livemarks sitemap
Ուրբաթ, Ապրիլի 10, 2020

altԹեյը, սուրճը, կարմիր գինին ու ծխախոտը նպաստում են ատամնափառի` հետագայում ատամնաքարերի առաջացմանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թիվ 2 բուժմիավորման ատամնաբուժական բաժանմունքի վարիչ ԱՐՄԵՆ ԿՈՏԻԿՅԱՆԸ:  Ըստ մասնագետի` ատամնաքարեր կարող են նաեւ առաջանալ բերանի խոռոչի հիգիենայի կանոնները չպահպանելու, միայն փափուկ սննդի օգտագործման, ծնոտի միայն մի կողմով ծամելու դեպքերում:

Օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ կառույցների` կամրջի, բրեկետի առկայության, ինչպես նաեւ օրգանիզմի նյութափոխանակության խանգարումների (հիմնականում աղային) ժամանակ: Բժիշկը մատնանշեց, որ ըստ տեղակայման, ատամնաքարերը լինում են` վերլնդային եւ ստորլնդային (ենթալնդային):

Հարցին` հնարավո՞ր է արդյոք տան պայմաններում հեռացնել ատամնափառն ու ատամնաքարերը, բժիշկը բացասական պատասխան տվեց: «Ատամնաքարերի պրոֆեսիոնալ մաքրումը կատարում են միմիայն ատամնաբուժական կլինիկաներում: Այս գործողությունն իրականացնում է բժիշկ-ատամնաբույժը: Արդյունավետ չեն, այսպես ասած, ժողովրդական կամ տնական միջոցները. կերակրի աղը, սոդան»,- ընդգծեց Կոտիկյանն ու ներկայացրեց ատամնաբուժության մեջ կիրառվող ատամնաքարերի հեռացման մեթոդները: Ի դեպ, նախկինում միայն մեկ մեթոդ է կիրառվել` մեխանիկականը (ստոմատոլոգիական գործիքների օգնությամբ), որն, ըստ Կոտիկյանի, հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ հեռացնել ատամնաքարերն ու ատամնափառը: Բացի այդ, բժշկի խոսքերով, բավական ցավոտ եւ տրավմատիկ միջամտություն է եղել: Ժամանակակից կլինիկաներում այսօր օգտագործում են ուլտրաձայնային, Air-Flow սարքերը, որոնց օգնությամբ անցավ հեռացվում են ատամնաքարերն ու ատամնափառը: «Ի դեպ, անուշադրության մատնված ատամնափառը հետագայում վերածվում է ատամնաքարերի, որոնց հիմքում մանրէներն են (ուտելիքի մնացորդների արդյունքն է), կարող են կարիեսի պատճառ դառնալ, առաջացնել լնդաբորբ (գինգիվիտ): Վերջինս չբուժելու դեպքում` հարգեղձաբորբ (պարադոնտիտ), որը հետագայում կնպաստի ատամների կորստին»,- զգուշացրեց Ա.Կոտիկյանն ու խորհուրդ տվեց տարեկան մեկ անգամ պարտադիր այցելել բժիշկ-ատամնաբույժի` կատարելով պրոֆեսիոնալ մաքրում: Անհրաժեշտության դեպքում ատամնաքարերը կարելի է հեռացնել նաեւ վեց ամիսը մեկ:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում