livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

qristine«Հայաստանում ամառը շատ թեժ է լինում»,- ասում է թիվ 2 բուժմիավորման թերապեւտ Քրիստինե Հունանյանն ու հավելում, որ հայերը ադապտացվել են այս եղանակային պայմաններին: «Զարուհու» հետ զրույցում բժշկուհին որոշակի ցուցումներ տվեց, որոնք շատ անհրաժեշտ են հատկապես ամռան այս ամիսներին:

Ք. Հունանյանի խոսքերով` արեւի ճառագայթները ավելի մեծ վտանգ կարող են հասցնել հատկապես սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներին, ինչպես նաեւ արյան բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց:

Ք. Հունանյանն ասում է, որ ամռանը հաճախ են լինում արեւահարություններ: Ըստ բժշկուհու` այն երկու աստիճանի է` թեթեւ եւ ծանր:

«Ծանր աստիճանի արեւահարությունը ուղեկցվում է սրտխառնոցով, գլխացավերով ու գլխապտույտներով: Այս դեպքում հարկ է անհապաղ դիմել համապատասխան բուժկենտրոն` բուժօգնություն ստանալու համար»,- պարզաբանում է Ք. Հունանյանն ու հավելում, որ  թեթեւ դեպքերում ուղղակի պետք է խուսափել արեւի ճառագայթների տակ երկար մնալուց, մի քանի օր պահապանել  անկողնային ռեժիմ, օգտագործել շատ հեղուկներ:

Բժշկուհին ասում է, որ ամռանը պետք է կրել հովանոցներ, որոնք, ըստ նրա, չպետք է լինեն սեւ գույնի, այլ հնարավորինս գունավոր (հայտնի է, որ արեւի ճառագայթները սեւ գույնը շատ շուտ կլանում են):

Ք. Հունանյանը խորհուրդ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, քանի որ այս jurշրջանում օրգանիզմը ջրազրկվում է. մարդիկ շատ են քրտնում: Ըստ բժշկուհու, օրական 2 լիտրից ոչ պակաս հեղուկ է անհրաժեշտ ըմպել եւ համտեսել միմիայն դյուրամարս սնունդ. «Ամռանը օգտագործեք ոչ շատ յուղոտ սննդամթերք: Կարող եք սննդակարգում ներառել կաթնամթերք` կաթնաշոռ, մածուն: Բնական հյութերից ցանկալի է օգտագործել խնձորի, մասուրի հյութը: Վերջինս հարուստ է վիտամին C-ով: Չմոռանաք օգտագործել շատ բանջարեղեն, մրգեր: Կարող եք այն համտեսել աղցանի տեսքով: Այս ամենը դասվում է դյուրամարս կերակրատեսակների շարքին  եւ դրանով իսկ թեթեւացնում մեր օրգանիզմի մարսողությունը»,- նշում է Ք. Հունանյանը:

Ի դեպ, թերապեւտը խորհուրդ չի տալիս ամռան շրջանում հատկապես սնվել դրսում: Ըստ նրա` հարկ է զերծ մնալ հատկապես կրեմով կարկանդակներից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում