livemarks sitemap
Չորեքշաբթի, Ապրիլի 08, 2020

VarakԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեքսոպաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ասաց, որ աշնան ամիսներին իրենց կլինիկա այցելուների թիվը զգալիորեն ավելանում է: Ինչը, ըստ նրա, հիմնականում պայմանավորված է ամռան ամիսներին իրենց սեռական առողջության նկատմամբ ցուցաբերած թեթեւամիտ պահվածքով:

Շահրամանյանը նկատեց, որ այցելուներից շատերի մոտ հայտնաբերվում են սեռավարակներ, պատահում է, որ մեկի փոխարեն տվյալ անհատի մոտ հայտնաբերվում են մի քանի սեռավարակ: Ի դեպ, սեքսոպաթոլոգը ընդգծեց, որ սեռավարակներ կան, որ անախտանիշ ընթացք են ունենում: Այսինքն` որեւէ կերպ չեն անհանգստացնում հիվանդին: Բժիշկը այս դեպքում խորհուրդ չի տալիս մատների արանքով նայելը, քանի որ հետագայում ժամանակին չհայտնաբերած ու չբուժված սեռավարակները կարող են լուրջ վնաս հասցնել սեռական եւ վերարտադրողական առողջությանը՝ հանգեցնելով անպտղության եւ այլն: Ասուլիսի ընթացքում Վ. Շահրամանյանը խոսեց նաեւ սեռավարակների կանխարգելման մասին: Մասնագետին հայտնի են որոշ անհեթեթ մեթոդներ, որոնցով, սովորաբար, առաջնորդվում են համաքաղաքացիները, ինչը Շահրամանյանի խոսքով՝ անթույլատրելի է: «Ռիսկային խմբում են գտնվում մարմնավաճառները, արտագնա աշխատանքից վերադարձած անհատները», - ասաց բժիշկը՝ հավելելով, որ հաճախ այս անհատները կասկածելի հետազոտություններ են անցնում կամ առհասարակ չեն ստուգվում՝ վտանգելով թե՛ սեփական, թե՛ զուգընկերուհու սեռական առողջությունը: Ի դեպ, Վ. Շահրամանյանը, զգուշացրեց, որ սեռավարակները ինքնաբուժությամբ, «հարեւանաբուժությամբ» չեն բուժում: «Հեշտ է կանխարգելել սեռավարակները, քան բուժել»: Մասնագետի խոսքով՝ անթույլատրելի է նաեւ բավարարվել միայն ախտորոշիչ կենտրոնի, լաբորատորիայի կողմից տրված պատասխաններով, քանի որ թվերը կարող են տատանվել. յուրաքանչյուր հիվանդին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել: Շահրամանյանը նաեւ խոսեց համացանցում տեղ գտած սեռական առողջության վերաբերյալ, այսպես ասած, հանրամատչելի նյութերի մասին, որոնք վերջին շրջանում մի տեսակ ավելի բաց են մատուցվում: «Երբեմն, այնպիսի ցնցող վերնագրեր են դնում այդ նյութերին, նույնիսկ մասնագետն է ամաչում այն ընթերցել, Էլ չեմ ասում բառացի ու երբեմն էլ, սխալ թարգմանությամբ ներկայացված նյութերի մասին»: Բժիշկը խորհուրդ չի տալիս ընթերցել նման նյութեր, հատկապես, եթե բացակայում է մասնագետի խոսքը:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում