livemarks sitemap
Ուրբաթ, Ապրիլի 10, 2020

altՖարինգիտը ըմպանի լորձաթաղանթի եւ լիմֆոիդ հյուսվածքի բորբոքումն է: Լինում է երկու տեսակի`սուր եւ խրոնիկ: Մի շարք գործոնների հետեւանքով հիվանդությունը կարող է սրանալ:

Հիմնականում շրջակա միջավայրի ազդեցությունից. չոր օդ, փոշի, տարբեր քիմիական նյութեր, որոնք գրգռիչ ազդեցություն ունեն լորձաթաղանթի վրա: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան (ԼՕՌ) ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ` հավելելով, որ հիվանդության սրացմանը կարող է նպաստել նաեւ օրգանիզմի ընդհանուր գերսառեցումը:

«Ֆարինգիտը  հիմնականում անհանգստացնում է մարդկանց, որոնք, գործի բերումով ստիպված են լինում չափից ավելի շատ օգտագործել ձայնը. լրագրողներ, ուսուցիչներ, երգիչներ, դերասաններ: Ձայնային ծանրաբեռնվածությունը նպաստում է ֆարինգիտի հաճախակի սրացմանը եւ ավելի ծանր ընթացքին»,- բացատրեց բժիշկը:

Ըստ նրա`ֆարինգիտի ընթացքում առաջին հերթին հիվանդը նշում է դիսկոմֆորտի զգացողություն կոկորդում: Այն, ի դեպ, կարող է տարբեր կերպ արտահայտվել. չորության, մռմռոցի, օտար մարմնի զգացողություններով: Շատ հաճախ ավազի հատիկների զգացողություն են ունենում կոկորդում հիվանդները: Կարող են լինել ցավեր կլման ակտի ժամանակ:

«Ցավերը ֆարինգիտի ժամանակ ինտենսիվ չեն: Հնարավոր է, ջերմության բարձրացում, սակայն ցածր թվերի 37-37.5, բայց ոչ ավելի: Չի բացառվում լորձային արտադրություն, հազ»,- ասում է մասնագետն ու հորդորում բացառել այն գործոնները, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ հիվանդության սրացմանը. սենյակի ջերմաստիճանը պետք լինի նորմալ, օդը խոնավ: Ուշադրություն պետք է դարձնել սննդին:

Բժիշկը խորհուրդ է տալիս բացառել կծու, թթու սննդամթերքը, սառը եւ շատ տաք ըմպելիքները:Ի դեպ,չափից ավելի տաքընպելիքները հակառակ ազդեցություն կարող է թողնել հիվանդության ընթացքին: Ծխելը, եթե հնարավոր է պետք է նույնպես բացառել, ինչպես նաեւ ալկոհոլային եւ գազավորված խմիչքների օգտագործումը:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում