livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

marat-    Ո՞ր տարիքից կարելի է ապրել սեռական կյանքով: Ես 16 տարեկան աղջիկ եմ, սիրում եմ 23-ամյա երիտասարդի: Բացի սիրուց նա ավելին է ցանկանում: Կարելի՞ է...

 ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ, բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ.

 -Ո՛չ, չի՛ կարելի: Սեռական կյանքը պետք է սկսել սեռական եւ օրգանիզմի ընդհանուր մարմնական հասունացումը լրիվ ավարտվելուց, մոտ 18 տարեկանից հետո: Խոսքս, առաջին հերթին, վերաբերվում է աղջիկներին, որովհետեւ մինչեւ սեռական հասունացումը աղջիկների օրգանիզմը լրիվ պատրաստ չէ  մայր դառնալու`ոչ ֆիզիոլոգիապես եւ ոչ էլ հոգեպես:

Հղիության ընթացքում կարող են առաջանալ շատ վտանգավոր, անգամ կյանքին վտանգ սպառնացող բարդություններ: Բացի այդ, կան սեռական ճանապարհով փոխանցվող երկու տասնյակ վարակներ, որոնք կարող են իրենց անդառնալի հետքը թողնել դեռահասի, իսկ հետո նաեւ կնոջ ամբողջ հետագա կյանքի վրա: Նախ այդ վարակները կարող են պատճառ հանդիսանալ կնոջ սեռական օրգանների բորբոքային պրոցեսների զարգացման` հետեւանքը լրիվ անպտղություն, որոնց բուժումն արդեն բավական բարդ է, ծախսատար, երկարատեւ, երբեմն նաեւ անբավարար արդյունքով:

Ասվածը վերաբերվում է ֆիզիկապես, հոգեպես զարգացած աղջիկներին: Իսկ եթե այդ անձանց մոտ կան տարբեր հիվանդություններ (հոգեկան, էնդոկրին, սիրտանոթային, գինեկոլոգիական հիվանդություններ), ապա վաղ տարիքից սեռական կյանքով ապրելը երբեմն սրացնում է այդ հիվանդությունները:   Այս ամենը կարող է դառնալ ամուսնալուծությունների պատճառ հենց ամուսնության առաջին տարիների ընթացքում: Այս դեպքում չի փրկի նաեւ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԸ... Ավելացնենք նաեւ, որ դեռահաս աղջիկները դեռ հոգեբանորեն պատրաստ չեն ինտիմ կյանքով ապրելու: Մի փոքր սխալն էլ անգամ  կարող է բարդույթներ առաջացնել հետագա սեռական եւ հոգեկան համակարգի վրա: Այնպես որ, ձեր սիրային հարաբերություններն առայժմ պետք է լինեն առանց սեքսի:

  Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում