livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

«Տղամարդիկ կանանց մասին» խորագիրն այս անգամ պատրաստելիս, անկեղծ ասած, շատ ուրախացա: Հայ տղամարդիկ, իրոք, զարմացրեցին իրենց անկեղծությամբ ու ջերմ խոսքերով: manՆույն զգացողությունն ունեի նաեւ այն ժամանակ, երբ խորագիրը հայ տղամարդիկ զիջել էին հայտնի ու սիրված կանանց, որոնք ներկայացրին հայ տղամարդու հավաքական կերպարը: Իրենց խոսքով ու մտքերով կանայք մեծարեցին հայ տղամարդուն: Ինչպես ասում են, այս անգամ հերթը տղամարդկանցն է: Հայտնի ու սիրված տղամարդիկ անկեղծանում եւ շնորհավորում են հայ կանանց եւ աղջիկների գարնանային գեղեցիկ տոնի` ՄԱՐՏԻ 8-ից ԱՊՐԻԼԻ 7-ի կապակցությամբ:

 

«ՄԵՐՈՆՑ ԱՉՔԵՐՈՒՄ ԿԱ ԿՅԱՆՔ, ՍԵՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՅԼ»

Երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ նախապատվություն տալիս է ողջ տարի նշել կանանց եւ աղջիկների տոնը եւ անկեղծանում է. «Ինձ համար Ապրիլի 7-ը մի քիչ անհասկանալի է:Vladimir-Barxoyan-2 Միամսյակ հասկացողությունն էլ չեմ ընդունում: Այն պատճառով, որ կանանց միշտ պետք է ուշադրություն դարձնել անկախ ամեն ինչից, կլինի մեկ ամիս, թե` տարի: Ցանկացած պարագայում կանանց ցանկալի է միշտ տղամարդու ուշադրությունը:  Կարելի է անգամ փոքրիկ ծաղկեփնջով տարվա ցանկացած ամսին, ցանկացած օր ուշադրության արժանացնել կնոջը: Մարտի 8-ն առանձնացվել է, որպեսզի տղամարդիկ սթափվեն եւ ուշադրություն դարձնեն կանանց ու իրենց սիրած էակներին: Ինձ համար կարեւորն այն է, որպեսզի տղամարդիկ տասներկու ամսվա ընթացքում կնոջն ուշադրության արժանացնեն»:

Այս տարի Մարտի 8-ին երգիչն իր կողմից թերացում է համարում այն հանգամանքը, որ միայն ծաղիկներով է սահմանափակվել հարազատ կանանց շնորհավորելը. «Ամեն մարդ յուրովի է նշում այդ տոնը: Դա կապված է հնարավորություններից կամ ցանկությունից: Էնպես որ, եթե անգամ միայն ծաղիկներ եք նվիրում չի նշանակում, որ նրան քիչ եք սիրում: Կարող է իր սիրելիին տղամարդը մեքենա նվիրել, բայց հետագայում պարզվի, որ բոլորովին էլ չի սիրում նրան»: Վլադիմիրը հայ կանանց եւ աղջիկներին մաղթում է. «Ուզում եմ մեր հայ կանայք եւ աղջիկները միշտ մնան այդպես գեղեցիկ, կյանքով լի, որովհետեւ  շրջագայությունների ընթացքում նկատել եմ, որ մեր հայուհիների հայացքը տարբերվում է: Մերոնց աչքերում կա կյանք, սեր, հետաքրքիր փայլ, որը չես նկատի ու գտնի այլազգի կանանց ու աղջիկների մոտ»:

 

«ԲՈԼՈՐ ԿԱՆԱՆՑ ԿՈՂՔԻՆ ԹՈՂ ՄԻՇՏ ԼԻՆԵՆ ԱՐԺԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ»

Vardan-Mnatcakanyan-1Մոդել (ում հաճախ կարելի է տեսնել տեսահոլովակներում) ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, համամիտ չլինելով երգիչ Վլադիմիր Բարխոյանի հետ, նախապատվությունը տալիս է մեկամսյակին. «Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որտեղ կանանց համար տոն ենք դարձրել մի ամբողջ ամիս: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք (խոսքը հայ տղամարդու մասին է) կնամեծար ազգ ենք, թեկուզ ոչ միշտ ենք դա ցույց տալիս, բայց հոգով կնամեծար ենք»: Իսկ ահա նվերների հարցում մեր կնամեծար մոդելը համեստություն անելով նշում է. «Նվերներ պատրաստել եմ, բայց չեմ ցանկանում չակերտները բացել: Կասեմ միայն, որ այս տոնին սիրում եմ նվերներ տալ միայն ինձ համար հարազատ ու թանկ կանանց, որ իմ ձեռքերով եմ պատրաստում»: Վարդանն, այս դեպքում եւս չմոռանալով տղամարդկանց գոյության ու ներկայության մասին հայուհիներին մաղթեց. «Ցանկանում եմ, որ բոլոր կանայք լինեն սիրված, գնահատված եւ իրենց կողքին միշտ լինեն իրենց արժանի տղամարդիկ»:

 

«ՄԻՇՏ ԵՂԵՔ ԺՊՏԵՐԵՍ»

Artur-XachatryanԼուսանկարիչ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երբ իմացավ, որ թեման կանանց մեկամսյակն է, նախ շնորհավորեց. «Թույլ տվեք նախ շնորհավորել բոլոր մայրերին եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մայրության ու գեղեցկության, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպտերես, այդքան գեղեցիկ ու մեզանից միշտ անբաժան»: Արթուրը խոստովանում է, որ քանի դեռ իր սիրտը ազատ է այդ պատճառով Մարտի 8-ին նվեր չի պատրաստել սիրելիի համար. «Հուսամ եկող տարի կողքիս կունենամ սիրած անձնավորություն եւ անպայման մի հետաքրքիր անակնկալ կպատրաստեմ նրա համար: Իսկ մայրիկիս ու քույրիկիս համար ծաղիկներ էի գնել: Այդ օրը ինձ համար կրկնակի տոն էր, քանի որ տատիկս 90 տարեկան դարձավ»:

 

«ԹՈՂ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՏ ՉՓՈԽՎԻ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԸ»

Mher-Baghdasaryan«Փոփ հանրագիտարան» հաղորդման հաղորդավար ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ «Զարուհու» ընթերցողների համար անկեղծանում է. «Տոներին առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձնում: Իմ խառնվածքի, մասնագիտության ու զբաղվածության բերումով տոները խառնվում են իրար: Քանի որ աշխատում եմ հեռուստատեսության ոլորտում, մեզ մոտ տոները իրական տոնացույցից մոտ կես ամիս առաջ են սկսվում: Բայց, ավելի շատ սիրում եմ Ապրիլի 7-ը, քանի որ մայրիկիս ծննդյան օրը ապրիլի 6-ին է»: Մհերը խոստովանում է, որ տոներին նվերներ չի պատրաստում (դա էլ է արդեն հետաքրքիր): Իսկ ահա պրպտող հաղորդավարը նկատել է. «Հայ կանայք եւ աղջիկները ամենակերպարային, ամենաուժեղ ու, միաժամանակ, փխրուն կանայք են: Թող ժամանակի ընթացքում չփոխվի հայ կնոջ հավաքական կերպարը»:

 

«ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ»

Emil-MarkՄոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ այն տղամարդկանցից է, որ կանանց համար հատուկ օրեր չի առանձնացնում. «Կանանց համար հատուկ ամսաթվեր չեմ առանձնացնում, քանի որ կին արմատին հարգելու, գովելու, պատվելու, սիրելու եւ գնահատելու արարողությունը պետք է լինի յուրաքանչյուր օր: Սիրում եմ կանանց, չեմ կարող պատկերացնել երկրի գոյությունը առանց նրանց»: Մոդելը խոստովանում է, որ միշտ էլ սիրելի կանանց համար մի ինչ-որ օրիգինալ նվեր պատրաստում է ու ամենեւին պարտադիր չէ, որ դա լինի միայն տոն օրերին: Համակրելի մոդելը, որ արդեն հասցրել է գրավել շատ ու շատ աղջիկների ուշադրությունը հայուհիներին մաղթում է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեր միամսյակը եւ յուրաքանչյուր օր ցանկանում միայն լավն ու բարին: Սիրում եմ ձեզ»:

Պատրաստեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում