livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

pahacoՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, իսկ բուտուլիզմի դեպքերն անհանգստացնող են: «Պաշտպանվենք վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններից. բուտուլիզմ եւ գրիպ» թեմայով լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ ԱՆ պետական հիգենիկ եւ հակահամաճարակային սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը եւ նույն տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Մարգարիտա Բաբայանն իր խոսքում նշեց. «Այս տարի հունվարի 9-ից փետրվարի 5-ը գրանցվել է բուտուլիզմի թունավորման 21 դեպք, մահվան դեպք չի արձանագրվել, սակայն հիվանդներից մեկի առողջական վիճակը ծանր է: Վերջինս Մասիս քաղաքից է: Ընտանիքով պահածոյացված շուշան էին կերել, արդյունքում 6 հոգի թունավորվել էր: Փետրվարի 1-ին էլ Տավուշի մարզում 5 հոգի թունավորվել էին կարմիր պղպեղի պահածոյից»: Լիլիթ Ավետիսյանն էլ անդրադառնալով վարակիչ հիվանդություններին հայտարարեց, որ Հայաստանում այսօր ջրծաղիկի եւ այլ վարակիչ հիվանդությունների համաճարակ չկա եւ այդ առումով անհանգստանալ պետք չէ:

<Զարուհի> այն հարցին, թե ՀՀ-ում այլ վարակիչ հիվանդություններ կա՞ն, բացի վերոհիշյալից, եւ կարո՞ղ են վարակիչ հիվանդությունները հարեւան երկրներից ներթափանցել Հայաստան, Լիլիթ Ավետիսյանը պատասխանեց .«ՀՀ-ում վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է, իհարկե չի նշանակում, որ Հայաստանը գտնվում է ստերիլ պայմաններում եւ ապահովագրված է որեւէ վարակիչ հիվանդությունից: Այն երկրները, որոնց հետ Հայաստանը ունի դիվանագիտական լայն հարաբերություններ եւ միգրացիան շատ է, եւ եթե այնտեղ կարձանագրվեն այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք կարող են ներթափանցել Հայաստան, ապա այդ դեպքում համապատասխան միջոցառումներ կիրականացվեն: Այնպես որ, սա մի համակարգ է, որը գործում է, եւ մենք որեւէ խնդիր չունենք այս պահին, կապված վարակիչ հիվանդությունների հետ»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում