livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Sexolog-Հնարավո՞ր է արդյոք, սեռահասունության տարիքում խոզուկ հիվանդությունը անպտղության պատճառ դառնա:

ՍԵՎԱԴԱ ՀԱԿՈԲՅԱՆ, բ.գ.թ., դոցենտ, սեքսապաթոլոգ.

- Սեռահասունության տարիքում, կարծեցյալ հասարակ հիվանդություն թվացող խոզուկը, հիվանդի անհետեւողական վերաբերմունքի պատճառով կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների: Բոլորին հայտնի խոզուկ հիվանդությամբ (Էպիդեմիկ պարոտիտ), հաճախ հիվանդանում են մանկական տարիքում: Այն իրավամբ համարվում է մանկական ինֆեկցիա, որի կանխարգելման համար երեխաներին, մինչեւ 1 տարեկան հասակը կատարվում է պատվաստում. կայուն իմունիտետ ապահովելու համար պարտադիր է կրտսեր դպրոցական տարիքում կրկնապատվաստումը (ռեվակցինացիա):

Ահա այդ գործընթացի չկատարման պարագայում երիտասարդը կարող է սեռահասունության տարիքում հիվանդանալ պարոտիտով. այդպիսի մեծ թվով դեպքեր արձանագրվեցին մի քանի տարի առաջ, որոնք իհարկե հետեւանք էինxozuk 90-ականներին վակցինացիաների գործընթացի ոչ հետեւողական կատարման: Պարոտիտով հիվանդանալու ժամանակ, եթե պրոցեսի մեջ ընդգրկվում են սեռական գեղձերը` տղամարդկանց մոտ ամորձիները, աղջիկների մոտ` ձվարանները, ապա համապատասխան մասնագիտացված բուժօգնության (ինֆեկցիոն ստացիոնարի պայմաններում) բացակայության պարագայում կարող է հանգեցնել անպտղության: Խնդիրը նրանում է, որ պարոտիտի  վիրուսը (սեռահասունության տարիքում) գրեթե անդարձելի կերպով ախտահարում է սպերմատոգենեզը` ամորձիներում սերմնաբջիջների առաջացման պրոցեսը, դրան է գումարվում նաեւ օրգանիզմի աուտոագրեսիան սեփական սերմանբջիջների սպիտակուցների նկատմամբ, ինչը լիովին խաթարում է սերմնառաջացման գործընթացը:

Երիտասարդը մի քանի տարի հետո ամուսնանում է եւ կանգնում լուրջ խնդրի առաջ. մի՞թե արդեն ուշ է: Այո՛, այդ պարագայում ամենաժամանակակից դեղորայքային բուժումը հնարավոր է լինի ոչ արդյունավետ: Բայց ինչո՞ւ չկանխել (նկատի ունենք վակցինացիաները), ինչո՞ւ ժամանակին չկատարել համապատասխան մասնագիտացված բուժումը, երբ սեռահասուն տարիքում երիտասարդը հիվանդացել է խոզուկով. չէ որ այդ պարագայում չենք ունենա անպտուղ ընտանիքներ, եւ այդ կարծեցյալ հասարակ հիվանդության պատճառով չի խաթարվի ընտանիքի երջանկությունը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում