livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 03, 2020

altՌադիկուլիտ (արմատաբորբ) այլ կերպ այն անվանում են նյարդարմատաբորբ, որը ողնուղեղի նյարդարմատների բորբոքումն է:  Այդ մասին «Զարուհի» հետ զրույցում ասաց կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:

Ըստ նրա՝ ռադիկուլիտը կարող է առաջանալ ողնաշարի տարբեր հատվածներում. ողնաշարի պարանոցային, կրծքային եւ գոտկային հատվածներում: Վերջինս  առավել տարածված է: «Ռադիկուլիտով հիմնականում տառապում են մարդիկ, ովքեր վարում են նստակյաց կյանք, գործ են ունենում ծանրությունների հետ: Հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: Բորբոքումը կարող է տեղի ունենալ նաեւ օստեոխոնդրոզի հետեւանքով, հաճախ ժողովուրդը սրա տակ հասկանում է աղերի կուտակումը: Իրականում սխալ պատկերացում է (օստեոխոնդրոզը ողնաշարի ողերի կամ սկավառակների դեֆորմացիան է եւ գերաճը): Ռադիկուլիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաեւ աճառային սկավառակների ճողվածքը, սառեցնելն ու ծանրություն բարձրացնելը եւ այլն»,- պարզաբանում է բժիշկը՝ հավելելով, որ ռադիկուլիտը կարող է ընթանալ սուր, կտրող ցավերով, շարժողության խանգարումներով:

Ա. Նալբանդյանը շեշտեց, որ նեստերոիդային (հակաբորբոքային) դեղամիջոցներ ընդունելուց կամ տաք պահելուց հետո չի բացառվում, որ ցավն անհետանա, սակայն…

«Իրականում ռադիկուլիտը պահանջում է լուրջ բուժում: Բուժման եղանակները հիմնականում կախված են բուժող բժշկի մոտեցումից եւ հիվանդության աստիճանից: Բուժման միջոցների մեջ ներառվում է դեղորայքային բուժում, կինեզիթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, ինչպես նաեւ ֆիզիոթերապիա»,- պնդում է բժիշկը:

Հարցին էլ, թե կարելի՞ է արդյոք ցավը մեղմել տաք լոգանքի (վաննա) միջոցով, Արամ Նալբանդյանի պատասխանը հետեւյալն էր. «Տաք լոգանքը հարցի լուծում չէ: Ավելին, որոշ դեպքերում այն հակացուցված է: Եթե տվյալ անհատը ունի խնդիր երիկամների հետ, լեղաքարային հիվանդություն, արյան ճնշման տատանումներ կամ միզասեռական օրգանների հիվանդություններ, ապա տաք լոգանքը կարող է վնաս հասցնել»:

Մասնագետի խոսքով՝ ռադիկուլիտի դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ: Հիվանդությունը կարելի է որոշել սկզբնական շրջանում՝ հիվանդի գանգատները լսելով: Հարկ եղած դեպքում անել ռենտգենոգրաֆիա կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում