livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Անգինան վարակիչ հիվանդություն է, որի հայտնվելու պատճառ են հանդիսանում հիվանդաստեղծ մանրէները, բացի այդ, այն ունի մի քանի տարատեսակներ, ուստի ինքնաբուժումն անթույլատրելի է: Տուն կանչեք բժշկին եւ կատարեք նրա բոլոր խորհուրդները:

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

anginaՏարեցտարի, որքան էլ զարմանալի է, անգինայով հիվանդացողների թիվն ավելանում է ամռանը, այլ ոչ թե ձմռանը: Դրա պատճառները մի քանիսն են: Ցանկացած գրասենյակում, ցանկացած խանութում տեղադրվում են օդափոխիչներ: Ամառային շոգից ընկնելով օդափոխիչներ տեղադրված սենյակ` մեր օրգանիզմը ենթարկվում է ջերմաստիճանի բավականին լուրջ տատանման` 10 աստիճանի սահմաններում: Մշտական տատանումները թուլացնում են իմունային համակարգը:

Շոգին մենք այդպես էլ չենք սովորել օգտագործել ճիշտ ըմպելիքներ: Եվ հաճույքով զովանում ենք սառցե ըմպելիքներով ու պաղպաղակով, որոնք ծարավը չեն հագեցնում, սակայն սառեցնում են նշագեղձերը եւ «արթնացնում» ննջող վարակը:

Ամառային անգինաների երրորդ պատճառը արեւով տարվելն է: Մաշկի ցանկացած կարմրելը օրգանիզմին սթրես է բերում, ինչի արդյունքում նույնպես նվազում է իմունիտետը:

 

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԱՆԳԻՆԱՅԻՑ

 Կանոնները բոլորին հայտնի են մանկուց եւ շատ հեշտ են օգտագործելու համար:

* Հետեւե՛ք Ձեր ատամների առողջությանը: Կարիեսը վարակի աղբյուր է հանդիսանում, իսկ նպաստավոր պայմանների դեպքում վարակը կարող է դառնալ անգինայի պատճառ:

* Այլ կլիմայական գոտի արձակուրդի մեկնելիս իմացե՛ք, որ առաջին երկու-երեք օրը կորչելու է կլիմայափոխության վրա: Ուշադի՛ր եղեք Ձեր օրգանիզմի հանդեպ, ավելի շատ հանգստացեք, իսկ լողափ գնացեք միայն առավոտյան կամ երեկոյան:

* Արեւայրուք ընդունելով արեւի տակ` միանգամից մի՛ նետվեք սառը ջուրը: Թողեք, որ Ձեր մարմինը հովանա, ապա ջուրը մտեք աստիճանաբար:

* Բացառե՛ք սառցե ըմպելիքները, ինչպես նաեւ` չափազանց սառը:

* Մի՛ նստեք եւ մի՛ քնեք աշխատող օդափոխիչի մոտ:

 

ԱՆԳԻՆԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

Անգինան բավականին «նենգ» հիվանդություն է, եւ հնարավոր չէ առանց բժշկի խորհրդատվության այն բուժելու ուղղությամբ հաջողություն ակնկալել: Անգինա առաջանալու համար պետք է ունենալ որոշակի իմունային կարգավիճակ: Իմունիտետի թուլացումը բերում է հիվանդության: Եթե Դուք կոկորդում ցավեր եք զգում, որոնք ինչ-որ բան կուլ տալու ժամանակ ուժեղանում են, Ձեր ջերմաստիճանը բարձրացել է, հայտնվել է թուլություն, ուրեմն հարկավոր է ինչ-որ քայլեր ձեռնարկել: Եթե նշագեղձերի չափերը մեծացել են, ուսումնասիրելիս երեւում են կարմրություն, թարախային բշտիկներ, անմիջապես Ձեզ համար ապահովեք հանգիստ եւ անկողնային ռեժիմ: Մինչեւ բժշկի գալը, վիճակը թեթեւացնելու համար, կարելի է օգտագործել հականեխիչ թրջոցներ կամ հաբեր: Իսկ բարձր ջերմաստիճանի դեպքում ընդունել ջերմությունն իջեցնող դեղամիջոց` պարացետամոլի հիմքի վրա: Ամենալավը փաթեթիկներում փոշու կամ փրփրան հաբերի տեսքով միջոցներն են: Սնունդը պետք է լինի տաք: Խորհուրդ է տրվում շատ հեղուկ խմել:

Անգինան վարակիչ հիվանդություն է, որի հայտնվելու պատճառ են հանդիսանում հիվանդաստեղծ մանրէները, բացի այդ, այն ունի մի քանի տարատեսակներ, ուստի ինքնաբուժումն անթույլատրելի է: Տուն կանչեք բժշկին եւ կատարեք նրա բոլոր խորհուրդները:

 

Պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում