livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

hxi1«Վախի զգացողությունը բնորոշ է հղի կանանց: Հատկապես հղիության առաջին եռամսյակում»,- «Զարուհու» հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման մանկաբարձ-գինեկոլոգ ԷԼԻՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ու հավելեց, որ վախի զգացողությունից ավելի շատ գանգատվում են հատկապես առաջնածինները:

Ըստ բժշկուհու, այսօր գոյություն ունեն տարբեր մեթոդներ, որոնք օգնում են հղի կնոջը ձերբազատվել այցի եկած անցանկալի զգացողություններից. «Դրանք ուսուցողական դասընթացներն են, որոնք կազմակերպվում են հղիների համար (պոլիկլինիկաներում, ի դեպ, այդ դասընթացները կազմակերպվում են անվճար,-հեղինակ): Այստեղ կնոջը նախապատրաստում են ծննդաբերության ակտին: Վախի մեծ գործոն հանդիսանում է ցավը: Երբ հարցնում ես հղիից, թե ինչից է վախենում, պատասխանը գրեթե բոլորի մոտ մեկն է. ցավերից: Կան կանայք, որոնք ունեն բարձր ցավային համախտանիշ: Ուստի, նրանց պետք է ցուցաբերել հոգեբանական աջակցություն: Օրինակ` հարազատ մարդու (մոր, քրոջ, ամուսնու) առկայությունը ծննդաբերելիս: Հաճախ էլ նրանց վախեցնում է, այն փաստը, թե արդյոք պտուղը առողջ կլինի»,- նշեց բժշկուհին` հավելելով, որ յուրաքանչյուր դեպքում ցանկալի կլիներ որոշել ծննդկանի հոգեկան վիճակը: Ըստ նրա, ոչ բոլոր կանանց կարող է դուր գալ հարազատի ներկայությունը ծննդաբերելիս:  

hxi2Բժշկուհին փաստեց, որ վերջին շրջանում ծննդկանները ավելի շատ ցանկանում են իրենց կողքին տեսնել մորը, քրոջը, երբեմն մորաքրոջը, բայց ոչ ամուսնուն, սակայն, ինչպես ասում են, սայլը տեղից շարժվել է. վերջին հինգ տարիների ընթացքում բժշկուհին դրական շարժ է նկատել. «Լինելով կանանց կոնսուլտացիայի բժիշկ, նկատում եմ, որ հղի կանայք այլեւս գալիս են խորհրդատվության իրենց ամուսինների ուղեկցությամբ: Եթե նախկինում նրանց ուղեկցում էր մայրը, սկեսուրը,  քույրը, ապա, այսօր, հաճելի է արձանագրել այն փաստը, որ նրանց ուղեկցում է ամուսինը:  Հայ ամուսիններն ընդգրկված են այդ գործընթացում, ավելի հոգատար են դարձել: Նույնիսկ դեպքեր կան, երբ կինը անհարմար է զգում ինչ-ինչ հարցերի շուրջ խոսել, ամուսինն առանց որեւէ բարդույթի հարցեր է տալիս բժշկին»,- ընգծեց  Է. Թադեւոսյանը:   

Հարցին, թե արժե տղամարդուն ներգրավվել ծննդաբերության գործընթացին: Չէ՞ որ, այն անկանխատեսելի, երբեմն էլ էքստրեմալ գործընթաց է համարվում, բժշկուհու պատասխանը հետեւյալն էր. «Վիճակագրությանը համաձայն, կինը ծննդաբերության ակտին շատ շուտ է ադապտացվում  եւ նրա մոտ վերանում է վախի զգացողությունն այն պահից, երբ նորածին երեխային դնում են նրա կրծքին: Բայց տղամարդու մոտ այն կարող է հոգեբանական հետեւանքներ թողնել, առավելեւս, կովկասյան տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել եվրոպացի տղամարդկանց մասին: Նրանց մոտ պատկերն այլ է:  Բանն այն է, որ եվրոպացի տղամարդիկ 9 ամիսների ընթացքում կնոջ հետ այցելում են դասընթացների եւ արդեն հոգեպես պատրաստ են լինում ծննդաբերության ակտին»: Բժշկուհին նաեւ նկատեց, որ Եվրոպայում ծննդօգնությունն իրականացնում է այն բժիշկը, ում մոտ կինը  9 ամիսների ընթացքում խորհրդատվություն է ստացել: Մեզ մոտ, Թադեւոսյանի խոսքով, պատկերը փոքր-ինչ այլ է, մի բժիշկ խորհրդատվություն է անցկացնում, մյուսը` ծննդօգնությունն իրականացնում: Ծանոթ բժշկի գործոնը ցանկալի է ծննդկանի համար: Այդպես կինը իրեն ավելի հանգիստ եւ պաշտպանված է զգում:

Հետաքրքրվեցինք բժշկուհուց, թե արդյոք շատ կանայք իրականացնում են կեսարյան հատում, լոկ վախի զգացողություն ունենալու պատճառով: Ճի՞շտ է արդյոք կիրառել այս դեպքում ծննդօգնության վերոնշյալ եղանակը:

«Եթե կենսաբանորեն բնությունը մեզ տվել է ծննդաբերական ակտը՝ նորմալ եւ անվնաս, չեմ կարծում, որ հղիի կամքին պետք է կարեւորություն տալ: Իհարկե, ինչպես արդեն ասացի, հարկ է առաջին հերթին ուշադրություն դարձնել կնոջ հոգեբանական վիճակին: Առանց հատուկ ցուցումների կեսարյան հատումը արվում է միայն ծննդկանի համապատասխան փաստաթղթերի ստորագրությամբ»:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Օգտակար խորհուրդներ` ըստ Էլինա Թադեւոսյանի

hxi1. Այցելեք լողավազան: Այն դրական է ազդում մկանների վրա: Լողով ցանկալի է զբաղվել հղիության երկրորդ եռամսյակում: Առաջին եռամսյակում խորհուրդ չի տրվում: Կա վիժելու վտանգը:  
2. Շնչառական վարժություններ կատարեք`այցելելով համապատասխան դասընթացների:  
3. Պետք է ակտիվ կենսակերպ վարել, եթե, իհարկե, չկան հատուկ ցուցումներ: Հղիներին խորհուրդ է տրվում օրվա մեջ առնվազն երկու ժամ քայլել, մաքուր օդ:
4. Խորհուրդ է տրվում դասական երաժշտություն լսել:
5. Շատ կարեւոր է կողակցի վերաբերմունքը:

ԲԱՐԻ ԱԶԱՏՈՒՄ


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում