livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

neprijatnyj-zapah-izo-rtaԲերանի հոտը Երկիր մոլորակում ապրող ցանկացած չորրորդ մարդու լուրջ խնդիրն է: ատահում է , որ մարդը պատկերացում անգամ չունի , որ իրենից տհաճ հոտ է գալիս, իսկ շրջապատի մարդիկ նախընտրում են չասել այդ մասին:

 

Բերանի տհաճ հոտի առաջացման պատճառները

Հիմանականում (80%)առաջանում է բերանի խոռոչի վատ խնամքից:
Հիմանդ ատամներից, կարիեսից, ատամներիքարերից, բորբոքվածլնդերից:
Քթի և բերանի խոռոչի հիվանդություններից (Օրինակ՝ խրոնիկ սինուսիտից, գայմորիտից, միդալինի բորբոքվածությունից, ֆարինգիտից, տոնզիլլիտից ) :
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններից (գաստրիտից, խոցից, աղիքային խնդիրներից) և երիկամներից:
Շաքարային դիաբետից և ուռուցքային հիվանդություններից:
Ծխելուց և ալկոհոլից:
Որոշակի դեղեր ընդունելուց:
Կծու և սպեցիֆիկ մթերքից (սոխից, սխտորից) :

 

Ժողովրդական միջոցները կօգնեն վերացնել բերանի վատ հոտը

  • Ուտելուց հետո բերանի խոռոչը ողողել տաք ջրով, վերացնելով ուտելիքի մնացորդները: Հետո ուտել մաղադանոսի մի քանի ճյուղ, այն ոչ միայն սպանում է բերանի խոռոչի մանրեները , այլև կանխում է բերանի հոտի առաջացումը:
  • Սխտորի կամ սոխի հոտը վերացնելու համար պետք է ուտել 3-4 հատ հունական ընկույզ:
  • Վերացնել բերանի տհաճ հոտը կօգնեն նաև ցիտրուսային մրգերը, հիմնականում կիտրոնը:

 

Բերանի տհաճ հոտը վերացնող թուրմեր

Ժողովրդական բժշկության մեջ կան շատ թուրմերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն վերացնել բերանի տհաճ հոտը:

Թուրմ 1.

Վերցնել հավասար քանակությամբ կաղնու կեղև, երիցուկ, բերյոզայի տերևներ, սրոհունդ (зверобой) և եռացնել 1լիտրջրում: Թուրմը թողնել 2 ժամ: Օրվա ընթացքում պետք է բերանի խոռոչի ողողում կատարել՝առավոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնից առաջ :

Թուրմ 2.

2թ.գդ. դառը պոլինան լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ և 20-25 րոպե թողնել հանգստանա: Այն օգտագործել օրը 3-4 անգամ:

Թուրմ 3.

15 գրամ քումինի սերմը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ և թողնել սառչի : Օգտագործել այս թուրմը օրը 4-5 անգամ:

Թուրմ 4.

Վերցնել 20 տերև կամ 2 ճ.գդ. չորացրած անանուխ և լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ: Թուրմը թողնել որպեսզի հանգստանա, և օգտագործել օրը մի քանի անգամ:

Տաթև Ավետիսյան

 http://linel-sirun.livejournal.com/6079.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում