livemarks sitemap
Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2020

altՀերպեսը (տենդաբշտիկ) աշխարհի ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է: Սովորական հերպեսով վարակված է աշխարհի բնակչության մոտ 90 տոկոսը: Այդ մասին ՛՛Զարուհու՛՛ հետ զրույցում ասաց մաշկավեներաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ`հավելելով, որ հերպեսի հաճախակի կրկնումների պատճառ կարող են դառնալ`սթրեսային իրավիճակները, եղանակի կտրուկ փոփոխությունը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաեւ հատուկ սննդակարգը: Ի դեպ, մաշկավեներաբանը բացառում է, որ սուրճն ու ծխախոտը կարող են դառնալ հիվանդության պատճառ:

Խոսելով այս հիվանդության տեսակների մասին` մաշկավեներաբանը նկատեց, որ հասարակ հերպեսը երկու տիպի է լինում` հերպես 1 եւ 2: «Նախկինում գտնում էին,  որ հերպեսի երկրորդ տեսակը ախտահարում է սեռական օրգանները, իսկ առաջինը` շրթունքները: Սակայն տարիների ընթացքում լաբորատոր անալիզները ցույց տվեցին, որ հստակ սահմանազատում այսօր գոյություն չունի»:

Վարակվելու համար, ըստ Ա. Ղազարյանի, պետք է սերտ շփում լինի ախտահարված հատվածի հետ կամ արտադրության հետ: Հերպեսը հնարավոր է փոխանցել, օրինակ, թքի հետ սերտ շփվելիս, համբուրվելիս: Սա այն դեպքում, եթե բերանի խոռոչում կա հերպետիկ ցանավորում: Սեռական հարաբերության ժամանակ էլ հերպեսը կարող է փոխանցվել սեռական արտազատուկի միջոցով: Ըստ բժշկի, ընդհանուր օգտագործման պարագաներից, սպասքից վարակվելու հավանականությանը, թեպետ չի բացառվում, բայց քիչ է:

Ա. Ղազարյանին հարցրեցինք, թե ինչպես է իր մասին զգացնել տալիս հերպեսը: «Հերպեսի ժամանակ առաջանում է վերքային մակերես` մանր բշտիկներով, որոնք վերածվում են մանր վերքերի եւ արագ լավանում են: Հասարակ հերպեսը տեւում է 7-10 օր»: Ի դեպ, միշտ չէ, որ հերպեսը ունենում է կլինիկա (արտահայտման ձեւ): Հնարավոր է, որ մարդ ունենա վիրուս եւ իր ամբողջ կյանքի ընթացքում այդպես էլ չիմանա դրա առկայության մասին:

Զրուցակիցս նաեւ հավելեց, որ վիրուսը կարող է ակտիվանալ բարձր ջերմություն ունեցող տենդային հիվանդությունների, վիրահատությունների, նեյրովիրաբուժական միջամտությունների ժամանակ, ինչպես նաեւ ընդհանուր հյուծվածության եւ վիտամինային բալանսի խախտման դեպքերում, երբ թուլանում է օրգանիզմի իմունային համակարգը: «Եթե օրգանիզմն առողջ է, հերպեսը կարող է արտահայտվել տեղային երեւույթներով` քոր, ցավ, ծակծկոցի, դիսկամֆորտի զգացողությունով»,- պարզաբանեց մաշկավեներաբանը:

«Եթե հիվանդի մոտ չի ավելանում ստաֆիլակոկային ախտահարումը, ապա նա շուտափույթ կարող է ապաքինվել»:

Ամսվա մեջ մի քանի անգամ հերպեսը կրկնվելու դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս ստանալ հակավիրուսային բուժում, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ: Տարվա մեջ մեկ-երկու անգամ հերպեսի կրկնվելու դեպքում անհանգստանալու որեւէ կարիք չկա: Կարելի է օգտվել արտաքին օգտագործման հակավիրուսային քսուքներից: Ա. Ղազարյանը խորհուրդ չի տալիս շրթունքի վրա առաջացած ցանը այրել սպիրտով. կան այլ ախտահանիչ լուծույթներ:

Ի դեպ, հերպեսը ախտորոշելու համար կարելի է հանձել արյան անալիզ`որոշելու արյան մեջ առկա հակամարմինները, սակայն. «Եթե կա հերպետիկ ցան, ապա տարբերակիչ ախտորոշում հազվադեպ է նշանակվում»,- պնդեց Ա. Ղազարյանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում