livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Artak- Ինձ մոտ ախտորոշել են գոտեւորող հերպես հիվանդություն: Հնարավոր է, այս հիվանդության պատճառ դառնա նյարդային սթրեսը: Խորհուրդ են տվել բշտիկները ծակել ասեղով, կարե՞լի է:

Արտակ Ղազարյան, մաշկավեներաբան.

-Գոտեւորող հերպեսը վիրուսային հիվանդություն է: Աշխարհի բնակչության 95%-ի մոտ առկա է այն:

Փոքր տարիքում կարող է առաջացնել ջրծաղիկ հիվանդությունը: Վերոնշյալ վիրուսը բնակվում է ներվային գանգլիաներում (հանգույցներում): Այն ակտիվանում է գերսառեցման, ներվի բորբոքման ժամանակ: Արդյունքում ներվի ներվավորման ուղղությամբ սկզբնական շրջանում առաջանում են հիպեռեմիկ (կարմիր բորբոքային) օջախներ, մեկ օր անց այդ օջախների վրա ի հայտ են գալիս մանր հեղուկով լցված բշտիկներ, որոնք մի քանի օր հետո չորանում, կեղեւակալում են:

Այս հիվանդության տեւողությունը 2 շաբաթ է (14 օր), իսկ շաքարային դիաբետով հիվանդների մոտ այն կարող է ձգվել 3 շաբաթ: Հիվանդանալուց հետո մարդը ձեռք է բերում իմունիտետ (օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ): Այսինքն` գոտեւորող հերպեսով հիվանդացած մարդը մոտ 20 տարի երաշխավորված է շրջանցելու վերոնշյալ հիվանդությունը: Ուշ տարիքում կարող է այն կրկնվել, եթե ընկած է իմուն համակարգը կամ մարդը հիվանդ է ՁԻԱՀ-ով: Ինչ վերաբերում է ասեղով ծակելուն, ապա, հարգելի նամակագիր, այն ցանկալի չէ, սովորաբար, խորհուրդ է տրվում մշակել բրիլիանտ կանաչի (զելյոնկա) լուծույթով: Լուծույթն ունի չորացնելու հատկություն, ինչպես նաեւ երկրորդական վարակից խուսափելու պաշտպանիչ ազդեցություն:

Ձեր կողմից նշած նյարդային սթրեսը կարող է թուլացնել իմուն համակարգը, բայց ոչ հանդիսանալ հիվանդության պատճառ:  

Գոտեւորող հերպեսը վարակիչ հիվանդություն է, վարակիչ է հատկապես բշտիկներում առկա հեղուկը: Ցանավորման շրջանի վերացումից հետո այն այլեւս իրենից վտանգ չի ներկայացնում: Հիվանդության ընթացքում արգելվում է շփումը մարմնի հետ, լոգանքը, հարկ է խուսափել գերսառեցումից:

Գոտեւորող հերպեսը ախտորոշում են կլինիկորեն: Եթե պատկերը ինչ-ինչ դեպքերում լինում է անհասկանալի, գուցե, նման այլ  հիվանդությունների նշաններին, ապա լաբորատոր քննության է ենթակվում տվյալ անհատը: Սակայն դա հազվադեպ է լինում, քանի որ գոտեւորող հերպեսը իր սկզբունքով, յուրահատկությամբ հեշտ ախտորոշվող հիվանդություն է:

Գոտեւորող հերպեսով հիվանդը ստանում է սիմպտոմատիկ բուժում` հակավիրուսային  դեղամիջոցներ եւ արտաքին օգտագործման քսուկներ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում