ հարցնում են՝ քեզ շիկահերնե՞րն են դուր գալիս, թե՞ սեւահերները, պատասխանում եմ, որ երկուսն էլ հավանում եմ, կարեւորը, որ նրան սազի եւ ինչ-որ տեղ նրա էությանը համապատասխանի: Հագուստի գույնի պարագայում էլ է նույնը»:

Դերասան ԳԱԳԻԿ ՄԱԴՈՅԱՆՆ էլ այս կարծիքին է. «Կարծում եմ, որ թե՛ շիկահերների, թե՛ սեւահերների մեջ կան խելացի կանայք եւ ոչ խելացիները: Մարդ կարող է լինել սեւահեր ու դառնալ շիկահեր, բայց միեւնույն է՝ խելացի լինի: Վարսերի գույնը կապ չունի»: Իսկ «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալում շիկահերի (Աննայի` Անի Պետրոսյան) սիրուն արժանանալ ցանկացող հերոսը (Սուրենը) մտորումների մեջ ընկավ, երբ հարցրեցինք, թե հայտնի շիկահերներից ո՞ւմ կհիշի այդ պահին. «Իմ բնագավառի հետ կապված՝ հեռուստատեսությունում կամ թատրոնում չեմ հիշում շիկահեր մի կնոջ կամ շիկահեր ղեկավարի»: Իսկ եթե դերասանի կինը` Համազգային թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը, մի օր որոշի դառնալ շիկահեր, համոզված է. «Անին, որպես խորհուրդ, կհարցնի՝ դառնա՞ շիկահեր, թե՞ ոչ: Եթե իրեն սազի, խնդիր չունեմ այդ հարցում»:

Հաղորդավար ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կինը` դերասանուհի Յուլյա Ֆինկը, շիկահեր է, սակայն հեռուստահաղորդավարի համոզմամբ՝ կինը ոչ լրիվ շիկահեր վարսեր ունի. «Սխալ կարծիք է, որ շիկահերները խելք չունեն, իսկ թխահերները ավելի խելացի են, դա շատ ինդիվիդուալ է, մազերի գույնը ոչինչ չի որոշում»: Իսկ թե այդ պահին հայտնի շիկահերներից ում հիշեց, հաղորդավարը խոստովանեց. «Հենց ասացիք կարճ խելք՝ միանգամից հիշեցի Պամելա Անդերսոնին, Պերիս Հիլթնին, այդ տեսանկյունից եթե դիտարկենք, կա ճշմարտություն: Բայց շատ շիկահեր կանայք էլ կան, որ նախանձելի խելացի են: Հայաստանում բնական շիկահերներ շատ քիչ կան, հիմնականում բոլորը ներկած շիկահերներ են»:

Հայտնի բլոգեր ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ երբ փորձեցինք պարզել, թե ինչ է մտածում շիկահերների մասին, պատասխանեց. «Կներեք, ժամանակ չունեմ, նկարահանումների եմ»: Բայց մի քանի ժամ անց նա իր բլոգում տեղադրեց շոու-բիզնեսում հայտնի երկու գեղեցկուհիների, որոնք, ըստ Կամո Թովմասյանի. «Երեկոյի հյուրերի ցանկում մեդիայի կողմից ուշադրության էին արժանանում շոու-բիզի երկու ֆեշն դեմքերը` Արմինկան եւ Նազենի Հովհաննիսյանը»: Կամո Թովմասյանը հետաքրքիր է համարում երեկոյի բրենդի՝ հայաստանյան նկարների իր նոր հավաքածուի գովազդը ներկայացնող շիկահեր ու սեւահեր գեղեցկուհիների միջեւ ընտրությունը եւ առաջարկում. «Քվեարկեք՝ Նազենի Հովհաննիսյա՞ն, թե՞ Արմինկա»:

Մի քանի օր քվեարկության ընթացքին հետեւելուց հետո ձայների առավելություը սեւահեր գեղեցկուհու՝ Նազենի Հովհաննիսյանինն էր:

Հ.Գ. Կարեւոր չէ՝ դուք շիկահե՞ր եք,  թե՞ սեւահեր, կարեւորը Ձեր ներաշխարհն է, որ միշտ դարձնում է Ձեզ  գեղեցիկ ու ինքնատիպ:

Պատրաստեց
սեւահեր ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում