livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

Kristina- Ինչ է իրենից ներկայացնում լեղաքարային հիվանդությունը: Արդյոք այս հիվանդության դեպքում ցուցված է հատուկ սննդակարգ: 

ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆ,թերապեւտ.

Լեղաքարային հիվանդությանը բնորոշ է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացումը, որը կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխականության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով:

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են քրոնիկական փորկապությունը, թերշարժուն ապրելակերպը, շատակերությունը, ինչպես նաեւ լեղապարկի եւ լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները, ոչ կանոնավոր՝ մեծ ընդմիջումներով սնվելը:

Պետք է նշեմ, որ կարեւոր դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, որով պայմանավորված՝ հաճախ կարող են հիվանդանալ նույն ընտանիքի անդամները կամ նրանց հետագա սերունդները, հիվանդությունը սկսում է աստիճանաբար: Հիմնականում հիվանդները գանգատվում են բերանում դառնության զգացումից, աջ թուլակողմ ծանրության զգացումից, որոնք կարող են առաջանալ հատկապես յուղալի, ապխտած, թթու դրած սննդամթերք ուտելուց, ինչպես նաեւ գինի կամ օղի օգտագործելուց հետո: Բայց հաճախ հիվանդները դիմում են բժշկի աջ թուլակողմ սուր ցավային նոպայից հետո: Ցավը տարածվում է աջ թիակի եւ անրակի ուղղությամբ (այսպես կոչված՝ լյարդային խիթ): Նշված նոպաները հիմնականում առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով երբեմն ցուցում է տրվում վիրահատական միջամտության: Կցանկանայի նշել լեղու կարեւոր դերի մասին, այն, որ լեղին արտադրվում է լյարդի գեղձային բջիջների կողմից եւ ունի դեղնադարչնավուն գույն: Լեղին անհրաժեշտ է մարդու աղիքներում ճարպերի եւ ճարպանման նյութերի ֆիզիկական, քիմիական մշակման, դրանք մարսելի դարձնելու եւ ներծծումը հեշտացնելու համար: Լեղին լեղածորաններից դեպի 12-մատնյա աղիք հոսելով, օրգանիզմից հեռացնում է հեմոգլոբինի, խոլեստերինի եւ այլ միացությունների փոխանակության վերջնանյութերը:

lexiԼեղու հիմնական բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները, բիլիռուբինը, սպիտակուցները եւ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը:

Մարդու լեղու քիմիական կազմությունը, քանակը շարունակ փոփոխվում են վիրուսային եւ մանրէային ծագման լյարդաբորբերի եւ տարբեր հիվանդությունների, այդ թվում նաեւ՝ լեղաքարային հիվանդության դեպքում: Այդ փոփոխությունները կարեւոր ախտորոշիչ նշանակություն ունեն, ուստի, հայտնաբերվում են արյան մեջ լեղու պարունակության եւ դրա բաղադրիչների մակարդակը որոշող լաբորատոր կենսաքիմիական հետազոտություններով:

Լեղաքարային հիվանդության սրացման շրջանում անպայման պետք է դիմել բժշկի եւ խստորեն կատարել նրա խորհուրդները:

Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ ուտել, բայց հաճախ՝ օրական 4-5 անգամ:

Պետք է չափավորել կարագի, բուսական յուղի քանակները, միսը, ձուկն օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում, խորհուրդ է տրվում բավական քանակությամբ թարմ բանջարեղեն, կաթնամթերքներից՝ «Նարինե», որը բավական դյուրամարս է եւ բուժիչ: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, սպանախ, կծու եւ գրգռող մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում