livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

ԵՐԻՑՈՒԿ
ogt1Միամյա խոտաբույս է, պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին: Երիցուկի ցողունն ուղղաձիգ է, վերեւի մասում` ճյուղավորված, տերեւները երկակի կամ եռակի մասնատված, նեղ, գծային, սրածայր վերջույթներով:

Ծաղիկները երկարակոթուն են, պատիճազամբյուղը կազմված է բութ եզրերով ժապավենաձեւ տերեւիկներից: Եզրային ծաղիկները սպիտակ են, եռատամանի, ներսային ծաղիկները խողովակաձեւ են, դեղին, երկսեռ, կազմված հնգամատանի պսակից: Ձամբյուղը կոնաձեւ է: Ծաղկում է գարնան վերջից մինչեւ ամռան կեսերը:
Պարունակում է եթերային յուղեր: Բժշկության մեջ օգտագործել են տերեւները եւ ծաղիկները: Ամենաօգտակարը ծաղկած երիցուկն է:
Հայկական բժշկության մեջ երիցուկն օգտագործել են ուռուցքների, լյարդի բորբոքային հիվանդության, որովայնի սաստիկ ցավերի, արցունքահոսության, նյարդային համակարգի բորբոքումների, միզակապության բուժման համար:

ԳԱԶԱՐ - ՍՏԵՊՂԻՆ
ogtՄիամյա` կամ երկամյա խոտաբույս է, պատկանում է հովանոցավորների ընտանիքին: Արմատը հաստ է, մսալի, կոնաձեւ կամ գլանաձեւ: Գազարը լինում է դեղին, կարմիր կամ սեւ գույնի: Գազարը ծաղկում է ամռան սկզբին:
Գազարը պարունակում է կարոտիններ, վիտամիններ, եթերային յուղեր: Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը եւ տերեւները:
Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծաղի, սեռական թուլության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, մարսողության խանգարման, ականջացավերի, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների բուժման համար:

Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

# Trina 2020-02-08 17:59
Wow, wonderful blog layout! How long have you been running a blog for?
you make running a blog glance easy. The overall glance of
your web site is magnificent, let alone the content!


Also visit my web blog ... Cialis: http://abuycialisb.com
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում