livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

hyur1ԵՐԲ ԴՈՒՔ ՀՅՈՒՐ ԵՔ ԳՆԱԼՈՒ

Հյուր գնալ սիրում են բոլորը, սակայն բնականաբար ոչ ոքի ցանկալի չէ անկոչ հյուր համարվել: Համաձայնեք, այդտեղ հաճելի քիչ բան կա: Ուստի, եթե ուզում եք հյուր գնալ, նախապես զանգահարեք եւ զգուշացրեք Ձեր այցի մասին: Տանտիրոջ հետ պայմանավորվեք հյուր գնալու օրը եւ ժամը: Դա մարդկանց միջեւ մտերմության անջրպետ չէ, օտարություն չէ: Դա, սոսկ կիրթ վերաբերմունք է մարդու նկատմամբ, քաղաքակիրթ համարվելու մի մասնիկը:

1. Հյուր լավ է գնալ ճիշտ ժամանակին կամ 5-10 րոպե ուշացած: Ժամանակից շուտ մի գնացեք, չէ՞ որ տանտերերի համար դա ամենաեռուն ժամանակն է. սեղան է գցվում, ճաշն է տաքացվում, տանտիրուհին էլ դեռ տոնական հագնված չէ:

2. Եթե հյուր եք գնում, բնականաբար ինչ-որ բան պետք է տանեք տանտերերին: Եթե ծննդյան օր է` նվեր, իսկ մյուս դեպքերում կարելի է ծաղիկներ նվիրել տանտիրուհուն, կամ թխվածք, կոնֆետներ, կամ էլ` մրգեր: Չմոռանաք մի փոքր անակնկալ երեխաների համար:

3. Անպայման գովեք տանտիրուհուն` տեսքը, հագուստը, պատրաստած ճաշատեսակները, սպասքը:

4. Եթե Ձեզ երեխաների հետ են հրավիրել, կամ եթե տանը, ուր հյուր եք գնում, կան երեխաներ, խնդիր չէ, կարող եք երեխաների հետ գնալ, բայց եթե հավաքույթն առանց երեխաների է, եւ տանտիրուհին էլ իր երեխաներին ուղարկել է ծնողների կամ ազգականների մոտ, ճիշտ չէ երեխաների հետ գնալը: Իսկ եթե այլ տարբերակ չունեք, կարելի է գնալ երեխաների հետ, բայց կարճ ժամանակով:

5. Եվ վերջինը` միշտ ժամանակին տանտերերին ասեք ցտեսություն: Երբեք մի ձանձրացրեք նրան, ում հյուրն եք:

 

ԵԹԵ ԴՈՒՔ ՀՅՈՒՐ ՈՒՆԵՔ

Համաձայնեք հյուրեր ընդունելն էլ հաճելի պարտականություն է: Հյուրերին ընդունելու ու հյուրասիրելու ձեւից կարելի է պատկերացում կազմել այդ ընտանիքի կրթության եւ դաստիարակության մակարդակի մասին:

1. Ցանկալի է նախապես հայտնել. ճաշելո՞ւ եք հրավիրում, սուրճ խմելո՞ւ, ընթրելո՞ւ, թե թեյելու: Կարող եք հրավիրել Ձեր «ֆիրմային» ճաշատեսակը համտեսելու: Մեկ կերակրատեսակ եւ թեյ կամ սուրճ, ուրիշ ոչինչ: Չմոռանաք հիշել, որ հյուրերին հրավիրում են նախապես` հավաքույթից մեկ կամ մի քանի օր առաջ:

2. Շատ կարեւոր է, թե ո՞ւմ եք հրավիրում: Չստացվի այնպես, որ հավաքույթում հայտնվեն «անհամատեղելի» մարդիկ` հին ու նոր ծանոթներ` տարբեր տարիքի ու տարբեր հետաքրքրությունների: Ավելի լավ է հանդիսավոր իրադարձությունը նշել երկու օր` մեկն ընկերների, մեկն ազգականների հետ: Մի քիչ ավելի դրամ կծախսվի, քիչ էլ ավելի կչարչարվեք, բայց հյուրերն իրենց ազատ ու ուրախ կզգան:

3. Հուսով ենք, մտքներովդ անգամ չի անցնում հյուրերին ընդունել տնային հագուստով: Իրադարձություն է, տոն, հյուրասիրություն եւ պետք է հագնվել պատշաճ ձեւով:

4. Վստահ ենք, որ հյուրերին չեք առաջարկի հանել կոշիկները եւ հողաթափեր հագնել:      

5. Հյուրերը Ձեզ բերել են` կոնֆետներ, թխվածք կամ միրգ: Անպայման դրանք դրեք սեղանին, նույնիսկ եթե արդեն դրված է միրգը, կոնֆետն ու թխվածքը:hyur Դուք ուրախ եք ծաղիկների համար, իսկ ինչո՞ւ մի կողմ դրեցիք դրանք: Ինչքան էլ որ զբաղված լինեք անմիջապես բերեք գեղեցիկ ծաղկաման ու ծաղիկները մեջը դնելով` որեւէ հարմար տեղ ընտրեք` կամ սեղանին, կամ մեկ ուրիշ աչքի ընկնող տեղ` մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով:

6. Սեղանի շուրջ ծավալված զրույցը աշխատեք չդարձնել ձանձրալի. մի զրուցեք այնպիսի թեմայի շուրջ, որը հյուրերից քչերին է հայտնի: Մի խոսեք հիվանդությունների մասին. դա անպարկեշտ է: Մի՛ խոսեք դժվարություններից. դա կարող է անհետաքրքիր լինել մյուսների համար: Մի՛ վիճեք, իսկ եթե վեճն արդեն սկսվել է, պարզապես ասեք. «Ես մնում եմ իմ կարծիքին, բայց հիմա վիճելու ժամանակը չէ»:

7. Հավաքույթում ներկա գտնվող կանանց մի ներգրավեք ափսեները հավաքելու եւ լվանալու գործի մեջ: Այդ գործում Ձեզ կարող է օգնել ամենամոտ ազգականը կամ ընկերուհին:

8. Հյուրերին ուղեկցեք մինչեւ մուտքի աստիճանները, իսկ եթե հյուրերի մեջ կա կին, որը մենակ է, առանց ուղեկցի, ապա ցանկալի է, որ տանտերը ուղեկցի նրան մինչեւ համապատասխան տրանսպորտի կանգառը:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում