livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

bjishkՄոտ մեկուկես ամիս առաջ երեք ամերիկացի բժիշկներ` Ֆիլիպ Պալիկյանը, Աննա Կուլիջյանը եւ պրոֆեսոր Սթիվեն Կոպը, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնում համատեղ իրականացրել են անվճար հիմունքներով մոտ 30 հիվանդի արհեստական հոդեր տեղադրելու վիրահատություն: Մանրամասներին տեղեկանալու համար զրուցեցինք բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսսոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ, ով մեզ տեղեկացրեց.

-Ամիսներ առաջ ամերիկացի մի խումբ բժիշկներ, Կիլիմանջարո լեռներում պետք է ուսումնասիրեին առկա հիվանդությունները եւ փորձեին օգնել տեղացիներին: Բայց այդ խմբի մեջ ներգրավված էր իմ հին բարեկամ, բժշկուհի Աննան: Վերջինիս մոտ միտք է առաջանում թե ինչու այդ բարեգործությունը չկատարել Հայաստանում: Որը եւ իրականացվեց:

Մենք սկսեցինք հիվանդներ հավաքագրել, նրանց տեղեկացրինք ծրագրի մասին եւ այդպես հավաքվեցին մոտ 70 հիվանդներ: Նրանց բոլորի տվյալները ուղարկեցինք ԱՄՆ:Որտեղ եւ ընտրվեց 28 հիվանդ: Այս ծրագրի մեջ ամենամեծ խնդիրն այն էր,որ մեր կառավարության որոշմամբ արհեստական փոխպատվաստումները, որոնք համարվում են  ոսկրապլաստիկ վիրահատությունները, չեն մտնում պետպատվերի մեջ:

Որպեսզի կառավարությունը իր համաձայնությունը տար այս նախագծին, մենք դիմեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, որ արդեն ընտրվել են 28 հոգի եւ խնդրեցինք նրանց ինդիվիդուալ պետպատվեր նշանակեն, որպեսզի կարողանանք այդ նախագիծը վերջապես իրականացնենք: Ես ոնց հասկացա ամերիկացիները միլիոն դոլարից ավել էին ծախսել, նրանք իրենց հետ բերեցին այդ բոլոր փոխպատվաստանյութերը, սարքավորումները, անհրաժեշտ գործիքները, իսկ մեր կառավարությունը թույլ տվեց որպեսզի այդ վիրահատությունները կատարվի: Վիրահատությունից հետո անցել է մեկուկես ամիս: Հիվանդները, վիրահատությունից ընդամենը 10, 12 օր հետո, դուրս են գրվել հիվանդանոցից, եւ նրանք բոլորն էլ քայլել են հենակներով: Իսկ լիարժեք ապաքինում արդեն կլինի 3 ամիս հետո, երբ բոլոր վտանգներն արդեն անցած կլինեն: Ամերիկացի բժիշկները տրամադրված են նորից գալ Հայաստան: Հիմա մի քիչ ավելի փոքր նախագիծ ենք ուզում անել, մոտ 8-10 հոգու ծնկի հոդի տեղադրում, դե նրանք են այդպես որոշել: Բայց նույնիսկ այս փոքրիկ նախագիծը իրականացնելու որոշումը չի կարելի ոտքի վրա կայացվել, քանի որ նրանք այնտեղ շատ խնդիրներ ունեն լուծելու, պետք է գտնեն հովանավորներ, ինչպես ես հասկացա,  այս նախագիծը իրականացնելու համար նրանք մի քանի հովանավոր էին գտել: Պետք է նշեմ, որ այս նախագիծը  օգտակար եղավ մեր հիվանդների համար նման  հազարավոր վիրահատություններ նրանք կատարում են: Ուղղակի տարբերությունն այն է, որ մեր պարագայում հիվանդը վճարում է: Մի բան էլ կցանկանայի նշել, որ արդեն ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում, եւ նույնիսկ` Վրաստանում մարդիկ այս վիրահատության համար չեն վճարում, դրա համար Ամերիկայի բժիշկները կարող են իրենց թույլ տալ տարեկան 100-120 հազար այդպիսի վիրահատություն կատարեն:

Բացի այս թանկարժեք վիրահատությունից, կա եւս մեկ միջոց այդ հիվանդության դեմ պայքարելու համար: Երբ որ հոդը մաշված է, այստեղ խնդիրը ոչ թե շարժունակության ծավալի սահմանափակումն է կամ ոչ ճիշտ քայլվածքը` որը էսթետիկ բնույթ է կրում, այլ  խնդիրը ցավն է: Ցավն է հիվանդին գամում բազկաթոռին կամ անկողնուն, ցավը թույլ չի տալիս, որ հիվանդը իրեն լիարժեք մարդ զգա, որ քայլի, աշխատի: Վիրահատության հիմնական նպատակը ոչ թե այն է, որ հիվանդը սկսի գեղեցիկ քայլել, այլ ազատվի այդ ցավից: Դե, իհարկե, այս հիվանդությունից ազատվելու ամենահաջող ձեւը կլինի վիրահատությունը, բայց քանի որ ոչ բոլորը իրենց կարող են նման բան թույլ տան, ուստի մենք այդ դեպքում ներարկում ենք հատուկ նյութ, որը ոչ թե փոխարինում է հոդին, այլ նրա մեջ գտնվող հեղուկին: 3-5 ներարկումը թույլ է տալիս հիվանդին, որպեսզի նա 8-9 ամիս մոռանա իր հիվանդության մասին: Եթե մենք հիվանդին ընդունում ենք պետպատվերի շրջանակներում, ապա ամեն ինչ կատարվում է անվճար:


ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում