vrejՀայաստան ներմուծված արհեստական կուսաթաղանթների վերաբերյալ խոսակցությունները  շարունակում են սոցցանցերում լինել ամենաքննարկվողն ու պահանջվածը: "Զարուհի"-ն մասնագիտական կարծիք հարցրեց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՑ:

Վերջինիս պատասխանը հետեւյալն էր. "Հերթական ապատեղեկատվություն, որը, ցավոք, դարձավ  ամենաքննարկվողներից մեկը, ինչը, իհարկե անլուրջ է: Բազում առավել կարեւոր հարցեր կան, քան զուտ բիզնեսային շահեր հետապնդող արհեստական կուսաթաղանթը: Թեման ժամանակավրեպ է, պարզապես որոշ լրատվամիջոցներ վերընթաց ու "շիկացած" ռեյտինգային սանդղակ ապահովելու եւ ինտրիգային նյութեր պատրաստելու նպատակով խիստ ուշացումով հեւիհեւ ու անտեղի քննարկում են այն, ինչը վաղուց արդեն արվել է: Նման անզգույշ եւ անուշադիր աշխատանքի արդյունքում մի ամբողջ հանրություն հայտվում է լարվածության եւ ապատեղեկատվության մթնոլորտում",-փաստում է սեքսոպաթոլոգը` հավելելով, որ ընդհանրապես, նման թեմաների համառ եւ տեւական քննարկումը անցանկալի է եւ վտանգավոր, քանի որ հաճախ արդյունքում մասնագիտական եւ սիրողական կարծիքները միախառնվում են? ստեղծելով քաոսային տհաճ իրավիճակ:

Ըստ Շահրամանյանի` ցանկացած տեսակի հարաբերությունների ամրության գրավականը անկեղծությունն է, որը արհեստական "թաղանթներով" չի կառուցվում:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ