livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

ArmenGasp- Ի՞նչ է իրենից ներկայացնում լապարասկոպիկ եղանակով կատարվող վիրահատությունը: Ի՞նչ առավելություններ ունի վիրահատության այս եղանակը:

ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ,

Մոր եւ մանկան առողջության պահպանման

գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ (091-49-22-42).

- Ինչը որ հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով, մեկ վայրկյան անգամ չպետք է մտածել, այլ եղանակով կատարելու մասին: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է:

Կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը 5 միլիմետրանոց անցքերի սպիներ են մնում, որոնք գրեթե չեն երեւում:

Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին: Հիվանդի հիվանդանոցում գտնվելու միջին տեւողությունը 1 մահճակալ օր է:

Ներկայումս մեր բաժանմունքն աշխատում է գերմանական էնդո-վիդեո վիրաբուժական սարքավորումներով: Համակարգչային հատուկ սարքը կցված է լապարասկոպիկ տեխնիկային, ինչը հնարավորություն է տալիս վիրահատությունները ձայնագրել` հետագայում վերլուծելու համար: Այսօրվա դրությամբ մեր էնդոսկոպիկ բաժանմունքը կատարում է գինեկոլոգիական վիրահատությունների գրեթե բոլոր ծավալները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:

Ի դեպ, Հայաստանում լապարասկոպիկ վիրահատություններն առաջին անգամ կատարվել են մեր գիտահետազոտական կենտրոնում` 1974 թվականին, որից հետո կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը պարբերաբար թարմացվում եւ լրացվում է էնդոսկոպիկ եւ ինովացիոն տեխնոլոգիաներով:

Լապարասկոպիկ եղանակով մեր կենտրոնում կատարվում են արգանդի, ձվարանների նորագոյացությունների հեռացում,bjshk արտաարգանդային հղիության վիրահատություն, կանանց անհանգստացնող անմիզապահության շտկում, ինչպես նաեւ անպտղության ախտորոշում եւ բուժում:  Լապարասկոպիան անպտղության ժամանակ շատ մեծ դեր ունի: Նուրբ գործիքների շնորհիվ ամենամանրակրկիտ դետալները տեսանելի են դառնում, հնարավոր է փողերի հետ կապված բոլոր թերությունները տեսնել եւ հնարավորինս ուղղել: Այսինքն` այն, ինչ-որ անզեն աչքով կարող է չտեսնես, լապարասկոպիայով անպայման կտեսնես: Հաճախ արգանդափողերի կպումներ առաջանում են այս կամ այն վիրահատություններից, բորբոքային հիվանդություններից հետո, էնդոմետրիոզի հետեւանքով: Կպումների պատճառով փողերը դառնում են անանցանելի: Լապարասկոպիկ եղանակով կպումները վերացվում են: Լապարասկոպիան թույլ է տալիս ախտորոշել էնդոմետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը եւ իրականացնել բուժական միջամտություններ:

Հարգարժան նամակագիր, այս ոլորտի նորամուծություններին ծանոթանալու եւ կենտրոնի աշխատանքային առօրյայում դրանք ներդնելու համար մեր կենտրոնի էնդոսկոպիկ վիրաբույժները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի տարբեր երկրներում`Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում, մասնակցում միջազգային կոնֆերանսների ու դասընթացների:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում