livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

bjishk3- Ի՞նչ է իրենից ներկայացնում ռադիկուլիտը: Կարելի՞ է արդյոք ցավը մեղմել տաք լոգանքի (վաննա) միջոցով:

ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ:

-Ռադիկուլիտ (արմատաբորբ) այլ կերպ այն անվանում են նյարդարմատաբորբ, որը ողնուղեղի նյարդարմատների բորբոքումն է:

Ռադիկուլիտը կարող է առաջանալ ողնաշարի տարբեր հատվածներում. ողնաշարի պարանոցային, կրծքային եւ գոտկային հատվածներում: Վերջինս  առավել տարածված է:

Ռադիկուլիտով հիմնականում տառապում են մարդիկ, ովքեր վարում են նստակյաց կյանք, գործ են ունենում ծանրությունների հետ: Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: Բորբոքումը կարող է տեղի ունենալ  նաեւ օստեոխոնդրոզի հետեւանքով, հաճախ ժողովուրդը սրա տակ հասկանում է աղերի կուտակումը: Իրականում սխալ պատկերացում է (օստեոխոնդրոզը ողնաշարի ողերի կամ սկավառակների դեֆորմացիան է եւ գերաճը): Ռադիկուլիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ աճառային սկավառակների ճողվածքը, սառեցնելն ու ծանրություն բարձրացնելը եւ այլն:  

Ռադիկուլիտը կարող է ընթանալ սուր, կտրող ցավերով, շարժողության խանգարումներով:  Նեստերոիդային (հակաբորբոքային) դեղամիջոցներ ընդունելուց կամ տաք պահելուց հետո չի բացառվում, որ ցավն անհետանա, սակայն… Իրականում ռադիկուլիտը պահանջում է լուրջ բուժում: Բուժման եղանակները հիմնականում կախված են բուժող բժշկի մոտեցումից եւ հիվանդության աստիճանից: Բուժման միջոցների մեջ ներառվում է դեղորայքային բուժում, կինեզիթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ինչպես նաեւ ֆիզիոթերապիա:  

Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ արդյոք ցավը մեղմելու համար ընդունել տաք լոգանք (վաննա), ապա տաք լոգանքը հարցի լուծում չէ: Ավելին, որոշ դեպքերում այն հակացուցված է: Եթե տվյալ անհատը ունի խնդիր երիկամների հետ, լեղաքարային հիվանդություն, արյան ճնշման տատանումներ կամ միզասեռական օրգանների հիվանդություններ, ապա տաք լոգանքը կարող է վնաս հասցնել:  

Ռադիկուլիտի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Հիվանդությունը կարելի է որոշել սկզբնական շրջանում՝ հիվանդի գանգատները լսելով: Հարկ եղած դեպքում անել ռենտգենոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում