livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

Aknabuyj-Ի՞նչ են իրենցից ներկայացնում կոնտակտային ոսպնյակները (լինզաները): Կարելի՞  է արդյոք կրել կոնտակտային ոսպնյակներ ջրավազան այցելելիս:

ԱՐՏԱՇԵՍ ԶԻԼՖՅԱՆ, ակնաբույժ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ., «Շենգավիթ» ԲԿ ակնաբուժական ծառայության ղեկավար:

-Կոնտակտային ոսպնյակները (լինզաները) տեսողության լավացման եղանակներից է: Կան տեսողության լավացման նաեւ այլ եղանակներ, բոլորին ծանոթ ակնոցը, էքսիմեր լազերային շտկումը, որը վերջին շրջանում լայն կիրառվում է Հայաստանում, եւ այլն:

Գոյություն ունի կոնտակտային ոսպնյակների մի քանի տեսակ, որոնք պատրաստված են տարբեր նյութերից: Նախկինում կոնտակտային ոսպնյակների պատրաստման նյութը եղել է ոչ այնքան որակյալ, այդ իսկ պատճառով կոնտակտային ոսպնյակների հանդեպ մեզ մոտ, այսպես ասած, անվստահություն է եղել: Մինչ այդ, եվրոպական երկրներում շատերը վաղուց հրաժարվել են ակնոց կրելուց:

Կան նաեւ հատուկ ոսպնյակներ, որոնք ցուցված են ասիգմատիզմի ժամանակ, սակայն վերջինիս կիրառումը ոչ այնքան արդյունավետ է:

Ինչպես հայտնի է, գոյություն ունեն նաեւ կոսմետիկ ոսպնյակներ, որոնք փոխում են աչքերի գույնը: Իրականում կոսմետիկ ոսպնյակները չեն կարող լինել շատ որակյալ, քանի որ հիմնականում պատրաստվում են ոչ այնքան բարձր տեսակի նյութից, ինչն էլ հնարավոր է աչքի սնուցման խանգարումների պատճառ դառնա:

Հարկ է հիշել, որ կոսմետիկ ոսպնյակները պետք է կիրառել միմիայն առողջ աչքերի դեպքում: Ի դեպ, ցանկացած կոնտկտային ոսպնյակ խորհուրդ է տրվում կրել 10 ժամից ոչ ավել: Նույնիսկ շատ բարձր որակ ունեցող ոսպնյակների դեպքում: Եթե խոսքը կոսմետիկ ոսպնյակների մասին է, ապա խորհուրդ է տրվում կրել 5 ժամից ոչ ավել: Այն շուրջօրյա կրելը սխալ է:

vospnyakԽորհուրդ չի տրվում նաեւ ինքնակամ կոնտակտային ոսպնյակների ընտրություն կատարել: Կոնտակտային ոսպնյակ պետք է ընտրի ակնաբույժը, այլ ոչ թե դեղատան աշխատակիցը: Բանն այնն է, որ կոնտակտային ոսպնյակները պետք է համապատասխանեն աչքի չափսերին:

Նշենք, որ կոնտակտային ոսպնյակները խնամքի կարիք ունեն:  Խորհուրդ չի տրվում մեկ ամսից ավել կրել նույն ոսպնյակները: Մարդ, որը կրում է կոնտակտային ոսպնյակներ, պետք է ունենա հատուկ ոսպնյակների համար նախատեսված տուփ, որտեղ էլ պետք է պահպանի ոսպնյակները պահպանելու համար նախատեսված հեղուկը: Ամենը պետք է լինի ստերիլ վիճակում: Կոնտակտային ոսպնյակներ տեղադրելիս պետք է պարտադիր լվանալ ձեռքերը:

Խորհուրդ չի տրվում նաեւ կոնտակտային ոսպնյակներ կրել ալերգիկ վիճակների դեպքում, ինչպես նաեւ երկարատեւ դիսկոմոֆորտի զգացողության ժամանակ:

Ինչ վերաբերում է կարելի՞ է կրել ոսպնյակներ ջրավազանում, ապա՝ ոչ: Նույնիսկ այն դեպքում, եթե պաշտպանիչ ակնոց եք կրում:

Նյութը՝ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում