livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

atamԹեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Այս մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ:  Ըստ մասնագետի` ատամնաքարեր կարող են նաեւ առաջանալ բերանի խոռոչի հիգիենայի կանոնները չպահպանելու, միայն փափուկ սննդի օգտագործման, ծնոտի միայն մի կողմով ծամելու դեպքերում:

Օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ կառույցների` կամրջի, բրեկետի առկայության, ինչպես նաեւ օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների (հիմնականում աղային) ժամանակ: ժիշկը մատնանշեց, որ ըստ տեղակայման, ատամնաքարերը լինում են` վերլնդային եւ ստորլնդային (ենթալնդային):


Հարցին` հնարավո՞ր է արդյոք տան պայմաններում հեռացնել ատամնափառն ու ատամնաքարերը, բժիշկը բացասական պատասխան տվեց: Atamnabuyj«Ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրումը կատարում են միմիայն ատամնաբուժական կլինիկաներում: Այս գործողությունն իրականացնում է բժիշկ-ատամնաբույժը: Արդյունավետ չեն, այսպես ասած, ժողովրդական կամ տնական միջոցները. կերակրի աղը, սոդան…»,- ընդգծեց Կոտիկյանն ու ներկայացրեց ատամնաբուժության մեջ կիրառվող ատամնաքարերի հեռացման մեթոդները: Ի դեպ, նախկինում միայն մեկ մեթոդ է կիրառվել` մեխանիկականը (ստոմատոլոգիական գործիքների օգնությամբ), որն, ըստ Կոտիկյանի, հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ հեռացնել ատամնաքարերն ու ատամնափառը: Բացի այդ, բժշկի խոսքերով, բավական ցավոտ եւ տրավմատիկ միջամտություն է եղել: Ժամանակակից կլինիկաներում այսօր օգտագործում են ուլտրաձայնային, Air-Flow սարքերը, որոնց օգնությամբ անցավ հեռացվում են ատամնաքարերն ու ատամնափառը: «Ի դեպ, անուշադրության մատնված ատամնափառը հետագայում վերածվում է ատամնաքարերի, որոնց հիմքում մանրէներն են (ուտելիքի մնացորդների արդյունքն է), կարող են կարիեսի պատճառ դառնալ, առաջացնել լնդաբորբ (գինգիվիտ): Վերջինս չբուժելու դեպքում` հարգեղձաբորբ (պարադոնտիտ), որը հետագայում կնպաստի ատամների կորստին»,- զգուշացրեց Ա.Կոտիկյանն ու խորհուրդ տվեց տարեկան մեկ անգամ պարտադիր այցելել բժիշկ-ատամնաբույժի` կատարելով պրոֆեսիոնալ մաքրում: Անհրաժեշտության դեպքում ատամնաքարերը կարելի է հեռացնել նաեւ վեց ամիսը մեկ:
Դիտարկմանը, թե ժողովրդի մեջ կարծիք կա, թե ատամնաքարերի մաքրումը կարող է նպաստել ատամնաշարի թուլացմանը, Կոտիկյանն անհեթեթ համարեց. «Ո՛չ, թյուր կարծիք է: Դա պայմանավորված է, հավանաբար, նրանով, որ ատամնաքարերի հեռացումից հետո (առաջին շրջանում) ատամները գերզգայուն են դառնում»:


ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ԸՍՏ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԻ

1.  Պահպանեք բերանի խոռոչի անձնական ճիշտ հիգիենան: Երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան լվացեք ատամները:
2. Ատամի խոզանակի ճիշտ ընտրություն կատարեք: Այն պետք է լինի որակյալ: Ցանկալի է ամիսը մեկ փոխել խոզանակը:
3. Օգտագործեք «ատամնաթելեր», ողողեք բերանի խոռոչը հակասեպտիկ նյութերով:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում