livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

- Ի՞նչ է իրենից ներկայացնում զարկերակային գերճնշումը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ, թերապեւտ

 

- Ինձ մոտ հայտնաբերել են գարդներելա հիվանդությունը: Կնոջս երբեւէ չեմ դավաճանել: Բժիշկը ասում է, որ վարակի աղբյուր հանդիսացել է կինդ: Կարելի է, արդյոք, ենթադրել, որ կինս ինձ դավաճանել է:

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ, մաշկավեներաբան

- Ի՞նչ է իրենից ներկայացնում զարկերակային գերճնշումը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ, թերապեւտ

- Զարկերակային գերճնշումը լուրջ հիպերտոնիկ հիվանդություն է: Ընդունված է տարբերել երկու տեսակի զարկերակային գերճնշում` «էսենցիալ» եւ «երկրորդային»: Առաջինի դեպքում անհայտ են զարկերակային ճնշման բարձրացման պատճառները, երկրորդի դեպքում այն պայմանավորված է որեւէ օրգան համակարգի ախտահարման հետ: Դրանք հիմնականում թիրախ-օրգաններն են` սիրտը, գլխուղեղը, երիկամները:  Զարկերակային գերճնշման դասակարգման մեջ տարբերվում են երեք խմբի զարկերակային գերճնշում` թեթեւ, միջին ծանրության եւ ծանր: Զարկերակային ճնշման օպտիմալ մակարդակը 120/80 մմ սս-ն է: Յուրաքանչյուր հոգեհուզական լարվածություն, սթրես կարող է բերել գլխուղեղի կիսագնդերի կեղեւում խանգարման, որի հետեւանքով առաջանում է զարկերակային ճնշման բարձրացում: Բարձր ճնշման ժամանակ հիվանդները` որպես կանոն, գանգատվում են գլխացավից, գլխապտույտից, քթային արյունահոսությունից, ականջներում խշշոցի զգացումից, սրտխփոցից, երբեմն լինում են ցավեր սրտի շրջանում: Զարկերակային բարձր ճնշման պատճառը կանանց մոտ կարող են լինել հակաբեղմնավորիչներ օգտագործելը: Իսկ այդ պարագայում անհրաժեշտ է դադարեցնել այն եւ դիմել մասնագետին: Բացի այդ, զարկերակային ճնշումը հաճախ հանդիպում է կլիմաքտերիկ շրջանում` դաշտանադադարից հետո: Թիվ մեկ խորհուրդը` զերծ մնալ սթրեսային վիճակներից, հրաժարվել ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, յուղոտ սննդամթերքից, չզբաղվել ինքնաբուժությամբ, չհետեւել հարեւանի, դեղատան աշխատակցի խորհուրդներին: Ցանկալի չէ նաեւ տարվել տնական պարզունակ մեթոդներով: Կիտրոնը, մածունը, հանքային ջուրը  եղանակ չեն փոխի, եթե արդեն առկա է զարկերակային գերճնշում հիվանդությունը: Շուկան ողողված է բազմաթիվ հակահիպերտենզիվ դեղամիջոցներով, որոնք նշանակվում են հատուկ հետազոտություն անցնելուց հետո: Գերճնշում ունեցող հիվանդներին անհրաժեշտ է տարին մեկ-երկու անգամ ենթարկվել լաբորատոր-գործիքային քննության: Կատարել արյան եւ մեզի հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ակնահատակի հետազոտություն:

{smooth-scroll-top}

- Ինձ մոտ հայտնաբերել են գարդներելա հիվանդությունը: Կնոջս երբեւէ չեմ դավաճանել: Բժիշկը ասում է, որ վարակի աղբյուր հանդիսացել է կինդ: Կարելի է, արդյոք, ենթադրել, որ կինս ինձ դավաճանել է:

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ, մաշկավեներաբան

- Գարդներելան համարվում է կանացի հեշտոցամուտքի մանրե, որը բավական տարածված է: Այն կարող է հայտնաբերվել, երբ կնոջ մոտ ի հայտ գա մրսածություն, հորմոնալ խանգարում, այլ հիվանդությունների պատճառով կատարվի անտիբիոտիկոթերապիա: Այս հիվանդության պատճառներից մեկն այն է, որ կնոջ հեշտոցում կան լակտոբակտերիաներ, որոնք առաջացնում են թթվային միջավայր: Այն ճնշող ազդեցություն ունի այդ մանրեների վրա: Երբ լակտոբակտերիաների ճնշող ազդեցությունը սկսում է նվազել, գարդներելայի համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Գարդներելոզի ժամանակ լինում է սպեցիֆիկ ձկան հոտ, թույլ քանակի սպիտակ, մոխրագույն արտադրությամբ: Առատ արտադրություն հազվադեպ է լինում: Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա, ոչ բոլոր տղամարդիկ են վարակվում այդ հիվանդությամբ: Երբ կնոջ մոտ առկա է կլինիկան` կա արտադրություն, հոտ, տղամարդը կարող է վարակվել:

Ինչ վերաբերում է ձեր խնդրին, հարգարժան նամակագիր, ապա չի բացառվում, որ ձեր կինը վարակվել է այլ տղամարդուց, սակայն չի բացառվում նաեւ, որ գարդներելան առաջացել է, ինչպես արդեն նշեցինք, անտիբիոտիկների օգտագործումից հետո` մրսածության հետեւանքով կամ հակաբեղմնավորիչներն են պատճառ հանդիսացել, ինչպես նաեւ` ներհեշտոցային լվացումները: Սա այն հիվանդությունն է, որ մեղադրել կնոջը, անիմաստ է: Անգամ կույս աղջկա մոտ կարող է հայտնաբերվել գարդներելա: Իր բուժման մեխանիզմով` գարդներելան ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է համարվում: Բուժումից հետո պետք է պարտադիր բարձրացվի հեշտոցի թթվայնությունը, իսկ դրա համար նշանակվում է անհրաժեշտ դեղամիջոցներ: Եթե զույգերը երկուսով են բուժվում  եւ արտաամուսնական կապեր չեն հաստատում, ապա բացառվում է գարդներելայով կրկին հիվանդանալը:

Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում