livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

qristine- Ի՞նչ է իրենից ներկայացնում աղիքների դիսբիոզը: Խորհուրդ են տվել օգտագործել «Նարինե» մածունը, ինչն ինձ համար անընդունելի է: Ես ընդհանրապես կաթնամթերք չեմ օգտագործում:

Քրիստինե Հունանյան, թերապեւտ.

-Առողջ մարդկանց աղիքներում 570 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի եւ ողջ օրգանիզմի վրա:

Պետք է նշեմ, որ աղիների միկրոֆլորան ձեւավորվում է երեխայի ծնվելուց հետո, երբ օրգանիզմը փոխազդում է շրջակա միջավայրում միշտ առկա մանրէների հետ: Օրգանիզմի նորմալ միկրոֆլորան ապահովում են ֆունկցիոնալ լիարժեք եւ քանակապես բավարար միկրոօրգանիզմները, որոնք գոյություն ունեն աղիներում: Դրանցից օգտակար են լակտո, բիֆիդո եւ կոլիբակտերիաները, որոնք նպաստում են սննդի մարսմանը եւ հսկում ախտածին մանրէների քանակը, դրանով իսկ օրգանիզմը պաշտպանելով զանազան վարակներից:

Աղիքներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ, որի հիմնական պատճառներն են մարսողական համակարգի հիվանդությունը, հատկապես դրանց խրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, սթրեսները, հակաբիոտիկների չարաշահումը, վիտամինների պակասը:

Ինչ վերաբերում է մեր նամակագրի հարցին, պետք է ասեմ, որ առողջ սննդի ամենակարեւոր բաղկացուցիչը` կաթնաթթվային մթերքներն են, հատկապես «Նարինե» կաթնամթերքը, որը օժտված է բացառիկ օգտակար հատկություններով եւ չունի հակացուցումներ: Իսկ եթե որոշ մարդիկ խուսափում են կաթնամթերք օգտագործելուց, կարեւորում եմ նշել, որ այսօր արդեն շուկայում կա մրգային հաբեր «Նարինե»-ով ծամելու տեսքով, որոնք կարող են օգտագործել անսահման քանակությամբ:

Եղեք առողջ:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում