livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

alt«Արաբկիր» Բժշկական համալիրի՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Սարգսյանը այսօր կայացած ասուլիսին նշեց, որ առողջ հասարակություն ունենալու համար հատկապես կարևորվում է դպրոցահասակ և դեռահաս երեխաների առողջությունը. 

«Մեծահասկաների վաղաժամ հիվանդանալու հակումը և մահացածության ցուցանիշը պայմանավորված է դեռահաս տարիներին ձևավորված ոչ առողջ ապրելակերպով, որովհետև դեռահասությունն այն շրջանն է, երբ մարդ մոդելավորում է իր կյանքը»,- նշեց պարոն Սարգսյանը: 

Նա հայտնեց, որ Առողջապահության նախարարության պատվերով իրականացվել է ազգային հետազոտություն՝ դպրոցահասակ երեխաների շրջանում: Դա միջազգային հետազոտության մի մասն է կազմում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ֆիզիկական առողջության խնդիրների առումով և մեզ մոտ և աշխարհում տարածված են հատկապես խրոնիկ հիվանդությունները՝  գիրություն, շնչառական և աղեստամոքսային խնդիրներ. 

«Դեռահասների ֆիզիկական առողջության տեսակետից մենք լավ ցուցանիշներ չունենք, մեզանից ավելի վատ վիճակում միայն Թուրքիան է»,- ասաց Սերգեյ Սարգսյանը և հավելեց, որ շատ առողջական խնդիրների հիմնական պատճառը երիտասարդների քիչ շարժունակությունն է:

Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում