livemarks sitemap
Չորեքշաբթի, Ապրիլի 08, 2020

privika1Երեխաների պատվաստումներն արվում են ըստ օրացուցային գրաֆիկի: Բժիշկների պնդմամբ` դա ոչ թե պարտադիր է, այլ` անհրաժեշտություն: Մի խոսքով, թեեւ երեխաների զգալի մասի մոտ այդ պատվաստումներն ստանալուց հետո նկատվում են իմունիտետի անկում, ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն` ուղեկցվող բարձր ջերմությունով, սակայն բժշկությունը պնդում է, որ դա հետագայում շատ ավելի ծանր հիվանդություններից խուսափելու երաշխիք է:

 

Անշուշտ, պատվաստումների իմաստն ի սկզբանե հենց ծանր հիվանդություններից խուսափելն է եղել: Սակայն վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի շատ է տարաբնույթ ամբիոններից խոսվում այն մասին, որ ժամանակակից պատվաստանյութերը, բացի կոնկրետ հիվանդությունները կանխելուց, նաեւ որոշակի այլ նպատակների են ծառայում, որոնց մասին նախընտրում են պաշտոնապես չխոսել: Օրինակ, որ կարող են պարունակել հատուկ բաղադրիչներ, որոնք անպտղություն են առաջացնում պատվաստվողի մոտ եւ այլն: Դա իր տրամաբանությունն էլ ունի. գերխիտ բնակչությամբ երկրներում, որտեղ ծնելիությունը, մեղմ ասած, այնքան էլ չի խրախուսվում, դա կարող է դիտարկվել որպես լուծում: Նույն կերպ քիչ չեն շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ պատվաստանյութերի մեջ հնարավոր է ավելացնել հազար ու մի այլ հետեւանքներ առաջացնող բաղադրիչներ` կոնկրետ երկրներում նույնքան կոնկրետ հարցեր լուծելու համար: Դա արդեն պատվաստանյութ ասվածը վերածում է առնվազն կենսաբանական զենքի, եւ, հասկանալի է, որ եթե անգամ այս բոլոր խոսակցությունները գոնե մասամբ համապատասխանեն իրականությանը, ապա նման բաները յոթ փակի տակ պահվող գաղտնիքներ կդառնան:

Իսկ Հայաստանում այս կարգի խոսակցությունները բավականին ակտիվացան վերջերս պատվաստանյութերի հետ կապված հայտնի աղմուկի ֆոնին: Ավելին. նման խոսակցություններն էլ ավելի սրվեցին այն բանից հետո, երբ բացի շատ ծնողներից, նաեւ որոշ բժիշկներ սոցցանցերում տարածեցին հայտարարություններ, որ իրենք էլ են խուսափում սեփական երեխաներին պատվաստել ժամանակակից պատվաստանյութերով: Իսկ շարքային քաղաքացիներն էլ, բնականաբար, տեսնելով, որ բժիշկն է զգուշանում, արդեն էլ ավելի մեծ համոզվածությամբ են խուսափում իրենց երեխաներին պատվաստելուց: Թե ի՞նչն է այս ամենի պատճառը, փորձեցինք պարզաբանումներ ստանալ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ:

- Խոսակցություններ կան, որ բժիշկները հրաժարվում են պետպատվերի շրջանակներում տրամադրած պատվաստանյութերով պատվաստել երեխաներին: Ինչո՞ւ:

- Դուք ասում եք մի բան, որը մասսայաբար չկա: Մի քանի հրաժարվող ցանկացած երկրում էլ կա, էնպես չէ, որ Հայաստանը իդեալական վայր է, եւ պետք է, որ հարյուր տոկոսով բոլորը պատվաստվեն:

- Այդ դեպքում` ինչո՞ւ է ամբողջ համացանցը ողողված այդ լուրերով, որ շատ բժիշկներ պարզապես հրաժարվում են եւ չեն կատարում պատվաստում:

- Մենք հրաժարվելու խնդիր չունենք: Կան հրաժարվող քաղաքացիներ, որոնք բժիշկներ չեն: Ունենք նաեւ բժիշկ հրաժարվողներ: Եկեք հարցին այդ կոնտեքստով նայենք:

- Թեկուզեւ մեկ բժիշկ. նա մասնագետ է եւ ինչո՞ւ պետք է հրաժարվի: Չէ՞ որ նման մեկ դեպքն անգամ համապատասխան տպավորություն կառաջացնի հազարավոր ծնողների մոտ:

- Չեն հրաժարվում: Ցանկացած միջոցառում կամ միջամտություններ, երբ առաջարկվում է, մարդը մտածում է ինքը անի՞, թե` ոչ: Եթե 95 տոկոսը պատվաստվում են, ապա 5 տոկոսի մեջ կան ե՛ւ հակացուցվածներ, ե՛ւ հրաժարվածներ: Այդ հրաժարվողներն ունեն իրենց սեփական պատկերացումները: Իրենք կարդում են ինտերնետային այդ լուրերը, որտեղ ցանկացած մարդ իր դիտողությունը, դիտարկումն ու պատկերացումն է ունենում: Այնպես որ, Հայաստանում սա համատարած խնդիր չէ, որ հնչեցնենք, թե սա զանգվածային է, եւ բոլորը հրաժարվում են, օրինակ` բժիշկները:

- Ի՞նչ կասեք պետպատվերի շրջանակներում տրամադրված այդ պատվաստանյութերի որակի մասին: Այն առումով, որ վերջերս հաճախակի են մարդիկ կասկածի տակ առնում պատվաստանյութերի որակը:

- Մենք ամողջ հանրապետության համար բերում ենք բարձր որակի պատվաստանյութեր, որոնք ունեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության որակավորման սերտիֆիկատ. մինչեւ չունենանք այդ սերտիֆիկատը, մենք տվյալ պատվաստանյութը երբեք մեր երկիր չենք բերի: Պետք է ասեմ, որ այդ նույն պատվաստանյութերով պատվաստումներ կատարվում են հանրապետության բոլոր երեխաներին. ոչ մի խտրականություն չի դրվում Երեւանի եւ մարզերի միջեւ, կամ, ասենք, մի պոլիկինիկային այս ենք տալիս, մյուսին` այն: Այդպիսի բան չկա:

- Ո՞վ է ներկրում այդ պատվաստանյութերը Հայաստան:

- Դա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է ¥ՅՈՒՆԻՍԵՖ¤: Մենք գնումները կատարում ենք միայն այդ կազմակերպության միջոցով: Պետությունը գիտակցում է, որ գործ ունենք մանկական արտադրության հետ: Այսինքն` մրցույթների հայտարարում, առանձին շահառուների հայտնաբերում, հաղթող ճանաչված դեղագործական ընկերություն, որը պատվաստանյութեր պետք է ներկրի, նման բան չկա: Պատվաստանյութերը բերում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով, որպեսզի բոլոր որակական հարցերի պատասխանները ունենանք:

Ի դեպ, ժամանակի ընթացքում նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով մատակարարված պատվաստանյութերի առումով սկանդալների պակաս չկա: Այդ կազմակերպության մասնակցությամբ իրացված պատվաստանյութերի կողմնակի հորմոնալ բաղադրիչների մասին պարբերաբար հանդես են եկել գիտնականներ, կրոնական կառույցներ, իրավապաշտպաններ եւ այլն: Ավելին` անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է քանիցս հայտնվել անպտղություն առաջացնող HCG հորմոնի պարունակությամբ պատվաստանյութերի արտադրության եւ մատակարարման հետ կապված սկանդալային պատմությունների կիզակետում: Այնպես որ, թեեւ Հայաստանին պատվաստանյութեր մատակարարվում են հենց այս երկու հնչեղ անուններով կառույցների միջոցով, սակայն դրանից մտահոգությունները ոչ թե պակասում, այլ նույնիսկ աճում են:


ՎԱՐԴԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում