livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

bjishk- Փոքրիկիս մոտ ախտորոշել են դիաթեզ: Ի՞նչ է իրենից ներկայացնում դիաթեզը: Արդյոք ցիտրուսային մրգերը կարո՞ղ են դառնալ դիաթեզի պատճառ:

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ,մաշկավեներաբան.

-Դիաթեզը հիվանդություն չէ: Լատիներենից թարգմանաբար նշանակում է հակում:

Գոյություն ունեն տարբեր տեսակի դիաթեզներ կամ  հակումներ՝ որոշակի հիվանդություններով հիվանդանալու:

Եվ դրանք բոլորը լինում են ժառանգական,  փոխանցվում են մարդուն գենետիկորեն: Մարդը ոչ թե հիվանդությունն է ժառանգում, այլ հակումը: Հակումներն էլ իր հերթին շատ տարբեր պատճառներ ունեն: Հիմնական պատճառներից մեկը` ընդհանուր նյութափոխանակության խանգարումն է, իմունագլոբուլին ֆրակցիաների խանգարումները (ավելորդ հակամարմինների առկայությունը): Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ աղտոտված էկոլոգիան, նյարդային սթրեսը եւ այլն:

Ամենահաճախ հանդիպող դիաթեզը, ալերգիկ դիաթեզներն են, որի արդյունքում մարդ ձեռք է բերում ալերգիկ հիվանդություններով հիվանդանալու հակում: Ալերգիկ դիաթեզների մեջ կա երեք մեծ խումբ. ատոփիկ (ալերգիկ) դիաթեզներ, լիմֆատիկ դիաթեզներ, ինֆեկցիոն-ալերգիկ դիաթեզներ: Առաջինի` ալերգիկ դիաթեզի ժամանակ, հետեւյալ հակումներն են ձեռքբերվում.  խախտվում են իմունագլոբուլին E, A ֆրակցիաները եւ այդ ժամանակ ամենամեծ արտահայտությունները լինում են մաշկի վրա:

Հարգելի նամակագիր, Ձեր երեխան ունի հակում ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Սրա հիմնական դրդապատճառը սնունդն է: Հաճախ ծնողները նկատում են այդ կապը սննդի հետ: Շատ հազվադեպ է լինում, երբ ատոպիկ դիաթեզը լինում է կրծքով կերակրվող երեխայի մոտ, թեպետ չի բացառվում: Սա այն դեպքում կարող է լինել, եթե մայրը ինչ-որ բան չարաշահել է սննդի մեջ: Չի բացառվում, որ դիաթեզի արտահայտման պատճառ լինի արհեստական սնունդը:

Լիմֆատիկ դիաթեզը ծանր ձեւ է. արտահայտվում է քիթ-կոկորդի շրջանում գտնվող լիմֆատիկ հանգույցներում: Սրա դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը: Այն կարող է անգամ հանկարծամահություն բերել:

Ինֆեկցիոն-ալերգիկ դիաթեզներն էլ ռեւմատիկ հիվանդությունների կամ երիկամային խրոնիկ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:

Նման արտահայտումների ժամանակ առաջին հերթին պետք է դիմել բժշկի: Չբուժելու դեպքում ալերգիկ պրոցեսները կարող են ավելի լուրջ վնաս հասցնել Ձեր երեխայի առողջությանը` առաջացնելով էկզեմա, նեյրոդերմիտներ, որոնք կդառնան դժվար բուժվող: Դիաթեզից ամենահեշտ ձերբազատվելու  ճանապարհը` սննդի ճիշտ ռացիոնի կարգավորումն է: Դեղորայքը, որը գոյություն ունի, հակագիստամինային (հակաալերգիկ) ժամանակավոր հանգստացնող ազդեցություն ունի,  չի բուժում: Ալերգիայի բուժումը կայանում է ալերգենի հետ չշփվելով:

Ուշադիր եղեք Ձեր երեխայի նկատմամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում