livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

hgi1- Ի՞նչ է իրենից ներկայացնում ներքին սեռական օրգանների, հեշտոցի պատերի իջեցումները: Ի՞նչ վտանգ կարող են հասցնել կնոջը, եթե այն ժամանակին չվերականգնեն:

ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ,Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ.

- Հայտնի է, որ գինեկոլոգիական հիվանդությունների մեջ առաջատար տեղ են գրավում ներքին սեռական օրգանների, հեշտոցի պատերի իջեցումները: Չնայած մանկաբարձական որակի բարձրացմանը, 50% եւ ավելին ծննդաբերած կանանց մոտ նկատվում են տարբեր աստիճանի արտահայտված իջեցումներ, իսկ 50 տարեկանից բարձր՝ տվյալ հիվանդացությունները կազմում է 55-70%:

Նմանատիպ խնդիրների առաջացման հիմնական պատճառներն են հանդիսանում ծանր ընթացող եւ խոշոր պտղով ծննդաբերությունները, տարիքի հետ առաջացող մկանային թուլությունը: 15-20% կանանց մոտ նկատվում են հիվանդության արտահայտման տարբեր ձեւեր` միզելու դիսկոմֆորտ, դեֆիկացիայի (կղազատում), ինչպես նաեւ սեռական ակտի ժամանակ:

Հեշտոցի պատերի իջեցման եւ սեռական օրգանների արտանկման խնդիրները շարունակում են մնալ վիրաբույժ գինեկոլոգների ուշադրության կենտրոնում, քանի որ, չնայած առաջարկվող վիրաբուժական մեթոդների hgiբազմազանությանը, դեռեւս նկատվում է հիվանդության ռեցիդիվները: Վիրահատությունների նպատակը հանդիսանում է նորմալ անատոմիայի եւ օրգանների խանգարված ֆունկցիաների վերականգնումը, որոնք նպաստում են կանանց կյանքի որակի բարելավմանը:

Տվյալ հիվանդացությունների կորեկցիայի նպատակով կատարվում են տարբեր ծավալի վիրահատություններ՝ սինթետիկ ժապավենների, ցանցերի տեղադրում հեշտոցային եղանակով, ինչպես նաեւ մեր կենտրոնում միակը կատարվող  էնդոսկոպիկ եղանակով գերժամանակակից վիրահատություններ, որոնք ուղղված են կոնքի հատակի մկանների վերականգնմանը:

Այս թվարկված մեթոդներից բոլորն էլ ունեն իրենց յուրահատուկ նշանակությունն ու ուղղվածությունը:

Հարգելի նամակագիր, առանձնահատուկ կցանկանայի նշել էնդոսկոպիկ եղանակով կատարվող վերականգնումը` սակրովագինոպեկսիան՝ պոլիպրոպիլենային ցանցի օգտագործմամբ: Տվյալ մեթոդի առավելությունները նմանատիպ վիրահատություններից, որոնք կատարվում են որովայնահատմամբ, հանդիսանում են` կտրվածքի բացակայությունը, հետվիրահատական շրջանի կարճատեւությունը (1 օր), նվազագույն արյան կորուստը, հետվիրահատական ցավերի մինիմալիզացիան: Մեթոդը հնարավորություն է տալիս առավելագույնս վերականգնել կոնքի հատակի մկանների ամբողջականությունը, ինչը նպաստում է ռեցիդիվների նվազեցմանը:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում