livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

bjՈչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուռուցքային հիվանդությունները գնալով շատանում են, իսկ միոման  իր «պատվավոր» տեղն ունի այդ շարքում: Այն զրկում է կանանց մայր դառնալու իրավունքից, խեղում նրա մարմինն ու հոգին, փոխում ճակատագիրը:

Պրոֆեսոր ԳԱԳԻԿ ԲԱԶԻԿՅԱՆԻ հետ ունեցած հարցազրույցը կօգնի ընթերցող կանանց ժամանակին վնասազերծել այդ չարագուշակ հիվանդությունը:

Բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը «Զարուհու» հետ ունեցած զրույցում խոսել է դարի չարիք հանդիսացող միոմայի մասին

: - Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում միոման:

- Դա մկանային հյուսվածքի բարորակ ուռուցք է, որը հանդիպում է հիմնականում ռեպրոդուկտիվ եւ հետկլիմատերիկ շրջանում գտնվող կանանց մոտ: Լինում է տարբեր մեծության եւ ձեւի հանգույցների տեսքով: Կշիռը երբեմն կարող է հասնել մի քանի կգ-ի:

- Որո՞նք են ուռուցքի առաջացման պատճառները:

- Պատճառները բազմազան են. հորմոնալ խանգարումներ, բորբոքային  պրոցեսներ, էրոզիա, քիչ դեր չի խաղում նաեւ ժառանգականության գործոնը:

- Ի դեպ, վերջին տարիներին հիվանդությունը ձեռք է բերել երիտասարդացման միտում, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Վերը նշված պայմաններից բացի նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ նախկինում կանայք շատ հազվադեպ էին դիմում հղիության արհեստական ընդհատման եւ նորածիններին բավականին երկար ժամանակ կերակրում էին կրծքի կաթով:

- Իսկ որո՞նք են արգանդի միոմայի կլինիկական դրսեւորումները, ո՞ր նշանները պետք է ստիպեն կնոջը զգաստանալ եւ միջոցներ ձեռնարկել:

- Առատ եւ տեւական ցիկլեր, ծանրության զգացում որովայնի եւ կոնքի շրջանում, մեծ չափերի ուռուցքների կողմից միզապարկի եւ ուղիղ աղու ճնշում, որը բերում է դժվարամիզության եւ փորկապության, սակավարյունության` կապված մեծ քանակությամբ արյան կորստի հետ:

- Իսկ հնարավո՞ր է բուժել առանց վիրահատության:

- Իհարկե, ուղղակի դրա համար պետք է հիվանդության ավելի վաղ փուլում դիմել բժշկի: Այդ դեպքում հնարավոր է անցկացնել նաեւ կոնսերվատիվ բուժում: Ցավոք, այսօր միոմատոզ հանգույցները հայտնաբերվում են այն փուլում, երբ բուժման միակ եղանակը վիրահատականն է:

- Ժողովրդի մեջ շրջանառվում է այն կարծիքը, ըստ որի` միոման կարելի է բուժել կարտոֆիլի հյութի միջոցով:

- Դա մոլորություն է եւ ժամանակի զուր կորուստ, որի ընթացքում միոմատոզ հանգույցները կարող են բավականին մեծանալ:

- Այդ դեպքում կա՞ արդյոք կանխարգելումը՝ հիվանդությունը շրջանցելու համար:

- Կանխարգելում, որպես այդպիսին չկա, սակայն, եթե յուրաքանչյուր կին պարբերաբար դիմի իր գինեկոլոգին, կատարի պարտադիր որոշ հետազոտություններ եւ չզբաղվի ինքնաբուժությամբ, ապա բարդություններից հնարավոր կլինի  խուսափել:

- Գիտեք, կանայք հաճախ բողոքում են, որ ֆինանսական անկայուն վիճակն է պատճառը, որ դժվարանում են զբաղվել իրենց առողջությամբ:

- Դա չի կարող արդարացում համարվել, քանի որ այսօր կինը կարող է տարին մեկ անգամ անվճար բուժզննում անցնել: Եթե նույնիսկ վճարի, այդ վճարը կարող է սիմվոլիկ թվալ այն գումարի համեմատությամբ, որը նա, ուզի թե ոչ, պետք է մուծի նմանօրինակ վիրահատությունների դեպքում: Դրան գումարած այն ծանր ապրումներն ու հույզերը, որ ունենում են ընտանիքի անդամները: Առողջությանը միշտ պետք է լուրջ վերաբերվել:

Խորհուրդներ բժիշկ Գ. Բազիկյանի կողմից`

1. Պարբերաբար այցելել բուժհիմնարկներ եւ հետազոտվել:

2. Խուսափել հղիության արհեստական ընդհատումից եւ փոքրիկներին կերակրել կրծքի կաթով:

3. Երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ:

Զրույցը` ԷԼՅԱ ՌՈՒԲԵՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում