livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

expectant-dadՇատ դեպքերում կանայք չեն կարողանում ներկայացնել բեղմնավորման ճիշտ օրը, բայց լավ գիտեն դաշտանային ցիկլի սկսելու օրը: Հղիության հաշվարկը սովորաբար սկսվում է հենց այդ կետից:

Կանանց մեծ մասի համար բեղմնավորման հավանական սկիզբը (օվուլյացիայի օրեր, երբ ձվաբջիջը կամ ձվաբջիջները կիսվում են եւ պատրաստ են բեղմնավորման) դաշտանային ցիկլի մեջտեղն է, այսինքն` հաջորդ ցիկլից երկու շաբաթ առաջ: Այդ օրվանից հաշված` հղիությունը տեւելու է 280 օր կամ դաշտանային  վերջին ցիկլից հետո 40 շաբաթ: Ուրեմն` կարելի է հաշվել ծննդաբերության հավանական օրը` դաշտանային վերջին ցիկլի սկզբնական օրվան գումարելով 280 օր: Նույն ձեւով կարելի է գտնել այդ օրը` դաշտանային վերջին ցիկլի ամսվանից երեք ամիս ետ գնալով եւ գումարելով 7 oր: Օրինակ, եթե դաշտանային վերջին ցիկլը սկսվել է մարտի 20-ին, ապա ծննդաբերության հավանական օրը  նոյեմբերի 25-ն է:

Հղիության այս հաշվարկով որոշվում է պտղի հասակը (տարիքը): Մանկաբույժը հենց այս օրացույցով է հետեւում պտղի աճին, զարգացմանը: Պտղի հասակը տարբերվում է բեղմնավորման կամ գեստացիոն տարիքից, որը երկու շաբաթով  պակաս է եւ հաշվվում է փաստացի բեղմնավորման օրվանից:

Շատերը հղիության ժամկետը հաշվում են շաբաթներով: Դա շփոթությունից խուսափելու ամենահարմար եւ հասարակ միջոցն է: Օրինակ, եթե բժիշկն ասում է, որ դուք արդեն 10 շաբաթական հղի եք, ուրեմն բեղմնավորումը կատարվել է  8 շաբաթ առաջ, եւ ծննդաբերությունը տեղի կունենա մոտավորապես 30 շաբաթ հետո, քանի որ հղիության ընդհանուր տեւողությունը 40 շաբաթ է:

Կա նաեւ հղիության ավելի մեծ միավոր` եռամսյակ: Եռամսյակները հղիության ընթացքը բաժանում են երեք փուլերի: Այդ փուլերից յուրաքանչյուրը տեւում է 13  շաբաթ եւ ունի իր բնորոշ առանձնահատկությունները: Օրինակ, վիժումը սովորաբար տեղի է ունենում առաջին եռամսյակում, եւ այդ եռամսյակում է, որ պետք է ուշադիր լինել ճանապարհորդելիս, կտրուկ շարժումներ անելիս կամ գերծանրաբեռնված աշխատանքից: Առաջին եռամսյակը պտղի օրգանների արագ զարգացման եւ ձեւավորման փուլն է: Իսկ երրորդ եռամսյակում, օրինակ, ավելի հավանական է հղիության պատճառով արյան ճնշման բարձրացումն  ու արյան մեջ թունավոր նյութերի առկայությունը:


Ինչպե՞ս ունենալ աղջիկ կամ տղա երեխա

Գոյություն ունեն տարբեր մեթոդներ, ավանդական եւ ոչ ավանդական, որոնց օգնությամբ ծնողները որոշում են ապագա երեխայի սեռը:

Ամենատարածվածը արյան երիտասարդության տեսությունն է, որի համաձայն տղամարդկանց արյունը թարմանում է 4, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղմնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի: Եվ ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի:  Այսինքն՝ ծնողներից ում արյունը ավելի թարմ է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն այս մեթոդը որոշակի բացառություններ է սահմանում. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, փոխներարկում, ապա արյան թարմությունը պետք է հաշվել ոչ թե երեխայի հոր կամ մոր ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից:

Տարածված է նաեւ այն մեթոդը, ըստ որի զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերին: Համարվում է, որ եթե բեղմնավորումը կատարվում է ձվազատումից անմիջապես առաջ կամ անմիջապես հետո, ապա տղա երեխա ծնվելու հավանականությունը մեծ է:

Գոյություն ունեն նաեւ հատուկ դիետաներ, որոնց հետեւելով զույգերը կարող են իրենց նախընտրած սեռի երեխան ունենալ: Ըստ այդ մեթոդի՝ կնոջ սննդակարգում քաղցր մթերքների գերակշռության դեպքում (շաքար, մեղր), հավանականությունը մեծ է, որ բեղմնավորվելիք երեխան կլինի իգական սեռի:  Իսկ եթե կինն ավելի շատ աղի, թթու, միս ու ընդեղեն օգտագործի, մեծ է արական սեռի երեխա բեղմնավորելու հավանականությունը:

Նշված մեթոդներից բացի կան նաեւ չինական եւ ճապոնական աղյուսակներ, որոնց հաշվարկների հիմքում կնոջ տարիքն է եւ ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բեղմնավորումը:  Օրինակ, եթե կինը 24 տարեկան է, ծննդյան ամիսը հուլիսն  է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել (24+7+9): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, աղջիկ կծնվի, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:

Ներկայացրեց՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում