livemarks sitemap
Ուրբաթ, Ապրիլի 10, 2020

alt«Օրգանիզմի կարգավորման մեխանիզմները ենթարկվում են նաև կենսառիթմերին, որոնք կարգավորում են օրգանիզմի հորմոնալ պրոցեսները: Ձմռանը որոշակիորեն պակասում է տեստոստերոնի սինթեզի ինտենսիվությունը, որը բերում է սեռական ցանկության անկման»,

- այսօր հրավիրված մամլո ասուլիսին նշեց Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը` հավելելով, որ մարդու սեքսուալ գործունեությունը մեծապես պայմանավորված է նաև տրամադրությամբ, իսկ ցուրտ եղանակին ավելի հաճախ են տրամադրության անկումներ նկատվում մարդկանց մոտ, որ նույնիսկ դեպրեսիաների են հանգեցնում: Եթե գարնանը ինչպես բնության, այնպես էլ օրգանիզմի էմոցիոնալ պրոցեսների արթնացում է տեղի ունենում, ապա ձմռանը հակառակ գործընթացներ են դիտվում` պայմանավորված եղանակի ցրտությամբ, օրվա ցերեկային ժամերի կրճատմամբ:

Ձմռանը սեռական խանգարումների աճ է արձանագրվում պայմանավորված նաև որոշակի խրոնիկական բորբոքային հիվանդություններով, որ հանգեցնում են օրգանիզմի ընդհանուր ադապտացիոն մեխանիզմների ընկճման. «Ցուրտ եղնակներին սահմանափակվում է նաև մարդու ակտիվ գործունեությունը, որը ևս կարող է սեռական խանգարումների բերել: Այդ իսկ պատճառով պետք է ընդհանուր սննդակարգը կարգավորել, քանի որ պասիվ կյանքը կարող է հանգեցնել ավելորդ քաշի կուտակման»,- նշեց բժիշկը` խորհուրդ տալով նվազեցնել սննդի կալորեականությունը և ավելի շատ վիտամիններով հարուստ մրգային և բանջարեղային սնունդ օգտագործել:

«Զարուհու» այն հարցին, թե ձմռանը կանայք թե տղամարդիկ են ավելի խոցելի հիվանդությունների առումով, մասնագետը նշեց .«Քանի որ ընդհանուր առմամբ կանայք և աղջիկներն առավել զգայուն են, հոգեբանական և էմոցիոնալ մթնոլորտն ավելի է արտահայտված նրանց մոտ, եղանակային սուր փոփոխություններն ավելի շատ են անդրադառնում հենց նրանց վրա»:

Ինչ վերաբերում է ոգելից խմիչքների կիրառմանը, ապա մասնագետի հավաստմամբ, դրա քիչ քանակությամբ օգտագործումը նաև դրական ազդեցություն կարող է ունենալ. «Մարդու սեռական գործունեությունը վերահսկվում  և արգելակվում է գլխուղեղի ճակատային բլթերի կողմից: Ալկոհոլը հանում է որոշակի լարվածությունը և բերում է բնազդային գործունեության ակտիվացման: Իրենց սեռական ցանկությունները տարբեր մտածմունքներով ճնշող անհատների համար (ինչը հաճախ պատճառ են դառնում սեռական խանգարումների) քիչ քանակությամբ ալկոհոլը կարող է և դրական ազդեցություն ունենալ զուտ էմոցիոնալ լարվածությունը հանելու առումով»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում