livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

vrejՍեքսոպաթոլոգիայի միջազգային օրվա կապակցությամբ հայ ընտանիքի սեռական առողջությամ մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը` նշելով առավել հաճախ հանդիպող խնդիրները տղամարդկանց և կանանց շրջանում:

Նա նշեց, որ իրենց սկսել են համեմատաբար ավելի շատ դիմել ամուսնական զույգերը, ինչն, ըստ սեքսապաթոլոգի, գովելի է. «Արդեն էլ չեն թողնում, որ դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկին»:

Բանախոսի խոսքով` տղամարդիկ ավելի շատ դիմում են պոտենցիայի հետ կապված խնդիրներով: Երկրորդ տեղում է սեռական ակտի տևողության հետ կապված խնդիրը` վաղաժամ է, կարճ է տևում, չի բավարարում և այլն: Երրորդ տեղում սեռական անկարողության խնդիրներն են, ինչի համար բավականին հաճախակի հայ տղամարդիկ դիմում են սեքսապաթոլոգին. «Ցավոք սրտի, այս խնդրով սկսել են դիմել ոչ միայն տարեց տղամարդիկ, ինչպես ենթադրելի էր, այլ նաև երիտասարդները»:

Շահրամանյանը նշեց նաև, որ ծխելը խիստ վտանգավոր է ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ սեռական առողջության համար:

Ինչ վերաբերում է կանանց սեռական խնդիրներին, ապա բանախոսն ասաց, որ կանայք առավել հաճախ դիմում են օրգազմի խնդիրներով. «Կանանց 55 տոկոսը դիմում է օրգազմի բացակայության խնդրով: Այս խնդրի պատճառներից մեկը սեփական սեռականության մասին սխալ պատկերացումն է, ինչը սկսվում է սխալ սեռական դաստիարակությունից»:

Կանանց սեռական գանգատներից երկրորդ տեղում վագինիզմն է. «Դա հոգեբանական բնույթի սեռական խանգարում է, որի դեպքում կնոջ մոտ սեռական մերձեցման պահին առաջանում է վախ սեռական հարաբերությունից, ինչն անհնարին է դարձնում սեռական ակտի իրագործումը»:

Երրորդ տեղում սեռական ցանկության նվազման կամ բացակայության խնդիրներն են:

«Զարուհու» այն հարցին, թե այնուամենայնիվ հիմնականում ովքեր են դիմում սեքսոպատալոգիտ եւ ինչ խնդրով, պարոն Շահրամանյանը պատասխանեց. «Շատ են դիմում  սեռավարակների հարցով, հատկապես` տղամարդիկ: Առջևում ամառ է, նպաստավոր շրջան անպաշտպան սեռական հարաբերությունների համար, և աշնանն արդեն նկատում ենք դրանց արձագանքը»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում