rafael- Հարգելի բժիշկ, հղիության ընթացքում ցիստիտ եմ տարել բուժվելուց հետո կարգավորվեց, բայց ծննդաբերությունից հետո նորից սկսվել է: Խնդրում եմ ասեք, ի՞նչ անեմ: Նշեմ, որ միզելու ժամանակ այրոց եմ զգում ու արյան շիթեր եմ նկատում: Նախապես շնորհակալություն:

ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ, բ.գ.թ., ուրոլոգ

-Միզուղիների բորբոքային հիվանդությունները, հատկապես ստորին միզուղիների բորբոքումները ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, քան տղամարդկանց: Դրանց պատճառներից ամենագլխավորն այն է, որ կանանց միզուկը ավելի կարճ է, որը բերում է միկրոօրգանիզմների ավելի հեշտ ներթափանցման դեպի միզապարկ` առաջացնելով հայտնի «ցիստիտ»` այսինքն միզապարկի բորբոքում հիվանդությունը:

Եթե միզապարկի բորբոքումը կրկնվում է, իսկ դա հանդիպում է կեսից ավել դեպքերում, ապա ախտորոշման եւ բուժման նպատակով հարկավոր է լինում կատարել միզուղիների սոնոգրաֆիկ քննություն, մեզի ընդհանուր քննություն եւ պարտադիր է դառնում մեզի բակտերիոլոգիական քննությունը: Վերջինիս հիման վրա բժիշկը ընտրում է համապատասխան բուժման ծրագիրը: Այդ հետազոտությունները նաեւ օգնում են դիֆերենցել բորբոքային հիվանդությունը այլ հնարավոր հիվանդություններից:

Պետք է հիշել, որ նման դեպքերում բուժումից հետո hարկ է առնվազն 2 տարի գտնվել բժշկի հսկողության տակ, պարբերաբար կրկնել քննությունները` անկախ նրանից, թե հիվանդությունը կրկնվել է` թե՞, ոչ: